Ֆրանկլին շրջան (Տեխաս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանկլին շրջան (այլ կիրառումներ)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Մաունտ Վեռնոն |
Բնակչություն (2010) | ▲10.605 |
Խտություն | 14 |
Տարածք | 741 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1875 թ. թ. |
Սահմանակցում է | Դելտա շրջան, Հոպկինս շրջան, Քեմպ շրջան, Թիտուս շրջան, Ռեդ Ռիվեր շրջան և Վուդ շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Benjamin Cromwell Franklin?[1] |
co.franklin.tx.us(անգլ.) |
Ֆրանկլին շրջան (անգլ.՝ Franklin County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2009 թվականին բնակչության թիվը կազմում էր 10 841 մարդ[2], իսկ 2010 թվականին՝ 10 605 մարդ։ Շրջկենտրոնն է Մաունտ Վեռնոն (անգլ.՝ Mount Vernon) բնակավայրը[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1875 թվականին Թիտուս շրջանի որոշ հատվածից[4]։ Իր անվանումը ստացել է Տեխասի Հանրապետության առաջին դատավոր Բենջամին Կրոմվել Ֆրանկլինի պատվին[5][6]։
Ֆրանկլին շրջանը մտնում էր Տեխասի 46 շրջանների թվի մեջ[7], որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ ալկոհոլային խմիչքների սահմանափակումը[8], սակայն 2013 թվականի մայիսին շրջանի բնակիչները կողմ են քվեարկել այդ սահմանափակումները հանելու համար[3]։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Ֆրանկլին շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 760 կմ², որից 740 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 26 կմ²-ն կամ 3,5 %-ը՝ ջրային տարածքները[9]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեդ Ռիվեր շրջան (հյուսիս)
- Թիտուս շրջան (արևելք)
- Քեմպ շրջան (հարավ-արևելք)
- Վուդ շրջան (հարավ)
- Հոպկինս շրջան (արևմուտք)
- Դելտա շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 10 605 մարդ։ ԲՆակչության խտությունը կազմում էր 14 մարդ/կմ²։
2000 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 9 458 մարդ։ Առկա էր 3754 տնային տնտեսություն և 2732 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 13 մարդ/կմ²։ Հաշվվում էր 5132 բնակելի շինություն՝ 7 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 89,19 %, աֆրոամերիկացիներ – 3,94 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,63 %, ասիացիներ – 0,21 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 5,14 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 0,88 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 8,90 %-ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 24,30 % - մինչև 18 տարեկան, 7,30 % - 18-24 տարեկան, 24,80 % - 25-44 տարեկան, 25,00 % - 45-64 տարեկան և 18,50 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 40 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 94,30 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 92,80 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[10][11]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
6 257 | ▼5 101 | ▲5 291 | ▲6 893 | ▲7 802 | ▲9 458 | ▲10 605 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Texas State Historical Association, Barkley R. R., Ronnie C., 1941- [Editor] Tyler Handbook of Texas — Texas State Historical Association, 1952. — ISBN 978-0-87611-151-2
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2016 թ․ հունիսի 1
- ↑ 3,0 3,1 «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ Alvarez, Elizabeth Cruce (Nov 8, 2011)։ Texas Almanac 2012–2013։ Texas A&M University Press։ էջեր Contents։ Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17
- ↑ Gannett, Henry (1905)։ The Origin of Certain Place Names in the United States։ Govt. Print. Off.։ էջ 131
- ↑ http://www.tshaonline.org/handbook/online/articles/ffr02
- ↑ http://www.tabc.state.tx.us/local_option_elections/index.asp
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2015-06-10-ին։ Վերցված է 2016-06-01
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆրանկլին շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |