Բրազոս, գետԱՄՆ-ի հարավում, Տեխաս նահանգում։ Կազմավորվում է Լյանո Էստակադո սարավանդից սկիզբ առնող Սոլթ Ֆորք և Դաբլ Մաունթին Ֆորք գետերի միախառնումից, հոսում Մեծ և Կենտրոնական հարթավայրերի հարավ-արևմուտքով, թափվում Մեքսիկական ծոցը։ Երկարությունը 1530 կմ է, նավարկելի է գետաբերանից 64 կմ, ամառային անձրևներից հետո՝ 400-500 կմ։ Բրազոսի ափին է Ուեյկո քաղաքը, գետաբերանում՝ Ֆրիպորտ նավահանգիստը[1]։