Արչեր շրջան (Տեխաս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Արչեր շրջան
Archer County
Archer courthouse.jpg
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԿարգավիճակՏեխասի շրջան
Մտնում էՏեխաս
ՎարչկենտրոնԱրչեր Սիթի
Բնակչություն (2000)8.854
Տարածք2.357
Map of Texas highlighting Archer County.svg
Map of Texas highlighting Archer County.svg
Հիմնադրված է1858 թ. թ.
Սահմանակցում էՈւիչիտա շրջան, Քլեյ շրջան, Ջեկ շրջան, Յանգ շրջան, Բեյլոր շրջան և Ուիլբարգեր շրջան
Անվանված էBranch T. Archer?[1]
Կոորդինատներ: 33°36′36.000000099998″ հս․ լ. 98°41′24.000000099992″ ամ. ե. / 33.61000000002777455° հս․. լ. 98.69000000002777995° ավ. ե. / 33.61000000002777455; 98.69000000002777995
co.archer.tx.us

Արչեր շրջան (անգլ.՝ Archer County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ Շրջկենտրոնն է Արչեր Սիթի բնակավայրը։ Կազմավորվել է 1858 թվականին։ Արչեր շրջանը կոչվել է Տեխասի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Բրենչ Թեներ Արչերի պատվին։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով շրջանն ունի 2398 կմ² տարածք, որոնցից 2356 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ մնացյալ 42 կմ²-ն կամ 1,74 %-ը՝ ջրային տարածքները։

Հիմնական մայրուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարևան շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականի մարդահամարի դրությամբ Արչեր շրջանում բնակվում էր 8854 մարդ[2]: Բնակչության խտությունը կազմում էր 4 մարդ/կմ²: Հաշվվում էր 3871 բնակելի տուն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը բաղկացած էր 95,5 % սպիտակամորթներից, 0,08 % սևամորթներից կամ աֆրոամերիկացիներից, 0,62 % բնիկ ամերիկացիներից, 0,12 % ասիացիներից, 0,03 % Հավայի նահանգի և Օվկիանիայի այլ բնակիչներից, 2,28 % այլ ռասաներից, 1,32 % երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներից։ Բնակչության 4,87 %-ը իսպանախոս են կամ լատինոամերիկացիներ։

Քաղաքական դիրքորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի նախագահական ընտրություններում Ջոն Մակկեյնը ստացել է ձայների 82,36 %-ը, իսկ դեմոկրատ Բարաք Օբաման՝ 16,95 %-ը[3]:

Տեխասյան ներկայացուցիչների պալատում Արչեր շրջանը գտնվում է 69-րդ մարզի կազմում[4]: Արչեր շրջանի շահերը ներկայացնում է դեմոկրատ Դևիդ Ֆարաբին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի կրթական համակարգը կազմում են հետևյալ հաստատությունները՝

  • Արչեր Սիթի դպրոցական շրջանը[5],
  • Հոլիդեյ դպրոցական շրջանը[6],
  • Այովա Պարկ միացյալ դպրոցական շրջանը (մասնակիորեն)[7],
  • Ջեկսբորո դպրոցական շրջանը (մասնակիորեն)[8],
  • Օլնի դպրոցական շրջանը (մասնակիորեն),
  • Ուինդսորսթ դպրոցական շրջանը[9]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://tshaonline.org/handbook/online/articles/hca05
  2. Տվյալներ ԱՄՆ վիճակագրության բյուրոյի կայքում
  3. «Արչեր շրջանի 2008 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների տվյալները:» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 2009-11-17 
  4. 69-րդ մարզի կազմի մեջ է մտնում նաև Ուիչիտա շրջանը:
  5. «Արչեր Սիթի դպրոցական շրջանի պաշտոնական կայքը:» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 2009-11-17 
  6. «Հոլիդեյ դպրոցական շրջանի պաշտոնական կայքը:» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 2009-11-17 
  7. «Այովա Պարկ միացյալ դպրոցական շրջանի պաշտոնական կայքը:» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 2009-11-17 
  8. «Ջեկսբորո դպրոցական շրջանի պաշտոնական կայքը:» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 2009-11-17 
  9. «Ուինդսորսթ դպրոցական շրջանի պաշտոնական կայքը:» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 2009-11-17