Jump to content

Մերի Փոփինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Փոփինս
Մերի Փոփինս դիսնեյյան ֆիլմի թատերական ներկայացումը Մանհեթենում, Նյու Յորք
Տեսակգեղարվեստական անձ, musical theatre character? և կինոհերոս
ՀեղինակՊամելա Թրևերս
Ներկայացված էՄերի Փոպինս, Մերի Փոպինս, Մերի Փոպինս, Մերի Փոպինս, ցտեսություն և Մերի Փոպինսը վերադառնում է
Սեռիգական
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Հրարած տիեզերքիցMary Poppins universe?
Մասնագիտությունդայակ
Դերը կատարել ենՋուլի Էնդրյուս և Էմիլի Բլանտ
 Mary Poppins (character) Վիքիպահեստում

Մերի Փոփինս (անգլ.՝ Mary Poppins), մանկական գրող Պամելա Թրևերսի հեքիաթ-վիպակի հերոսուհին, դայակ-կախարդուհի, որը դաստիարակում էր լոնդոնյան մի ընտանիքի երեխաներին։ Մերի Փոփինսի մասին գրքերը, որոնցից առաջինը լույս է տեսել 1934 թվականին, մեծ ժողովրդականություն են վայելում ինչպես անգլալեզու, այնպես էլ մյուս երկրներում[1]։

Թրևերսի գրքերի հիման վրա նկարահանվել է 2 ֆիլմ՝ և՛ ԱՄՆ-ում, և՛ ԽՍՀՄ-ում։ Դրանցից մեկում միատեղված են կենդանի դերասաններ ու անիմացիա, իսկ մյուսը նկարահանվել է ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտեի հրամանով։

Կախարդական դայակի մասին պատմող գրքի առաջին մասն սկսվում է Բենքս ընտանիքի չկարգավորված կյանքի նկարագրությամբ. ընտանիքի անհաջողակ ղեկավարը կնոջ հետ չէր կարողանում պատշաճ կերպով հոգ տանել երեխաների մասին։ Բենքսերը մեկը մյուսի հետևից փոխում են դայակներին, բայց այդ փորձերն անհաջողությամբ են ավարտվում, մինչև որ տան պատասխանատու պաշտոնն զբաղեցնում է վճռական շարժուձևերով, երիտասարդ ու խորհրդավոր տիկինը[2]։

Հերոսուհու կերպար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պամելա Թրևերսն ստեղծել է «իդեալական դայակի» կերպար[3]։ Մերի Փոփինսը մի փոքր յուրատեսակ արտաքինով երիտասարդ կին էր («Անծանոթ կինը նիհար էր, մեծ ձեռքերով ու ոտքերով և բավական մանր, սուր կապույտ աչքերով»)։ Նա աչքի էր ընկնում ճշտապահությամբ ու հրաշալի շարժուձևերով, Մերի Փոփինսի կոշիկները միշտ փայլեցված էին, գոգնոցն օսլայված էր, նրանից բուրում էր «Արևայրուք» օճառի բույր։ Հերոսուհու ողջ ունեցվածքը կազմում էին անձրևանոցն ու գորգե (գոբելենի) մեծ պայուսակը։ Նա կարողանում էր արկածներ հորինել ոչնչից՝ ամենասովորական առարկաներից ու ամենասովորական պայմաններում, ինչն ստիպում էր մտածել նրա մոգական ծագման մասին։ Իր սաներին Մերի Փոփինսը սովորեցնում է կյանքում ամենակարևոր 2 բան՝ սովորական իրերում հեքիաթայինը տեսնելու ունակություն և չվախենալ ցանկացած փոփոխությունից[4]։ Այս ամենի հետ միաժամանակ նա իր ծառայությունների դիմաց խնդրում է նվազագույն վարձատրություն։ Մերին իր անձնական գաղտնիքները. նա ուներ կախարդական ունակություններով օժտված անհամար հարազատներ, ընկերություն էր անում ծեր տիկին Կորրի հետ և սառնասիրտ չէր նկարիչ Բերտի նկատմամբ։

Մերի Փոփինսը տեղից տեղ էր շարժվում շատ յուրօրինակ ձևով՝ քամու միջոցով, որը լեգենդար դայակն անվանում էր «փոփոխական քամի».

«Կերպարանքը, քամու հարվածների տակ կռանալով ու օրորվելով, բացեց դռնակը, և երեխաները տեսան, որ նա կին է։ Մի ձեռքով նա բռնել էր գլխարկը, մյուսով մեծ պայուսակն էր քաշ տալիս։ Եվ հանկարծ Մայքլն ու Ջեյնը չհավատացին իրենց աչքերին. նոր էր կինը պարտեզ մտել, երբ օդ բարձրացավ և թռավ ուղիղ դեպի տուն։ Ըստ երևույթին քամին նրան հասցրել էր դռնակի մոտ, սպասել, մինչև նա կբացեր դռնակը, իսկ հետո բերել հասցրել էր շքամուտքին։ Ամբողջ տունը ցնցվեց, երբ նա վայրէջք կատարեց։»

Պամելա Թրևերս։ Մերի Փոփինս։ Մաս 1։ Տուն № 17: Գլուխ 1։ Արևելյան քամի

Մերի Փոփինսը խիստ էր, և նրա խստությունը, այնուամենայնիվ, նույն հեշտությամբ է ընդունվում ինչպես երեխաների, այնպես էլ նրանց ծնողների կողմից։

«Մայքլն ուղղակի ապշած էր, բայց և այնպես սկսեց բողոքել. «Չեմ ուզում։ Ինձ պետք չէ։ Չեմ խմի։»։ Բայց Մերի Փոփինսը հայացքը չէր կտրում նրանից, և հանկարծ Մայքլն զգաց, որ հնարավոր չէ նայել Մերի Փոփինսին և չենթարկվել նրան։ Նրա մեջ ինչ-որ արտասովոր, տարօրինակ բան կար, որից և՛ սարսափ էիր զգում, և՛ ուրախություն։ Գդալն ավելի մոտեցավ։ Մայքլը խորը հառաչեց, աչքերը փակեց և կուլ տվեց»:

Պամելա Թրևերս։ Մերի Փոփինս։ Մաս 1։ Տուն № 17: Գլուխ 1։ Արևելյան քամի

Մերի Փոփինսի մասին գիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական եռագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մերի Փոփինսն զբոսայգում (անգլ.՝ Mary Poppins in the Park), 1952
  • Մերի Փոփինսը Ա-ից Ֆ (անգլ.՝ Mary Poppins From A to Z), 1962
  • Մերի Փոփինսը խոհանոցում (անգլ.՝ Mary Poppins in the Kitchen), 1975
  • Մերի Փոփինսը Բալենու նրբանցքում (անգլ.՝ Mary Poppins in Cherry Tree Lane), 1982
  • Մերի Փոփինսն ու հարևան տունը (անգլ.՝ Mary Poppins and the House Next Door), 1988

Մերի Փոփինսն առօրյա կյանքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիացի հայտնի դայակի անունը գործածվում է նաև որպես հասարակ անուն։ Ավանդաբար այդպես են անվանում լավ դայակներին ու դաստիարակներին, քանի որ, չնայած արտաքին կեղծ խստությանը, խստաբարոյությանն ու ինքնահավանությանը, Մերի Փոփինսը շատ բարի և քնքուշ սիրտ ու հոգի ունեցող կին է՝ պատրաստ ներելու իր սաների չնչին, ոչ լուրջ սխալները։ Մերին անկեղծորեն սիրում է իր սաներին, հոգ տանում նրանց մասին և անհրաժեշտության դեպքում պատրաստ է «սարի պես կանգնել» նրանց մեջքին (ինչը հստակ երևում է «Մերի Փոփինսը վերադառնում է» գրքի «Միսս Էնդրյուի արտույտը» գլխում)[5]։ Պամելա Թրևերսի գրքի հերոսուհու անունով են կոչվել դայակ վարձելու ծառայություններ ու գործակալություններ[6][7], դաստիարակների մրցույթներ[8], մանկական զվարճանքի համալիրներ[9], հրուշակարան[10] և սրճարան[11], կանացի նորաձև հագուստի ապրանքանիշ[12] և հագուստի ոճ[13]։

Մերի Փոփինսի մասին վիպակի էկրանավորումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջուլի Էնդրյուսը Մերի Փոփինսի դերում
  • Առաջին էկրանավորումը CBS ստուդիայի հեռուստաբեմադրությունն է (1949 թվական), որը ներկայացվել է Studio One հաղորդաշարի շրջանակներում։ Գլխավոր դերակատարը եղել է Մերի Ուիքսը, Է. Գ. Մարշալը խաղացել է պարոն Բենքսի դերը, «Լեսսի» սերիալի ապագա աստղ Թոմմի ռետտինգը՝ Մայքլի դերը, Դեյվիդ Օպատոշուն՝ Բերտայի դերը[14]։
  • «Մերի Փոփինս» – 1964 թվականի ամերիկյան մյուզիքլ։ Մերի Փոփինսի դերակատարը Ջուլի Էնդրյուսն է[15]։
  • «Մերի Փոփինս, ցտեսություն» – 1983 թվականի խորհրդային ֆիլմ։ Մերի Փոփինսի դերը խաղացել է Նատալյա Անդրեյչենկոն։
  • «Մերի Փոփինսը վերադառնում է» – Walt Disney Pictures ամերիկյան կինոընկերության ապագա մյուզիքլը։ Այն 1964 թվականի օրիգինալ ֆիլմի շարունակությունն է։ Էմիլի Բլանտը կկատարի Մերի Փոփինսի դերը։ Ֆիլմը կթողարկվի 2018 թվականի դեկտեմբերի 25-ին[16]։

Թատերական ներկայացումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մ. Երմոլովայի անվան թատրոնում Պամելա Թրևերսի գրքի մոտիվներով բեմադրվել է ներկայացում։ Սցենարիստը Բորիս Զախոդերն է։ Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել 1976 թվականին[17]։
  • «Մերի Փոփինս» հայտնի ռադիոհաղորդման մեջ, որը թարգմանել և բեմադրել է Բորիս Զախոդերը, Մերի Փոփինսը խոսում է Ռինա Զելենայայի ձայնով[18]։
  • «Մերի Փոփինսի» մասին ստեղծագործությունը նոր մեկնաբանությամբ ներկայացվել է Մոսկվայի Լուսնի թատրոնում։ Ռեժիսորը Սերգեյ Պրոխանովն է, Մերի Փոփինսի դերակատարը՝ Վալերիա Լանսկայան[19]։
  • «Նոր տարին Մերի Փոփինսի հետ» կրկեսային ծրագիրը Մոսկվայի Յուրի Նիկուլինի անվան կրկեսում[20]։
  • Սանկտ Պետերբուրգի «Սև գետակի համար» թատրոնի «Ողջո՛ւյն, Մերի Փոփինս» ներկայացումը 2011 թվականին դարձել է «Սանկտ Պետերբուրգի թատրոններ. մանկական» փառատոնի դափնեկիր[21]։
  • Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային պետական թատրոնում Նոննա Գրիշաևայի ղեկավարությամբ 2014 թվականի դեկտեմբերին կայացել է «Լեդի Կատարելություն» երաժշտական ներկայացման պրեմիերան, բեմադրությունը՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստ Միխայիլ Բորիսովի։
  • «Mary Poppins» անգլիական մյուզիքլ – 2005 թվականին 5 անգամ դարձել է տարբեր մրցանակների դափնեկիր[22]։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի մարտին։ Պրեմիերային մասնակցել է տնային դաստիարակչուհու առաջին դերակատար Ջուլի Էնդրյուսը[23]։ Մյուզիքլը լոնդոնյան բեմերում ցուցադրվել է մինչև 2008 թվականի հունվարը։
  • «Կարամբոլ» մանկական երաժշտական թատրոնի (Սանկտ Պետերբուրգ) բեմադրությամբ Մաքսիմ Դունաևսկու «Մերի Փոփինս, ցտեսություն» մյուզիքլը 2004 թվականին առաջադրվել է Ոսկե դիմակ մրցանակաբաշխությանը[24]։ Բեմադրող ռեժիսորն է Լեոնիդ Կվինիխիձեն։
  • 2006 թվականին Պամելա Թրևերսի ստեղծագործությունների հիման վրա բրոդվեյյան մյուզիքլ է բեմադրվել New Amsterdam Theatre բեմում[25]։ 2619 ներկայացումներից հետո շոուն փակվել է 2013 թվականի մարտին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Introducing Children’s Literature: From Romanticism to Postmodernism, Авторы Дебора Коган Такер (Deborah Cogan Thacker) и Джин Вэбб (Jean Webb)(անգլ.)
  2. Памела Треверс. Мэри Поппинс с Вишнёвой улицы — Библиотека Максима Мошкова
  3. Загадочная душа Мэри Поппинс(չաշխատող հղում)
  4. Сказки не по-детски. Здоровье Школьника. № 8/2009 Արխիվացված 2009-03-06 Wayback Machine
  5. «Гувер-нянька. Мэри Поппинс из России, Суперстиль, № 163, 31 августа 2009 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. «Мэри Поппинс», здравствуйте!, НТВ, 23 декабря 2008 года
  7. «Новая Мэри Поппинс. Новые Известия, 16 марта 2007 года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. Агентство Regnum: Мэри Поппинс(չաշխատող հղում)
  9. Детский развлекательный центр «Мэри Поппинс»
  10. «Кондитерская «Мери Поппинс»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
  11. Кафе «Мэри Поппинс»
  12. «Каталог женской одежды «Мэри Поппинс»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  13. «Уроки стиля: Мэри Поппинс, журнал ELLE, 8 августа 2008 года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  14. «Mary Poppins (Character)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  15. Рецензия на фильм(չաշխատող հղում)
  16. «Названа дата выхода сиквела диснеевской «Мэри Поппинс»». Газета.Ru. 01.06.2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  17. Спектакль «Мэри Поппинс» в Театре им. Ермоловой
  18. «Радиоспектакль Мэри Поппинс». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  19. «Спектакль «Мэри Поппинс — Next» в Театре Луны». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  20. «Детское сказочное представление «Новый год с Мэри Поппинс» в Цирке Юрия Никулина». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 11-ին.
  21. Театральная афиша Санкт-Петербурга(չաշխատող հղում)
  22. «Официальный сайт мюзикла (Лондон)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  23. Эль Макферсон на премьере нового мюзикла «Мэри Поппинс»
  24. «Театральная премия «Золотая Маска», мюзикл «Мэри Поппинс, до свидания!»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2018-10-27-ին.
  25. Официальный сайт мюзикла (Нью-Йорк)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Փոփինս» հոդվածին։