Դենտոն շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Դենտոն շրջան
Denton County
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (պ)
Մտնում է Տեխաս
Վարչկենտրոն Դենտոն
Կազմավորում 1846 թ.
Բնակչություն (2014) 753,363
Խտություն 331 մարդ/կմ²
Տարածք 2.300 կմ²
Դենտոն շրջան վարչական միավորի քարտեզը
FIPS ինդեքս 48121

Դենտոն շրջան (անգլ.՝ Denton County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 636 557 մարդ[1]: ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2014 թվականին բնակչությունը կազմում էր 753 363 մարդ։ Շրջկենտրոնն է Դենտոն բնակավայրը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենտոն շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1846 թվականին ֆենին շրջանից: Շրջանն իր անվանումը ստացել է քարոզիչ, փաստաբան և զինվոր Ջոն Դենտոնի պատվին, ով զոհվել էր հնդկացիական կիչայ ցեղերի բնակավայրի վրա հարձակման ժամանակ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Դենտոն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2481 կմ², որից 2301 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 180 կմ²-ն կամ 7,24 %-ը՝ ջրային տարածքները[3]:

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 432 976 մարդ։ Առկա էր 158 903 տնային տնտեսություն, 111 391 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 188 մարդ/կմ²: Հաշվվում էր 168 069 բնակելի շինություն՝ 73 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 81,73 %, աֆրոամերիկացիներ – 5,86 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,59 %, ասիացիներ – 4,03 %, բնիկ հավայացիներ և Օվկիանիայի բնակիչներ – 0,05 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,56 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,19 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 12,15 %–ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 27,7 % - մինչև 18 տարեկան, 11,3 % - 18-24 տարեկան, 37 % - 25-44 տարեկան, 19 % - 45-64 տարեկան և 5 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 31 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 99 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 96,6 տղամարդ։

2014 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 753 363 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 331 մարդ/կմ²:

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010 2014
41 365 47 432 75 633 143 126 273 525 432 976 662 614 753 363

Քաղաքական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մաքքեյնը ստացել է ընտրողների ձայների 61,63 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 37,47 %-ը[6]:

Տեխասյան ներկայացուցիչների պալատում Դենտոն շրջանը մտնում է 63-րդ, 64-րդ և 65-րդ շրջանի կազմի մեջ։ Շրջանի շահերը ներկայացնում են Ֆլայեր Մաունդ քաղաքից Թեն Պարկերը, Լեյք-Դալասից Միրա Քրոունոուվերը և Քերոլթոնից Բարտ Սոլոմոնսը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենտոն շրջան
Light Trails on the Denton Square.jpg
Lake Lewisville.jpg
Fort Worth dusk.jpg
Օպերային թատրոն Դենտոնում Լյուիսվիլ լիճ Ֆորտ-Ուերտը մայրամուտին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո
  2. «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011-06-07 
  3. «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015 
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  6. «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Дентон» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-12-ին։ Վերցված է 2009-12-17