Նաչո Դուատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաչո Դուատո
Դիմանկար
Ծնվել էհունվարի 8, 1957(1957-01-08)[1][2] (67 տարեկան)
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունպարուսույց, բալետմայստեր և բալետի պարող
Ծնողներհայր՝ José Duato Gómez-Novella?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունAcademia de las Artes Escénicas de España?
 Nacho Duato Վիքիպահեստում

Նաչո Դուատո (ամբողջական անունը՝ Խուան Դուատո Բարիսա իսպ.՝ Nacho Duato, Juan Ignacio Duato Barcia , հունվարի 8, 1957(1957-01-08)[1][2], Վալենսիա, Իսպանիա), իսպանացի պարող, խորեոգրաֆ և թատերական նկարիչ[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետ պարել սովորել է Ռամբեր բալետի դպրոցում (Լոնդոն), Մորիս Բեժարեի Մուդրա դպրոցում (Բրյուսել) և Ալվինա Էյլի պարի թատրոնին կից գործող դպրոցում (Նյու-Յորք)։ Որպես պարուհի կարիերան սկսել է Բիրգիտ Կուլբերգի շվեդական բալետում, մեկ տարի անց միացել է Նիդերլանդների պարի թատրոնին՝ Իրժի Կիլիանի ղեկավարության ներքո։ 1980-ական թվականների սկզբից հանդես է գալիս որպես խորեոգրաֆ, 1988 թվականից՝ Նիդերլանդների պարի թատրոնի խորեոգրաֆ է Իրժի Կիլիանի և Հանս վան Մանենի հետ համատեղ։

Որպես հրավիրված պարուհի՝ աշխատել է աշխարհի խոշորագույն բալետային խմբերի հետ, բեմադրություններ է բեմադրել Փարիզի օպերայում[4], «Լա Սկալա»–ում[5], Մեծ Բրիտանիայի Թագավորական բալետում[6], Ամերիկյան բալետի թատրոնում[7] և այլ վայրերում։ 1990 թվականից եղել է Իսպանիայի Ազգային բալետի գեղարվեստական ղեկավար։ 2010 թվականին ժամանակից շուտ խզել է պայմանագիրը և հայտարարել, որ 2011 թվականից սկսում է աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնում՝ որպես բալետի գեղարվեստական ղեկավար[8]։

2014 թվականի օգոստոսին զբաղեցրել է Բեռլինի պետական բալետի ինտենդանտի պաշտոնը։ 2016 թվականին Բեռլինի քաղաքապետ Միքայել Մյուլերը հայտարարել է, որ Նաչո Դուատոի հետ պայմանագիրը, որը ավատվում է 2019 թվականին, չի երկարացվի, բալետի խումբը կղեկավարեն Սաշա Վալցը և Յոհան Էմանը[9]։

2019 թվականից Սանկտ Պետերբուրգի Միխայլովսկի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է[10]։

Դերասանուհի Անա Դուատոյի խորթ եղբայրն է։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալետներ է բեմադրել Յոհան Սեբաստիան Բախի, Ֆրանց Շուբերտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ռիխարդ Վագների, Օտտորինո Ռեսպիգիի, Մորիս Ռավելի, Էրիկ Սատիի, Սերգեյ Պրոկոֆևի, Էյտոր Վիլա-Լոբոսի, Յանիս Քսենակիսի, Պյոտր Չայկովսկու երաժշտության հիմման վրա։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995՝ Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիա)
  • 2000՝ «Benois de la Danse» մրցանակ («Լռության և դատարկության ձևեր» բալետի համար
  • 2011՝ «Ոսկե սոֆիտ» մրցանակ մեկ գործողությամբ բալետների ծրագրի համար[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. New National Ballet Theatre Tokyo. «Nacho Duato Programme».
  4. Premiere. «Ballet de l'opéra national de Paris : Emanuel Gat, Nacho Duato, Angelin Preljocaj - Marionnette».(չաշխատող հղում)
  5. Nacho Duato. «The Nutcracker».(չաշխատող հղում)
  6. Brendan McCarthy. «Enduring Images Study Day: 'Remanso', 'Por Vos Muero', 'In the Middle Somewhat Elevated', 'The Vertiginous Thrill of Exactitude'». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  7. The Ballet Bag. «The Duato Style». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  8. РИА Новости: Знаменитый хореограф Начо Дуато возглавит балет Михайловского театра
  9. Sulcas, Roslyn (2016 թ․ սեպտեմբերի 9). «2 New Faces for Staatsballett Berlin, When Nacho Duato Leaves in 2019». The New York Times. 0362-4331. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  10. «Начо Дуато - Михайловский театр». mikhailovsky.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 8-ին.
  11. «Золотой софит». zolotoisofit.ru. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաչո Դուատո» հոդվածին։