Բեխար շրջան (Տեխաս)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Սան Անտոնիո |
Բնակչություն (2010) | 1.714.773 |
Խտություն | 534 |
Տարածք | 3.230 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1836 թ. թ. |
Սահմանակցում է | Քենդալ շրջան, Քոմալ շրջան, Գուադալուպե շրջան, Վիլսոն շրջան, Ատասկոսա շրջան, Մեդինա շրջան և Բանդերա շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Presidio San Antonio de Bexar?[1] |
bexar.org(անգլ.) |
Բեխար շրջան (անգլ.՝ Bexar County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2010 թվականին բնակչության թիվը կազմում էր 1 714 773 մարդ[2], ինչը դարձրել է շրջանը Տեխասի չորրորդ և ԱՄՆ-ի 19-րդ խոշոր շրջանը։ Շրջկենտրոնը Սան Անտոնիո բնակավայրն է[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեխար շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1836 թվականի դեկտեմբերի 20-ին և ի սկզբանե զբաղեցնում էր Տեխասի Հանրապետության գրեթե ամբողջ արևմտյան կեսը։ Իր անվանումը ստացել է Տեխասի 23 մեքսիկական մունիցիպալիտետներից մեկի՝ Սան Անտոնիո-դե-Բեխարի պատվին։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Բեխար շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 3250 կմ², որից 3200 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 41 կմ²-ն կամ 1.3 %-ը՝ ջրային տարածքները[4]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Քենդալ շրջան (հյուսիս)
- Քոմալ շրջան (հյուսիս)
- Գուադալուպե շրջան (հյուսիս-արևելք)
- Վիլսոն շրջան (հարավ-արևելք)
- Ատասկոսա շրջան (հարավ)
- Մեդինա շրջան (արևմուտք)
- Բանդերա շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության թիվը 2010 թվականի դրությամբ կազմում էր 1 714 773 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 534 մարդ/կմ²։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 72,9 %, աֆրոամերիկացիներ – 7,5 %, ասիացիներ – 2,4 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,8 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ – 0,1 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 12,7 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 3,5 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 58,7 %–ը (անկախ ռասայից)։
Տարիքային կազմը հետևյալն է՝ 28,50 % - 18 տարեկանից փոքր, 10,70 % - 18-24 տարեկան, 30,60 % - 25-44 տարեկան, 19,90 % - 45-64 տարեկան և 10,40 % 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 32 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,70 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,20 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[5][6]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
500 460 | 687 151 | 830 460 | 988 800 | 1 185 394 | 1 392 931 | 1 714 773 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://tshaonline.org/handbook/online/articles/hcb07
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2016 թ․ ապրիլի 15
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բեխար շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |