Արանզաս շրջան (Տեխաս)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Ռոքպորտ |
Բնակչություն (2010) | 23․158 |
Խտություն | 36 |
Տարածք | 653 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1871 թ. թ. |
Սահմանակցում է | Քալհուն շրջան, Նուեսես շրջան, Սան Պատրիսիո շրջան և Ռեֆուխիո շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Aransas Bay? |
aransascountytx.gov/main/ |
Արանզաս շրջան (անգլ.՝ Aransas County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 24 900 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 23 158 մարդ[2]։ Շրջկենտրոնը Ռոքպորտ բնակավայրն է[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արանզաս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1871 թվականին[4]։ Իր անվանումը ստացել է իսպանական Ռիո Նուեստրա դե Արանզասու առաջապոստի պատվին, որը տեղակայված էր ապագա շրջանի տարածքում։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Արանզաս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1,370 կմ², որից 650 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 710 կմ²-ն կամ 52 %-ը՝ ջրային տարածքները[5]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քալհուն շրջան (հյուսիս-արևելք)
- Մեքսիկական ծոց (հարավ-արևելք)
- Նուեսես շրջան (հարավ)
- Սան Պատրիսիո շրջան (արևմուտք)
- Ռեֆուխիո շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 22 497 մարդ[6], 2010 թվականի դրությամբ՝ 23 158 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 36 մարդ/կմ²։ 2000 թվականի դրությամբ շրջանում հաշվվում էր 12 848 բնակելի շինություն՝ 20 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն է՝ սպիտակամորթներ - 87,44 %, աֆրոամերիկացիներ – 1,43 %, ասիացիներ – 2,77 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,58%, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,05 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,33 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,39 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 20,32 %–ը։
Տարիքային կազմը հետևյալն է՝ 23,80 % - 18 տարեկանից փոքր, 6,20 % - 18-24 տարեկան, 23,20 % - 25-44 տարեկան, 27,10 % - 45-64 տարեկան և 19,70 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 43 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 98,90 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 95,50 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[7][8]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
4 252 | 7 006 | 8 902 | 14 260 | 17 892 | 22 497 | 23 158 |
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական մայրուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոքպորտ բնակավայրից հյուսիս, Ֆուլտոն քաղաքում գտնվում է Արանզաս շրջանի օդանավակայանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2012 թ․ հունվարի 30
- ↑ «State & County QuickFacts»։ United States Census Bureau։ Արխիվացված է օրիգինալից July 6, 2011-ին։ Վերցված է December 8, 2013
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ «Texas: Individual County Chronologies»։ Texas Atlas of Historical County Boundaries։ The Newberry Library։ 2008։ Արխիվացված է օրիգինալից April 12, 2017-ին։ Վերցված է May 20, 2015
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015
- ↑ «American FactFinder»։ United States Census Bureau։ Վերցված է 2011 թ․ մայիսի 14
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արանզաս շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |