Գեյլ Բորդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գեյլ Բորդեն
անգլ.՝ Gail Borden
Gail Borden.jpg
Ծնվել էնոյեմբերի 9, 1801(1801-11-09)[1][2]
Նորվիչ, Նյու Յորք, ԱՄՆ
Մահացել էհունվարի 11, 1874(1874-01-11)[1][2] (72 տարեկանում)
Borden
ԳերեզմանWoodlawn Cemetery
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունգյուտարար
ՊարգևներԱզգային գյուտարարների փառքի սրահ

Գեյլ Բորդեն (անգլ.՝ Gail Borden, նոյեմբերի 9, 1801, Նորվիչ, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 11, 1874, Բորդեն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի գործարար, գյուտարար, առավել հայտնի է 1853 թվականին խտացրած կաթի հայտնագործումով[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորդենը ծնվել է 1801 թվականի նոյեմբերի 9-ին Նյու Յորք նահանգի Նորվիչ քաղաքում։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Կենտուկի 1814 թվականին, այնուհետև մեկնում է Ինդիանա։ 1821 թվականին առողջական խնդիրների պատճառով Բորդենը տեղափոխվում է Միսիսիպիի հարավ-արևմուտք։ Դասավանդում էր դպրոցում և 7 տարի աշխատում որպես նահանգի տեսուչի տեղակալ[5]։ Այնուհետև 1829 թվականին տեղափոխվում է Տեխաս, որտեղ աշխատում է Տեխասի առաջին տեղագրական քարտեզի վրա։ Բորդենը 1833 թվականից մինչև մեքսիկացիների ներխուժումը գլխավորում էր Տեխասի հողային վարչությունը։ 1835 թվականին եղբոր՝ Թոմասի հետ հիմնում է Տեխասի առաջին երկարակյաց թերթը Սան Ֆելիպեում՝ «Telegraph and Texas Register»-ը[6]։ Երբ 1836 թվականին Տեխասն անջատվեց Մեքսիկայից, Բորդենն օգնեց գրել նահանգի առաջին սահմանադրությունը[5]։

1844 և 1845 թվականներին կնոջ և երեխաների մահից հետո Բորդենը որոշեց թեթևացնել ամերիկացի պիոներների կյանքը և մշակեց մթերքների պահածոյացման մեթոդներ։ Բորդենի առաջին գյուտը դեհիդրիտացված մսից բիսկվիտներն էին, որի համար նա 1851 թվականին Լոնդոնի համաշխարհային ցուցահանդեսում ստացավ ոսկե մեդալ։ Բորդենի բիսկվիտներն օգտագործվում էին հետազատողների և ծովագնացների կողմից, սակայն նրա ընկերությունը հաջողություն չուներ միս արտադրող մրցակիցների պատճառով[5]։ Բորդենի հաջորդ մշակումը կաթի խտացման գործընթացն էր։ 1853 թվականին նա դիմեց կաթից 75% հեղուկի հեռացման և նրա մեջ շաքար ավելացնելու գործընթացն արտոնագրելու համար։ Սկզբում նրա դիմումը մերժվեց նորարարության բացակայության պատճառով, սակայն 3 տարի անց, երբ նա ցույց տվեց, որ օգտագործում է վակուումային խոռոչներ, նրան տրամադրեցին արտոնագրումը (օգոստոսի 19, 1856 թվական, արտոնագրման համար՝ US 15,553)[5][7]։ 1856 թվականին ստեղծվում է խտացրած կաթի Նյու Յորքի ընկերությունը։ 1860-ական թվականներին Բորդենն ստացավ ևս 4 արտոնագրում։ Նրա ընկերությունը հատկապես հաջողություն ունեցավ ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի սկսումով, երբ խտացրած կաթի սպառումը կտրուկ աճեց՝ բանակի համար խոշոր պատվերի հաշվին[3][4][8][9][10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Andrew F. Smith։ «Food and Drink in American History: A "Full Course" Encyclopedia»։ Վերցված է 2015-11-06 
  4. 4,0 4,1 Scott Reynolds Nelson։ «A People at War : Civilians and Soldiers in America's Civil War: Civilians ...»։ Վերցված է 2015-11-06 
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Gail Borden Facts» (անգլերեն)։ YourDictionary։ Վերցված է 2015-10-28 
  6. Texas State Historical Association One Hundred Sources on East Texas History: A Bibliography of East Texas. — 2006.
  7. Dave Rogers Inventions and Their Inventors, Volume 1. — 2010.
  8. «Gail Borden. American philanthropist» (անգլերեն)։ Britannica։ Վերցված է 2015-10-28 
  9. Bob O'Connor (August 2, 2015 3:13 PM MST)։ «examiner.com «Canned foods during the Civil War»»։ Վերցված է 2015-11-06 
  10. Andrew Smith։ «The Oxford Encyclopedia of Food and Drink in America, Том 2»։ Վերցված է 2015-11-06 
  11. «madehow.com «Evaporated and Condensed Milk»»։ Վերցված է 2015-11-06 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joe Bertram Frantz Gail Borden, Dairyman to a Nation. — 1951.
  • Harold W. Comfort Gail Borden and his heritage since 1857, Issue 78. — 1953.
  • Mary Dodson Wade Milk, Meat Biscuits, and the Terraqueous Machine: The Story of Gail Borden. — 1987.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]