Քոլինգսվորթ շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Քոլինգսվորթ շրջան
Collingsworth County
Collingsworth County, TX, Court House, IMG 6175.JPG
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կարգավիճակ county of Texas
Մտնում է Տեխաս
Վարչկենտրոն Ուելինգտոն
Բնակչություն (2010) 3.057
Խտություն 1
Տարածք 2.380 կմ²
Map of Texas highlighting Collingsworth County.svg
Map of Texas highlighting Collingsworth County.svg
Հիմնադրված է 1890 թ.
Սահմանակցում է Ուիլեր շրջան, Beckham County, Harmon County, Չիլդրիս շրջան, Հոլ շրջան, Դոնլի շրջան և Գրեյ շրջան
Կոորդինատներ: 34°58′12.000000099996″ հս․ լ. 100°16′12.000000099986″ ամ. ե. / 34.97000000002777398° հս․. լ. 100.27000000002777824° ավ. ե. / 34.97000000002777398; 100.27000000002777824
co.collingsworth.tx.us

Քոլինգսվորթ շրջան (անգլ.՝ Collingsworth County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 3206 մարդ[1]: ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 3057 մարդ։ Շրջկենտրոնն է Ուելինգտոն (անգլ.՝ Wellington) բնակավայրը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1891 թվականին[3]: Իր անվանումը ստացել է Տեխասի անկախության մասին հռչակագրի մշակման և ընդունման գործընթացի մասնակից, Տեխասի Հանրապետության Գերագույն դատարանի առաջին նախագահ Ջեյմս Քոլինգսվորթի պատվին[4]:

Քոլինգսվորթ շրջանը մտնում է Տեխասի 46 շրջանների թվի մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ ալկոհոլային խմիչքների վաճառքը սահմանափակ է։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Քոլինգսվորթ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2381 կմ², որից 2380 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 1 կմ²-ն կամ 0,07 %-ը՝ ջրային տարածքները[5]:

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 3206 մարդ։ Առկա էր 1294 տնային տնտեսություն և 916 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²: Հաշվվում էր 1723 բնակելի շինություն՝ 1 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 79,82 %, աֆրոամերիկացիներ – 5,33 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 1,62 %, ասիացիներ – 0,19 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 10,89 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,15 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 20,43 %–ը (անկախ ռասայից)։

Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 26,40 % - մինչև 18 տարեկան, 6,60 % - 18-24 տարեկան, 22,60 % - 25-44 տարեկան, 22,50 % - 45-64 տարեկան և 22,00 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 41 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 93,00 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 88,00 տղամարդ։

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[6][7]

1950 1960 1970 1980 1990 2000 2010
9 139 6 276 4 755 4 648 3 573 3 206 3 057

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո
  2. «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011-06-07 
  3. «Texas: Individual County Chronologies»։ Texas Atlas of Historical County Boundaries։ The Newberry Library։ 2008։ Վերցված է May 21, 2015 
  4. Gannett, Henry (1905)։ The Origin of Certain Place Names in the United States։ Govt. Print. Off.։ էջ 87 
  5. «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015 
  6. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  7. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014