Բեյլի շրջան (Տեխաս)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Մուլշու |
Բնակչություն (2000) | 6.594 |
Տարածք | 2.142 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1876 թ. թ. |
Սահմանակցում է | Փարմեր շրջան, Լեմբ շրջան, Քոքրեն շրջան, Ռուզվելտ շրջան, Քարի շրջան և Հոկլի շրջան |
Ժամային գոտի | CDT? |
co.bailey.tx.us(անգլ.) |
Բեյլի շրջան (անգլ.՝ Bailey County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ Պաշտոնապես կազմավորվել է 1876 թվականին[1] և անվանվել Պիտեր Ջեյմս Բեյլիի պատվին, ով Ալամոյի ճակատամարտում զոհված տեխասյան զինված ուժերի զինվոր էր։ 2000 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 6594 մարդ, իսկ 2010 թվականի դրությամբ՝ 7 165 մարդ։ Շրջկենտրոնը Մուլշու քաղաքն է[2]։
Բեյլի շրջանը մտնում է Տեխասի այն 30 շրջանների թվի մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ սահմանափակվում է ալկոհոլային խմիչքների վաճառքը[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2143 կմ², որոնցից 2141 կմ²-ն ցամաք է և 2 կմ²-ն կամ 0,08 %-ը՝ ջրային տարածություն[4]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քարի շրջան (հյուսիս-արևմուտք)
- Քոքրեն շրջան (հարավ)
- Լեմբ շրջան (արևելք)
- Փարմեր շրջան (հյուսիս)
- Ռուզվելտ շրջան (արևմուտք)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 6594 մարդ[5], իսկ 2010 թվականի դրությամբ՝ 7 165 մարդ[6]։ Բնակչության խտությունը 3 մարդ/կմ² էր։ Հաշվվում էր 2738 շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ 66,68 % սպիտակամորթներ, 1,27 % սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ, 0,65 % արմատական ամերիկացիներ, 0,14 % ասիացիներ, 28,6 % այլ ռասաներ, և 2,65 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ։ Բնակչության 47,3 % իսպանախոս էին կամ լատինոամերիկացիներ։
Քաղաքական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մակկեյնը ստացել է ձայների 69,86 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 29,45 %-ը[7]։
Տեխասյան ներկայացուցիչների պալատում Բեյլի շրջանը գտնվում է 88-րդ մարզի կազմում։ 1989 թվականին շրջանի շահերը ներկայացնում է Պամպա քաղաքից հանրապետական Ուորեն Չիսամը։
Բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքներ, գյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ոչ մունիցիպալ տարածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լքված բնակավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեյլի շրջանի բնակիչներից կեսին սպասարկում է Մուլշու դպրոցական շրջանը[8], որի գործունեությունը հաճախակի տարածվում է հարևան շրջանների վրա։ Ֆարվել[9] և Սուդան[10] դպրոցական շրջանները, որոնք գտնվում են Փարմեր և Լեմբ շրջաններում, իրենց հերթին իրենց գործունեությունը ծավալում են Բեյլի շրջանում։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեյլի շրջանում գտնվում է Մուլշու արգելոցը, որը բացվել է 1935 թվականին։ Այն համարվում է Տեխասի ամենահին արգելոցը[11]։
Շրջանի պատմությունը ներկայացված է Մուլշու քաղաքի ժառանգության թանգարանում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլշու քաղաքի կենտրոնը | Կանադական կռունկի երամը Մուլշու արգելոցում | Մուլշուի ժառանգության թանգարանի գովազդային վահանակը |
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեյլի շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |
- ↑ «Texas: Individual County Chronologies»։ Texas Atlas of Historical County Boundaries։ The Newberry Library։ 2008։ Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին։ Վերցված է 2015 թ․ մայիսի 20
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ «TABC Local Option Elections General Information»։ Tabc.state.tx.us։ Վերցված է 2014 թ․ մայիսի 3
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ օգոստոսի 22, 2012։ Վերցված է 2015 թ․ ապրիլի 19
- ↑ «Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 30
- ↑ «State & County QuickFacts»։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8
- ↑ «Данные о результатах голосования на президентских выборах 2008 года по округу Бейли» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2009-11-16
- ↑ «Сайт школьного округа Мулшу.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2009-11-17
- ↑ «Сайт школьного округа Фарвелл.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-10-ին։ Վերցված է 2009-11-17
- ↑ «Сайт школьного округа Судан.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2009-11-17
- ↑ «Сайт национального заповедника Мулшу.» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-04-11-ին։ Վերցված է 2009-11-17