Հետաքրքրասեր Ջորջը
Հետաքրքրասեր Ջորջը անգլ.՝ Curious George | |
---|---|
![]() | |
Տեսակ | մուլտֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն[1], մանկական ֆիլմ և արկածային ֆիլմ |
Գործողության վայր | Նյու Յորք |
Հիմնված է | Curious George? |
Շարքի մասն է | Հետաքրքրասեր Ջորջ |
Ռեժիսոր | Մեթյու Օ'Քալահան[1][2][3] |
Հնչյունավորում | Ֆրենկ Ուելքեր[4][5], Ուիլ Ֆերրել[4][5], Դրյու Բերիմոր[5], Դևիդ Քրոս[5], Յուջին Լևի[5] և Դիկ Վան Դայկ[5] |
Պրոդյուսեր | Ռոն Հովարդ և David Kirschner? |
Երաժշտություն | Էյտոր Պերեյրա |
Խմբագիր | Julie Rogers? |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Imagine Entertainment, A. Film A/S և Universal Animation Studios |
Դիստրիբյուտոր | Universal Studios, United International Pictures?[6] և Նեթֆլիքս |
Տևողություն | 88 րոպե |
Շարք | Հետաքրքրասեր Ջորջ |
Սիկվել | Հետաքրքրասեր Ջորջը 2․ կապիկների հետքերով |
Թվական | ![]() ![]() ![]() ![]() |
MPAA վարկանիշ | G |
Բյուջե | 50 000 000 $[9] |
Շահույթ | 58 360 760 $[9] և 69 865 924 $[9] |
curiousgeorgemovie.com(անգլ.) |
Հետաքրքրասեր Ջորջը (անգլ.՝ Curious George), ամերիկյան արկածային մուլտֆիլմ Ջորջ կապիկի մասին, որը ստեղծվել է Հանս Ավգուստո Ռեյի և Մարգրետ Ռեյի համանուն գրքերի հիման վրա։ Պրեմիերան տեղի է ունեցել ԱՄՆ-ում 2006 թվականի փետրվարի 10-ին։
Ամերիկյան կինոքննադատները ֆիլմն ընդունել են զուսպ կերպով։ Որոշ գրախոսներ նշել են, որ մուլտֆիլմն ունի անիմաստ սյուժե, որը կարող է հետաքրքրել միայն նախադպրոցական տարիքի երեխաներին։ Մյուսները, ընդհակառակը, գտել են, որ մուլտֆիլմն անսովոր է, սքանչելի և ծիծաղելի, իդեալական է երեխաների և նրանց ծնողների համար[10]։
Մուլտֆիլմն ունի երկու կարգախոս՝ «Կապիկներն այն չեն, ինչ մտածում ես», և «Գործիր բնազդով, ոչ թե ըստ քարտեզի»։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնագույն թանգարանի սեփականատիրոջ որդին որոշում է համոզել հորը՝ պարոն Բլյումզբերիին, փակել վնասաբեր բիզնեսը և դրա տեղում ավտոկայանատեղի բացել՝ ընտանիքի ֆինանսական կարգավիճակը բարելավելու նպատակով։ Թանգարանի աշխատակիցներից մեկը՝ Թեդը, սկսում է փնտրել խորհրդավոր կուռքի` Զիգաուայի թալիսմանը Հարավային Աֆրիկայում, հույս ունենալով, որ ցուցանմուշը թանգարանին կվերադարձնի նախկին փառքը և կգրավի նոր այցելուների ուշադրությունը։ Այնտեղ նա հանդիպում է մի զվարճալի և հետաքրքրասեր կապիկի՝ Ջորջ անունով, որը որոշում է օգնել նոր ընկերոջը փրկել թանգարանը և լուծել կորցրած ցուցանմուշի հանելուկը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուիլ Ֆերրել - Տեդ Միլլեր, դեղին գլխարկով մարդ
- Ֆրենկ Ուելկեր - Ջորջ կապիկը
- Դրյու Բերիմոր - Մեգգի Դանլոլ, ուսուցչուհի
- Դիկ Վան Դաիկ - պարոն Բլյումզբերի
- Յուժդին Լևի - Կլովիս, թանգարանի աշխատակից
- Դևիդ Կրոս - կրտսեր Բլյումզբերի
- Ջոն Պլաուրայթ - օրիորդ Պլյուշբոտոմ
- Էդ Օրրոս - Իվան, Տեդի տան դռնապահը
- Մայքլ Չինյամուրտի - Էդու, Տեդի աֆրիկյան ուղեկցողը
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեդ Միլլեր (Դեղին գլխարկով մարդ)՝ հետաքրքրասեր Ջորջի ընկերը, Բլյումզբերիի թանգարանի աշխատակից է։ Զբաղվում է Զիգուայի թալիսմանի որոնումներով։ Թեդը մի քիչ տարօրինակ է, աշխույժ և գթասիրտ։ Ֆիլմի տեսարաններից մեկում նշվում է նրա ազգանունը՝ Շեկլֆորդ։
- Հետաքրքրասեր Ջորջ՝ կապիկ, որն իր ընկերների հետ ապրում է Աֆրիկայում, և պատահաբար հայտնվում է Նյու Յորքում։ Ջորջը շատ հետաքրքրասեր է և միշտ պատրաստ է օգնել բոլորին, այդ իսկ պատճառով հաճախ ընկնում է տարբեր արկածների մեջ։ Նա շատ խելացի է, լավ հասկանում է կերպարվեստից և գնահատում է բնության գեղեցկությունը։
- Մեգգին ուսուցչուհի է, որն ամեն հինգշաբթի իր աշակերտներին էքսկուրսիա է տանում Բլյումզբերիի թանգարան։ Թանգարանի հաճախակի այցելությունները պայմանավորված են ոչ միայն դպրոցականների նկատմամբ պարտականության, այլև անձնական շահերով՝ Մեգգին Թեդի ընկերուհին է։
- Պարոն Բլյումզբերի՝ թանգարանի տարեց սեփականատերը։ Ունի Ֆինանսական դժվարություններ՝ կապված թանգարանի հետ։ Նա Թեդին ուղարկում է Աֆրիկա` փնտրելու կորած կուռքը, այն հուսով, որ հայտնաբերվածը կգրավի նոր այցելուների ուշադրությունը, և ցուցահանդեսները եկամտաբեր կլինեն։
- Կրտսեր Բլյումզբերի՝ թանգարանի սեփականատիրոջ որդին, որը ֆիլմի հիմնական հակամարտիկն է։ Նա կարծում է, որ թանգարանը պետք է փակել և դրա տեղում վճարովի ավտոկայանատեղի կառուցել։ Արտաքինից նա շատ նման չէ հորը, և, ինչպես հայտնի է դառնում ավելի ուշ, նախանձում է Թեդին, որը պարոն Բլյումզբերիի սիրելին էր։ Ֆիլմի վերջում տղան դառնում է թանգարանի աշխատակից և արժանանում հոր գովասանքին, ինչը շատ ցանկալի էր նրա համար։
Եկամուտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը հավաքել է 58,4 մլն դոլար ԱՄՆ-ում և ևս 11,5 մլն դոլար արտերկրում, ընդհանուր գումարը կազմել է 69,8 մլն դոլար[11]։
Հեռուստասերիալ
[խմբագրել | խմբագրել կոդը]PBS Kids-ը թողարկել է համանուն մուլտսերիալը՝ մուլտֆիլմի հետ միաժամանակ։ Ֆրենկ Ուելքերը նաև հիմնական դերակատարն է եղել[12]։
Շարունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարտի 2-ին թողարկվել է «Հետաքրքրասեր Ջորջը 2․ Կապիկների հետքերով» մուլտֆիլմի շարունակությունը, իսկ 2015 թվականի հունիսի 23-ին «Հետաքրքրասեր Ջորջը 3․ Վերադարձ դեպի ջունգլի» մուլտֆիլմը[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0381971/
- ↑ http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=58946.html
- ↑ http://www.filmaffinity.com/es/film389102.html
- ↑ 4,0 4,1 http://stopklatka.pl/film/ciekawski-george
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.imdb.com/title/tt0381971/fullcredits
- ↑ Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
- ↑ «Internet Movie Database».
- ↑ https://www.rottentomatoes.com/m/1153951-curious_george
- ↑ 9,0 9,1 9,2 Box Office Mojo — 1999.
- ↑ Профиль фильма на сайте Rotten Tomatoes
- ↑ «Curious George (2006) - Box Office Mojo». boxofficemojo.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
- ↑ «Curious George In Production for PBS KIDS». PBS Press Release. 2005 թ․ հունվարի 14. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «Curious George 3: Back to the Jungle». IMDb.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Информация о Любопытном Джордже Արխիվացված 2021-01-28 Wayback Machine на сайте Houghtonmifflinbooks
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հետաքրքրասեր Ջորջը» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների կինոկատակերգություններ
- 2006 մուլտֆիլմեր
- Imagine Entertainment ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Անգլերեն մուլտֆիլմեր
- Արկածային մուլտֆիլմեր
- Գերմանական ֆիլմեր
- Կինոկատակերգություններ
- Մանկական ֆիլմեր
- Մուլտֆիլմեր կապիկների մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 2000-ականների գերմանական ֆիլմեր
- 2006 ֆիլմեր
- Ամերիկյան արկածային կինոկատակերգություններ