Դիֆ Սմիթ շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Դիֆ Սմիթ շրջան
Deaf Smith County
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (պ)
Մտնում է Տեխաս
Վարչկենտրոն Հերֆորդ
Կազմավորում 1876 թ.
Բնակչություն (2010) 19.372
Խտություն 5 մարդ/կմ²
Տարածք 3.877 կմ²
Դիֆ Սմիթ շրջան վարչական միավորի քարտեզը
FIPS ինդեքս 48117

Դիֆ Սմիթ շրջան (անգլ.՝ Deaf Smith County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 18 561 մարդ[1]: ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 19 372 մարդ։ Շրջկենտրոնն է Հերֆորդ բնակավայրը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876 թվականին նահանգի օրենսդիր ժողովը հաստատել է և անվանել է շրջանը, սակայն ընդհուպ մինչև 1890 թվականն այն չի կազմավորվել։ Շրջկենտրոնն ընտրվել էր Լա-Պլատա քաղաքը։ Իր անվանումը ստացել է Տեխասյան հեղափոխությանմասնակի խուլ հետախույզ Էրաստուս «Խուլ» Սմիթի (անգլ.՝ Erastus "Deaf" Smith, 1787—1837) պատվին։ Նա առաջինն էր, ով կարողացել է մտնել Ալամո նրա անկումից հետո։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դիֆ Սմիթ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 3880 կմ², որից 3878 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 2 կմ²-ն կամ 0,06 %-ը՝ ջրային տարածքները[3]:

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 18 561 մարդ։ Առկա էր 6180 տնային տնտեսություն և 4832 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 5 մարդ/կմ²: Հաշվվում էր 6914 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 72,28 %, աֆրոամերիկացիներ – 1,51 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,8 %, ասիացիներ – 0,25 %, բնիկ հավայացիներ և Օվկիանիայի այլ բնակիչներ – 0,13 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 22,92 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,11 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 57,4 %–ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 33,3 % - մինչև 18 տարեկան, 9,6 % - 18-24 տարեկան, 25,5 % - 25-44 տարեկան, 19,4 % - 45-64 տարեկան և 12,1 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 31 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 95,5 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,9 տղամարդ։

2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 19 372 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 5 մարդ/կմ²:

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
9 111 13 187 18 999 21 165 19 153 18 561 19 372

Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գլենրիո[6]
  • Դոն
  • Հերֆորդ

Քաղաքական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 73,06 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 26,29 %-ը[7]:

Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դիֆ Սմիթ շրջանը մտնում է 86-րդ շրջանի կազմի մեջ[8]: 1985 թվականից շրջանի շահերը ներկայացնում է Ամարիլլո քաղաքից հանրապետական Ջոն Սմիթը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի կրթական համարգը կազմում են հետևյալ ուսումնական հաստատությունները.

  • Հերֆորդ դպրոցական օկրուգ[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո
  2. «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011-06-07 
  3. «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015 
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  6. Քաղաքի մի մասը գտնվում է Նյու Մեքսիկո նահանգում:
  7. «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Деф-Смит» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-11-ին։ Վերցված է 2009-11-14 
  8. Также в 86-й район входят округа Даллам, Хартли, Олдем и Рэндолл.
  9. «Հերֆորդ դպրոցական օկրուգի պաշտոնական կայք:» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-11-ին։ Վերցված է 2009-11-14