Jump to content

Դիք Վան Դայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիք Վան Դայք
անգլ.՝ Dick Van Dyke
Ծնվել էդեկտեմբերի 13, 1925(1925-12-13)[1][2][3] (100 տարեկան)
ԾննդավայրՈւեստ Փլեյնս, Միսսուրի, ԱՄՆ
ԿրթությունDanville High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, կինոպրոդյուսեր, գրող, պարող, հնչյունավորող, երաժիշտ, կինոդերասան, սցենարիստ, կատակերգու, հեռուստատեսային պրոդյուսեր և դերասան
ԸնտրանիThe Dick Van Dyke Show? և Diagnosis: Murder?
Ծնողներհայր՝ Լորեն Վան Դայք[4], մայր՝ Հեյզլ Վորիչ Մակորդի[4]
Ամուսին(ներ)Margie Willett?
Համատեղ ապրող(ներ)Michelle Triola Marvin?
Երեխա(ներ)Բարի Վան Դայք և Քերի Ուեյն Վան Դայք
Պարգևներ և մրցանակներ

Մրցանակ «Թոնի» որպես լավագույն դերասան մյուզիքլում

Ցերեկվա Էմմի մրցանակ

Թատերական համաշխարհային մրցանակ

[5]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կինեմատոգրաֆում ներդրման համար

Դիսնեյի լեգենդներ

[6]

The Life Career Award?

TCA Career Achievement Award?

Ամերիկական կոմիկական պարգևներ

Ժողովրդի ընրտություն պարգև

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Մրցանակ Գրեմմի լավագույն մանկական ալբոմի համար

Army Good Conduct Medal[7]

Փրայմթայմ Էմմի մրցանակ կատակերգական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դերակատարման համար

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

Britannia Awards?

Քենեդու անվան կենտրոնի պատվոգիր

Primetime Emmy Award for Outstanding Variety, Music or Comedy Series?

և

Daytime Emmy Award for Outstanding Guest Performer in a Drama Series?

ԱնդամությունԱմերիկյան լեգեոն[8] և Dick Van Dyke and The Vantastix?

Ռիչարդ Ուեյն «Դիք» Վան Դայք (անգլ.՝ Dick Van Dyke դեկտեմբերի 13, 1925(1925-12-13)[1][2][3], Ուեստ Փլեյնս, Միսսուրի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, հումորիստ, սցենարիստ և պրոդյուսեր։

Վան Դայքը ծնվել է Ուեստ Պլեյնսում (Միսսուրի նահանգ) Լորեն Ուեյն Վան Դայքի և Հեյզլ Վորիչ Մակորդիի ընտանիքում։ Նրա ընտանիքն ունի հոլանդական ծագում։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ջերի Վան Դայքը, նույնպես դերասան է դարձել։ Դեռ մանկուց երազում էր դերասան դառնալ, իսկ ոգեշնչվել էր տեղի կինոթատրոնում՝ Լորելի և Խարդիի ֆիլմերից։ Նրա առաջին դերասանական փորձը տեղի է ունեցել միջնակարգ դպրոցի սիրողական թատրոնում։

Նա իր առաջին հաջողությանը հասել է 1960 թվականին Բրոդվեյում, երբ նրան շնորհվել են Թոնի մրցանակ`«Ցտեսություն թռչնակ» մյուզիքլում ունեցած դերակատարման համար։ Երեք տարի անց մյուզիքլր էկրանավորվել է, որտեղ նա խաղացել է իր դերը։ 1964 թվականին նկարահանվել է Մերի Փոփինս խաղային-անիմացիոն կինոնկարում, որտեղ նա խաղացել է երկու բոլորովին տարբեր դերեր. դրական՝ ուրախ երիտասարդ ծխնելույզ մաքրող Բերտին, ով գլխավոր հերոսուհու ընկերն է և բացասականը` ծեր բանկիր պարոն Դոուս ավագին[9]։ Դրա համար դերասանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։

1961-ից մինչև 1966 թվականը Վան Դայքը CBS հեռուստաալիքում սեփական հաղորդում է վարել, որը նրան բերել է երեք «Էմմի» մրցանակ։ 1979 թվականին Կեթրին Կուինլան դերասանուհու հետ գլխավոր դերեր են խաղացել Սթենլի Կրամերի վերջին կինոնկարի՝ «Եվ սայթաքում է վազողը» դրամայում։

1990 թվականին խաղացել է բժիշկ Մաիկ Սլոանի դերը «Ախտորոշում․ սպանություն» դետեկտիվ հեռուստասերիալում։ Հոլիվուդյան 7021 բուլվարում՝ Հոլիվուդյան փառքի ծառուղիում, նա աստղ ունի, ճանաչվել է նաև «Դիսնեյի Լեգենդ»[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականՎերնագրի տեքստՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
1964ֆիլմՄերի ՓոփինսMary Poppins Բերտ և պարոն Դոուս ավագ
1967սերիալՔերոլ Բարնեթի շոունThe Carol Burnett Show
1985սերիալՈսկե աղջիկներThe Golden Girls
1986-1995սերիալՄետլոքMatlock
1990ֆիլմԴիք ԹրեյսիDick Tracy
1993-2001սերիալԱխտորոշում․սպանությունDiagnosis: Murder բժիշկ Մարկ Սլոան
1996սերիալՍաբրինա, Փոքրիկ կախարդուհիSabrina, the Teenage Witch
2002ֆիլմԱռանց նախազգուշացմանSans Sommation
2006ֆիլմՀետաքրքրասեր ՋորջCurious George
2006ֆիլմԳիշերը թանգարանումNight at the Museum Սեսիլ Ֆրեդերիկս
2014ֆիլմԳիշերը թանգարանում․Դամբարանի գաղտնիքըNight at the Museum: Secret of the Tomb Սեսիլ Ֆրեդերիկս
2014ֆիլմԱլեքսանդրը և ահավոր,սարսափելի,վատ,շատ վատ օրըAlexander and the Terrible, Horrible,No Good, Very Bad Dayինքն իրեն
2018ֆիլմՄերի Փոփինսը վերադառնում էMary Poppins Returns պարոն Դոուս կրտսեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Broadway Database — 2000.
  2. 1 2 Bauer P. Encyclopædia Britannica
  3. 1 2 GeneaStar
  4. 1 2 Pas L. v. Genealogics — 2003.
  5. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  6. https://d23.com/walt-disney-legend/dick-van-dyke/
  7. https://airforce.togetherweserved.com/usaf/servlet/tws.webapp.WebApps?cmd=ShadowBoxProfile&type=Person&ID=122611
  8. https://archive.legion.org/bitstream/handle/20.500.12203/9168/aa005104.pdf
  9. В заключительных титрах фильма есть следующий розыгрыш: сначала при обозначении исполнителя главной отрицательной роли буквы его имени и фамилии несколько раз, танцуя, встают не на свои места. Потом они образуют настоящее имя артиста, чтобы было видно, что это вторая роль в его исполнении.
  10. «Hollywood - Walk of Fame». web.archive.org. 2012 թ․ հունիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիք Վան Դայք» հոդվածին։