Համիլտոն շրջան (Տեխաս)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Համիլտոն շրջան (այլ կիրառումներ)
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Տեխասի շրջան |
Մտնում է | Տեխաս |
Վարչկենտրոն | Համիլտոն |
Բնակչություն (2010) | ▲8.517 |
Խտություն | 4 |
Տարածք | 2.165 |
![]() | |
![]() | |
Հիմնադրված է | 1858 թ. թ. |
Սահմանակցում է | Բոսքի շրջան, Էրաթ շրջան, Միլս շրջան, Լամպասաս շրջան, Քորյել շրջան և Քոմանչի շրջան |
Ժամային գոտի | CDT? |
Անվանված է | Ջեյմս Համիլթոն |
co.hamilton.tx.us(անգլ.) | |
Համիլտոն շրջան (անգլ.՝ Hamilton County), ԱՄՆ Տեխաս նահանգի 254 վարչական միավորներից մեկը։ 2008 թվականին բնակչության թիվը կազմում էր 8092 մարդ[1]։ ԱՄՆ-ի վիճակագրության բյուրոյի համաձայն 2010 թվականին բնակչությունը կազմում էր 8517 մարդ։ Շրջկենտրոնն է Համիլտոն (անգլ.՝ Hamilton) բնակավայրը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համիլտոն շրջանը կազմավորվել է 1858 թվականին Բոսքի, Քոմանչի և Լամպասաս շրջանների որոշ հատվածներից[3]։ Իր անվանումը ստացել է Հարավային Կարոլինայի նահանգապետ Ջեյմս Համիլտոն Կրտսերի պատվին, ով ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Տեխասի Հանրապետությանը[4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ վիճակագրության բյուրոյի տվյալներով Համիլտոն շրջանի ընդհանուր մակերեսը կազմում է 2170 կմ², որից 2170 կմ²-ն զբաղեցնում է ցամաքը, իսկ 1,3 կմ²-ն կամ 0,06 %-ը՝ ջրային տարածքները[5]։
Հարևան շրջաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրաթ շրջան (հյուսիս)
- Բոսքի շրջան (հյուսիս-արևելք)
- Քորյել շրջան (հարավ-արևելք)
- Լամպասաս շրջան (հարավ)
- Միլս շրջան (հարավ-արևմուտք)
- Քոմանչի շրջան (հյուսիս-արևմուտք)
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 8517 մարդ։ Բնակչության խտությունը կազմում էր 4 մարդ/կմ²։
Բնակչության թիվը 2000 թվականի դրությամբ կազմում էր 8229 մարդ։ Առկա էր 3374 տնային տնտեսություն և 2324 ընտանիք։ Բնակչության խտությունը կազմում էր 4 մարդ/կմ²։ Հաշվվում էր 4455 բնակելի շինություն՝ 2 շինություն/կմ² խտությամբ։ Ռասայական կազմը հետևյալն էր՝ սպիտակամորթներ - 93,81 %, սևամորթներ կամ աֆրոամերիկացիներ – 0,15 %, բնիկ ամերիկացիներ (հնդկացիներ) – 0,44 %, ասիացիներ – 0,15 %, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչներ - 0,05 %, այլ ռասաների ներկայացուցիչներ – 4,36 %, երկու կամ ավելի ռասաների ներկայացուցիչներ – 1,05 %: Իսպանախոսները կամ լատինոամերիկացիները կազմում են բնակչության 7,41 %-ը (անկախ ռասայից)։
Բնակչության տարիքային կազմը հետևյալն էր՝ 23,80 % - մինչև 18 տարեկան, 6,00 % - 18-24 տարեկան, 22,90 % - 25-44 տարեկան, 23,80 % - 45-64 տարեկան և 23,60 % - 65 և ավելի բարձր։ Շրջանի բնակչի միջին տարիքը 43 տարեկան է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 93,50 տղամարդ։ 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 87,10 տղամարդ։
Բնակչության աճի դինամիկան ըստ տարեթվերի․[6][7]
1950 | 1960 | 1970 | 1980 | 1990 | 2000 | 2010 |
---|---|---|---|---|---|---|
10 660 | ▼8 488 | ▼7 198 | ▲8 297 | ▼7 733 | ▲8 229 | ▲8 517 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԱՄՆ բնակչության վիճակագրության բյուրո». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Find a County». National Association of Counties. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Texas: Individual County Chronologies». Texas Atlas of Historical County Boundaries. The Newberry Library. 2008. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Gannett, Henry (1905). The Origin of Certain Place Names in the United States. Govt. Print. Off. էջ 148.
- ↑ «2010 Census Gazetteer Files». United States Census Bureau. 2012 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «Population of Counties by Decennial Census: 1900 to 1990». United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «Census 2000 PHC-T-4. Ranking Tables for Counties: 1990 and 2000» (PDF). United States Census Bureau. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Համիլտոն շրջան (Տեխաս) կատեգորիայում։ |