Էնդրյուս շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox map.png
Էնդրյուս շրջան
Andrews County
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (պ)
Մտնում է Տեխաս
Վարչկենտրոն Էնդրյուս
Կազմավորում 1876 թ.
Բնակչություն (2010) 17.477
Խտություն 4 մարդ/կմ²
Տարածք 3.888 կմ²
Էնդրյուս շրջան վարչական միավորի քարտեզը
FIPS ինդեքս 48003

Էնդրյուս շրջան (անգլ.՝ Andrews County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 13 65 մարդ[1]: ԱՄՆ վիճակագրության բյուրոյի համաձայն 2014 թվականին բնակչությունը կազմում էր 17 477 մարդ: Շրջկենտրոնն է Էնդրյուս բնակավայրը[2]։

Էնդրյուս շրջանը մտնում է Տեխասի այն 46 շրջանների թվի մեջ, որտեղ գործում է «չոր օրենք»-ը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնդրյուս շրջանը պաշտոնապես կազմավորվել է 1876 թվականին: Շրջանն իր անվանումը ստացել է Ռիչարդ Էնդրյուսի պատվին, ով առաջին մարդն էր, որը զոհվել է 1835 թվականի Տեխասի անկախության համար մղվող պատերազմում:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Էնդրյուս շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 3888 կմ², որից 3887 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 1 կմ²-ն կամ 0,02 %-ը՝ ջրային տարածքները[3]:

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 13 004 մարդ, 2010 թվականին՝ 14 786 մարդ, 2014 թվականին՝ 17 477: Բնակչության խտությունը կազմում էր 4 մարդ/կմ²: Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 79,5 %, աֆրոամերիկացիներ – 1,5 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 1,0 %, ասիացիներ – 0,6 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 15,5 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 2,0 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 48,7 %–ը (անկախ ռասայից):

Տարիքային կազմը հետևյալն է՝ 31,50 % - 18 տարեկանից փոքր, 8,10 % - 18-24 տարեկան, 27,30 % - 25-44 տարեկան, 20,50 % - 45-64 տարեկան և 12,50 % - 65 և ավելի բարձր: Շրջանի բնակչի միջին տարիքը 34 տարեկան է: Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 96,30 տղամարդ: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 91,20 տղամարդ:

Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[4][5]

1950 1960 1970 1980 1990 2000 2010 2014
5 002 13 450 10 372 13 323 14 338 13 004 14 786 17 477

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո
  2. «Find a County»։ National Association of Counties։ Վերցված է 2011-06-07 
  3. «2010 Census Gazetteer Files»։ United States Census Bureau։ August 22, 2012։ Վերցված է April 18, 2015 
  4. «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014 
  5. «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000»։ United States Census Bureau։ Վերցված է May 29, 2014