Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն
Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն | |
---|---|
Տեսակ | թատերական կազմակերպություն, թատրոն և պատմության հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Տվերսկի շրջան |
Հիմնադրման ամսաթիվ | 1925 |
Անվանված է | Մարիա Երմոլովա |
Կայք | ermolova.theatre.ru(ռուս.) |
Yermolova Theatre Վիքիպահեստում |
Մ․ Երմոլովայի անվան Մոսկովյան դրամատիկական թատրոն, թատրոն, որը գտնվում է Մոսկվա քաղաքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1925 թվականը համարվում է թատրոնի հիմնադրման տարեթիվ, այն ժամանակվանից երբ ստուդիայի շրջանավարտները ակադեմիկական Փոքր թատրոնին կից, Ե․ Կ․ Լեշկովսկու, Ս․ Վ․ Այդարովու և Ն․ Ֆ․ Կոստրոմսու ղեկավարությամբ կազմակերպեցին շրջիկ թատրոն։ Իր բեմական փորձերը նրան որոշել էին կապել շատ հայտնի դերասանուհու անվան հետ՝ Մարիյա Նիկոլաևնա Երմոլովա, որին նա տվել էր իր համաձայնությունը։
1933 թվականին Մ․ Ն․ Երմոլովայի թատրոնի կոլեկտիվը միացավ Ա․ Վ․ Լուչարսկովի թատրոն-ստուդիայի դերասաններին, որը կազմակերպվել էր Մ․ Ա․ Տերեշկովիչի կողմից։ 1937 թվականին Տերեշկովիչի մահից հետո վերջինս միացել է Խմելյովայի ղեկավարած ստուդիային։ Թատրոնի ղեկավար դարձավ ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ՝ Ն․ Պ․ Խմելյովը։
1944 թվականին թատրոնի ղեկավար դարձավ Ա․ Մ․ Լոբանովը։ Թատրոնի ռեպերտուարում եղել են Լ․ Մալյուգինայի «Հին ընկերներ», Վ․ Պանովայի «Արբանյակները», Պ․ Պավլենկոյի «Երջանկություն», Պ․ Գլոբիի «Պուշկին», Դժ․ Պրիստլիի «Ժամանակը և Կոնվեյի ընտանիքը», Ա․ Ն․ Օստրովսկայի «Անաշխատ փողեր»։
1946 թվականի թատերախումբը զբաղեցրեց նախկին Պոստինսկովիների պասաժը, որտեղ իրանք գտնվում են մինչև հիմա։
1956-1970 թվականներին թատրոնում աշխատում էին՝ Լ․ Վ․ Վարապախովսկի, Վ․ Գ․ Կոմիսսարսկի, Պ․ Պ․ Վասիլիև, Ա․ Մ․ Շատրին ռեժիսորները։
1970-1985 թվականներին գեղարվեստական թատրոնի ղեկավար էր Ա․ Մ․ Լոբանովի աշակերտ՝ Վլադիվիր Անդրեևը։ Երմոլովյան բեմի վրա առաջին անգամ խաղացին Ա․ Վամպիլովի ներկայացումները՝ «Ավագ որդին» (1972), «Նախորդ ամառը Չուլիմսկում» (1973), «Հանգամանքների հոսք» (1977), «Բադի որսը» (1979)։ Է․ դե Ֆիլիպպոյի («Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»), Մ․ Բուլգակովի («Վազք») անունների կողքի պաստառում հայտնվում են երիտասարդ գրողների անուններ՝ Դ․ Վալերվա, Է․ Վոլոդարսկու, Օ․ Կուչկինի։
1985-1991 թվականներին թատրոնը ղեկավարել է Վ․ Վ․ Ֆոկինը։
1989 թվականին թատրոնի կոլեկտիվը բաժանվեց երկու խմբերի՝ Թատրոն Մ․ Ն․ Երմոլովայի անվան և Մ․ Ն․ Երմոլովայի անվան Միջազգային թատերական կենտրոն ։
1990 թվականին Մ․ Ն․ Երմոլովայի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար նորից դարձավ Վլադիմիր Անդրեևը։
1996 թվականի Վ․ Ա․ Անդրեևի «Մարիա Ստյուարտ» բեմադրությունը Ֆ․ Շիլլերին հիշեցնում էր երկու թատերախմբերի միավորումը։ Երմոլովյան բեմի վրա յոթ տարվա մեջ առաջին անգամ նույն բեմի վրա խաղացին թատերական կենտրոնի և Երմոլովյան թատրոնի արտիստները։
Այսօր ավագ երմոլյան սերնդի կողքին աշխատում են երիտասարդ դերասաններ։ Սերնդափոխություն՝ դա այն է ինչում միշտ թատրոնը եղել է ուժեղ։
2012 թվականին Երմոլովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար դարձավ Օլեգ Մենշիկովը[1]։
Թատրոնում ներկայացումներ են դնում՝ Վադիմ Դանցիգեր[2], Ալեկսեյ Լեվինսկ[3], Գալինա Դուբովսակայա, Միխայիլ Բորիսով ռեժիսորները[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոն» հոդվածին։ |
|