Միխայլովսկի թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայլովսկի թատրոն
Михайловский театр
Միխայլովսկի թատրոնի շենքը
Տեսակօպերային ընկերություն և բալետի ընկերություն
ՏնօրենՎլադիմիր Կեխման
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՍանկտ Պետերբուրգ, ՌԴ
Հիմնադրման ամսաթիվ1833 год
Նախկին անվանումներՄ․ Մուսորգսկու անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոն, Լենինգրադի օպերային ակադեմիական փոքր թատրոն, Ակադեմիական փոքր թատրոն, Կատակերգական օպերայի պետական ակադեմիական թատրոն
Գեղարվեստական ղեկավարՆաչո Դուատո (բալետի գեղ․ ղեկավար)
Գլխավոր դիրիժորՄիխայիլ Տատարնիկով, հրավիրված գլխ․ դիրիժոր՝ Վասիլի Պետրենկո
Գլխավոր բալետմեյստերՄիխայիլ Մեսերեր
Երգչախմբի ղեկավարՎլադիմիր Ստոլպովսկիխ
Կայքmikhailovsky.ru
 Mikhaylovsky Theatre Վիքիպահեստում

Միխայլովսկի թատրոն (ռուս.՝ Михайловский театр), օպերայի և բալետի թատրոն Սանկտ Պետերբուրգ քաղաքում, ՌԴ։ Տեղակայված է պատմական շենքում՝ Արվեստների հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսերական Միխայլովսկի թատրոնը բացվել է 1833 թվականին Նիկոլայ I կայսեր հրամանով։

Իր անունի համար թատրոնը պարտական է Միխայիլ Մեծ կայսրին՝ Պավել I-ի կրտսեր որդուն։ Միխայլովսկի պալատը, որը գտնվում էր Արվեստների հրապարակում, կայսրի համար բնակատեղի էր, իսկ թատրոնը դարձավ կամերային բեմ, որն ընդունում էր արքունիքի և կայսերական ընտանիքներից բարձրաստիճան հյուրերի։

Միխայիլ Պավլովիչը կայսրը, Իվան Կրամսկու նկարը

Թատրոնի շենքը կառուցվել է Ալեքսանդր Բրյուլովի նախագծով՝ Ալեքսեյ Գորնոստաևի մասնակցությամբ։ Ճարտարապետին հաջողվեց թատրոնի ճակատային մասը ներգծել Կիևյան Ռուսիայի ժամանակ ստեղծված հրապարակում։ 1859 թվականին Ալբերտ Կավոսի նախագծով իրականացված վերականգնողական աշխատանքների արդյունքում բեմն ընդարձակվեց և մեկ թատերահարկով մեծացվեց դահլիճը, թատրոնի ներքին հարդարանքը հարստացվեց զարդաքանդակներով, հարուստ ծեփագործությամբ և արձանասյուներով, որոնք մինչ այժմ էլ զարդարում են թատրոնը։

Մինչև հեղափոխությունը Միխայլովսկի թատրոնը՝ Մարիինյան և Ալեքսանդրինսկի թատրոնների հետ միասին կառավարվում էր կայսերական թատրոնների ընդհանուր ղեկավարության կողմից և օգտագործվում էր որպես լրացուցիչ բեմ։ Միխայլովսկի թատրոնը չուներ մշտական թատերախումբ և որոշակի խաղացանկ։ Թատրոնի տարածքում հանդես էր գալիս Ալեքսանդրինսկի թատրոնի թատերախումբը, ինչպես նաև հյուրախաղերով մշտապես հանդես էին գալիս ֆրանսիացի, երբեմն էլ գերմանացի դերասաններ։ Բեմադրվում էին նաև օպերային ներկայացումներ։ 1859 թվականի վերանորոգումից հետո թատրոնի շենքում երկար տարիներ՝ մինչև 1918 թվականը տեղակայվեց ֆրանսիական դրամատիկական թատերախումբը։ Ֆրանսիական օպերետաները, օրինակ՝ Ժակ Օֆենբախինը, հաճախակի երևույթ էին, սակայն քնարական օպերային ներկայացումներ հազվադեպ էին և հիմնականում բեմադրվում էին Ռուսական կայսերական օպերայի (Մարիինյան թատրոնի) ջանքերով։ Բացառություն էին 1890-ական թվականների մի քանի տարին, երբ Մարիինյան թատրոնի տարածքը փակվեց վերանորոգման պատճառով և Միխայլովսկու բեմում ամեն օր օպերային ներկայացումներ էին բեմադրվում։

Սառա Բեռնար

Տարբեր տարիների ընթացքում Միխայլովսկի թատրոնի բեմում հանդես են եկել Յոհան Շտրաուսի, Լյուսեն Գիտրիի, Մատիլդու Կշեսինսկայայի, Ֆեոդոր Շալյապինի ղեկավարությամբ նվագախմբեր, Սառա Բեռնարի թատերախումբը։ Ներկայացումներին հաճախակի ներկա էին Ալեքսանդր Պուշկինը, Վասիլի Ժուկովսկին, Լև Տոլստոյը, Պյոտր Չայկովսկին։

1918 թվականից թատրոնն ունեցավ մշտական թատերախումբ։

1920 թվականին թատրոնին, ինչպես և մյուս «կայսերական» թատրոններին, տրվեց ակադեմիական կարգավիճակ։ Թատերախումբը ղեկավարում էր Սամուիլ Սամոսուդը, ում ստեղծագործական գործունեությունը թատրոնին բերեց «խորհրդային օպերայի լաբորատորիայի» համբավ։ Ամենաքիչը 3 համաշխարհային պրեմիերաներ, որ բեմադրվել են Սամոսուդի կողմից տարբեր տարիներին, Միխայլովսկի թատրոնի անունը մտցրեցին համաշխարհային օպերային արվեստի պատմության մեջ՝ Դմիտրի Շոստակովիչի «Քիթ» և «Լեդի Մակբեթը Մցենսկի գավառից» (համապատասխանաբար հունվարի 18, 1930 թ և հունվարի 22, 1934 թ), Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» (հունիսի 12, 1946 թ)։

20-րդ դարում թատրոնում աշխատում էին այնպիսի մշակութային գործիչներ, որ հայտնի էին ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Նրանց թվում էին դիրիժորներ Էդուարդ Գրիկուրովը, Պոխիտոնովը, Դանիիլ Իլյիչը, Գեորգի Դոնիյախը, Կուրտ Զանդերլինգը, Յուրի Տեմիրկանովը, Պավել Բուբելնիկովը, Վալենտին Կոժինը, ռեժիսորներ Վսևոլոդ Մեյերխոլդը, Բորիս Զոնը, Նիկոլայ Սմոլիչը, Իլյա Շլեպյանովը, Էմիլ Պասինկովը, բալետմեյստերներ Ֆեոդոր Լոպուխովը, Ջորջ Բալանչինը, Բորիս Գրիգորովիչը, Յուրի Չերնիշյովը, Նիկոլայ Բոյարչիկովը։ Տարբեր տարիներին թատրոնի խաղացանկի պատասխանատուներն են եղել Ադրիան Պիոտրովսկին, Իվան Սոլերտինսկին և Իսահակ Գլիկմանը։

Իր ողջ պատմության ընթացքում թատրոնը բազմիցս վերանվանվել է։ Օպերայի և բալետի փոքր, Լենինգրադի, իսկ այնուհետև Պետերբուրգի։ 1989 թվականից թատրոնը կրում է Մոդեստ Մուսորգսկու, իսկ 2001 թվականից թատրոնին վերադարձրեցին իր պատմական անունը՝ Միխայլովսկի թատրոն։

Թատրոնն այժմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի պաստառի մոտ, Լենինգրադ, հոկտեմբերի 26, 1941 թ

2007 թվականին Ստանիսլավ Գաուդասինսկուն (ՌԴ ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակների դափնեկիր, կոնսերվատորիայի պրոֆեսոր) որպես թատրոնի տնօրեն փոխարինելու եկավ[1] ռուս գործարար Վլադիմիր Կեխմանը[2]՝ մրգի ներմուծմամբ զբաղվող JFC ընկերության տնօրենների խորհրդի նախագահը[3]։

Կեխմանը հայտարարեց, որ կաշխատի Գաուդասինսկու հետ, ով կմնա որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար։ Որից հետո նա, սակայն, օպերային և բալետային թատերախմբերի համար առանձին ղեկավարների հաստիք մտցրեց։ Բալետի թատերախումբը գլխավորեց ռուս պարող Ֆարուխ Ռուզիմատովը[4]։ Օպերային թատերախմբի գեղարվեստական ղեկավարը դարձավ Ելենա Օբրազցովան[5], ով հեռացավ իր պաշտոնից 2008 թվականի սեպտեմբերին, որպեսզի տեղափոխվի Միխայլովսկի թատրոնի գլխավոր տնօրենի՝ գեղարվեստական հարցերով խորհրդականի պաշտոն։ Իր որոշումը երգչուհին բացատրեց սեփական ստեղծագործական նախագծերի խիստ գրաֆիկով և հյուրախաղերով։ Թատրոնի հրավիրված գլխավոր դիրիժորը դարձավ Դանիելե Ռուստիոնին[6]։

2009 թվականին Պետեր Ֆերանեցը նշանակվեց գլխավոր դիրիժոր՝ թատրոնի երաժշտական ղեկավար, իսկ Միխայիլ Մեսերերը դարձավ գլխավոր բալետմեյստերը։ 2009 թվականի հոկտեմբերին Ֆարուխ Ռուզիմատովը հայտարարեց իր կատարողական արվեստին վերադառնալու մասին և հեռացավ թատրոնի բալետի թատերախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ 2011 թվականի հունվարի 1-ից բալետային թատերախմբի գեղարվեստական ղեկավար դարձավ իսպանացի պարուսույց Նաչո Դուատոն[7], իսկ Միխայիլ Մեսերերը շարունակեց աշխատել որպես թատրոնի գլխավոր բալետմեյստեր։

2011 թվականին թատրոնն առաջին անգամ, իր պատմության մեջ ստացավ ռուսական թատերական «Ոսկե դիմակ» մրցանակը։ Նիլ Շիկոֆը մրցանակն ստացավ 2010 թվականին տղամարդու լավագույն դերակատարման համար («Հրեուհին» ներկայացման մեջ Էլեազարի դերը)[8]։

Թատրոնի բալետային թատերախումբը, որի առաջին հյուրախաղերը Լոնդոնում կայացան 2008 թվականին, իր լոնդոնյան հյուրախաղերի ընդհանուր արդյունքներով բրիտանացի քննադատների կողմից ստացավ Կրուգի մրցանակ՝ որպես «Լավագույն միջազգային թատերախումբ»։

Գլխավոր դիրիժորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1918-1936 - Սամուիլ Սամոսուդ
  • 1944-1956 - Էդուարդ Գրիկուրով
  • 1956-1959 - Գեորգի Դոնիյախ
  • 1960-1969 - Էդուարդ Գրիկուրով
  • 1969-1971 - Գենադի Պրովատորով
  • 1977-1990 - Վալենտին Կոժին
  • 1992-2009 - Անդրեյ Անիխանով
  • 2009-2011 - Պետեր Ֆերանեց
  • 2012 - մինչ այժմ - Միխայիլ Տատարնիկով

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тарановская М. З. Архитектура театров Ленинграда (Историко-архитектурный очерк). — Л.։ Стройиздат, 1988. — 222 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Нина Петлянова, Татьяна Лиханова Интимное дело театра
  2. Банановые лимоны на культуру (Фруктовый концерн поглотил Малый оперный театр)(չաշխատող հղում)
  3. «Группа компаний «Джей Эф Си»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  4. Фонтанка. Ру: Балетную труппу Михайловского театра возглавит Фарух Рузиматов
  5. Lenta.ru: Елена Образцова возглавит театр имени Мусоргского
  6. Gzt.RU «Я сразу попал в хорошие руки Елены Образцовой»
  7. РИА Новости: Знаменитый хореограф Начо Дуато возглавит балет Михайловского театра
  8. РИА-Новости: Большая часть оперных «Золотых масок» отправилась в Петербург

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]