Ֆորդ շրջան (Տեխաս)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Կրոուել |
Բնակչություն (2010) | ▼1.336 |
Խտություն | 1 |
Տարածք | 1.831 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1891 թ. թ. |
Սահմանակցում է | Բեյլոր շրջան, Քոթլ շրջան, Ուիլբարգեր շրջան, Նոկս շրջան, Քինգ շրջան և Հարդեման շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Ֆորդ շրջան (անգլ.՝ Foard County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2000 թվականին բնակչության թիվը կազմում էր 1622 մարդ[1], իսկ 2010 թվականին՝ 1336 մարդ։ Շրջկենտրոնն է Կրոուել (անգլ.՝ Crowell) բնակավայրը[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1891 թվականին Քոթլ, Հարդեման, Քինգ և Նոկս շրջանների հատվածներից։ Իր անվանումը ստացել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմի դատախազ և զինծառայող Ռոբերտ Ֆորդի պատվին։
Ֆորդ շրջանը մտնում էր Տեխասի 46 շրջանների թվի մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը կամ ալկոհոլային խմիչքների սահմանափակումը, սակայն 2006 թվականի մայիսին շրջանի բնակիչները կողմ են քվեարկել այդ սահմանափակումները հանելու համար։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Ֆորդ շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 1833 կմ², որից 1830 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 3 կմ²-ն կամ 0,14 %-ը՝ ջրային տարածքները[3]։
Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեյլոր շրջան (հարավ-արևելք)
- Քինգ շրջան (հարավ-արևմուտք)
- Քոթլ շրջան (արևմուտք)
- Նոկս շրջան (հարավ)
- Ուիլբարգեր շրջան (արևելք)
- Հարդեման շրջան (հյուսիս)
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 1336 մարդ։ ԲՆակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։
2000 թվականի դրությամբ բնակչությունը կազմում էր 1622 մարդ։ Առկա էր 664 տնային տնտեսություն և 438 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 1 մարդ/կմ²։ Հաշվվում էր 850 բնակելի շինություն՝ 0 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 84,16 %, աֆրոամերիկացիներ – 3,27 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,62 %, ասիացիներ - 0,18 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 10,23 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,54 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 16,34 %-ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 25,80 % - մինչև 18 տարեկան, 5,80 % - 18-24 տարեկան, 22,30 % - 25-44 տարեկան, 22,90 % - 45-64 տարեկան և 23,100 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 42 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 86,40 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 85,10 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
4 216 | 3 125 | 2 211 | 2 158 | 1 794 | 1 622 | 1 336 |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո»։ Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին։ Վերցված է 2016 թ․ հունիսի 1
- ↑ «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011 թ․ հունիսի 7
- ↑ «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆորդ շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |