Ֆեոդոր Շալյապին
| Ֆեոդոր Շալյապին | |
|---|---|
| Բնօրինակ անուն | ռուս.՝ Фёдор Ива́нович Шаля́пин |
| Ծնվել է | փետրվարի 1 (13), 1873[1][2][3][…] Lisitsyn-Emelin House, Կազան, Ռուսական կայսրություն[1][4][5] |
| Երկիր | |
| Մահացել է | ապրիլի 12, 1938[6][3][7][…] (65 տարեկան) Փարիզ[4] |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[8] և Բատինոլի գերեզմանատուն[8] |
| Ժանրեր | օպերա |
| Մասնագիտություն | երգիչ, օպերային երգիչ, դերասան, պարող և գրող |
| Երգչաձայն | բաս |
| Գործիքներ | վոկալ |
| Լեյբլ | Victor Talking Machine Company և His Master's Voice? |
| Ամուսին | Iole Tornaghi?[9][8] |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Ֆեոդոր Իվանի Շալյապին (ռուս.՝ Фёдор Ива́нович Шаля́пин, փետրվարի 1 (13), 1873[1][2][3][…], Lisitsyn-Emelin House, Կազան, Ռուսական կայսրություն[1][4][5] - ապրիլի 12, 1938[6][3][7][…], Փարիզ[4]), ռուս բաս երգիչ, ռուսական ռեալիստական վոկալ-բեմական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեոդոր Շալյապինն ավարտել է Կազանի երկդասյան վարժարանը։ Ունենալով ձայնային առանձնահատուկ տվյալներ՝ 9 տարեկանից երգել է եկեղեցու երգչախմբում։ 1890 թվականին ընդունվել է Սեմյոն Սեմյոնով-Սամարսկու Ուֆայի օպերային թատրոն, որտեղ հանդես է եկել իր առաջին դերերգերով։ 1892–1893 թվականներին Թիֆլիսում աշակերտել է երգիչ Դմիտրի Ուսատովին, 1893–1894 թվականներին օպերային թատրոնում կատարել է Ռամֆիսի (Ջուզեպպե Վերդիի «Աիդա»), Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ»), Դոն Բազիլիոյի (Ջոակինո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») դերերգերը։ 1895 թվականին Շալյապինը երգել է Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում, 1896–1899 թվականներին՝ Մոսկվայի մասնավոր ռուսական օպերայում, որտեղ ստեղծել է իր երկացանկի հիմնական դերերգերը։ 1899 թվականից եղել է Մոսկվայի Մեծ և Մարիինյան թատրոնների մեներգիչ։ Երգչի համար կարևոր նշանակություն է ունեցել համագործակցությունը կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի հետ։ 1901 թվականից Շալյապինը հյուրախաղերով ելույթներ է ունեցել Հռոմի, Մոնտե Կառլոյի, Բեռլինի, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Միլանի «Լա Սկալա» և այլ խոշոր օպերային թատրոններում՝ արժանանալով համաշխարհային ճանաչման։ 1922 թվականից ապրել է Փարիզում։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շալյապինի արվեստում օրգանապես միաձուլված էր երգչի և դրամատիկական դերասանի տաղանդը, իսկ ձայնի բացառիկ գեղեցիկ ու փափուկ տեմբրն արտահայտում էր հոգու ամենանուրբ ելևէջները։
Վերամարմնավորման բարձր արվեստով է կատարել
- Սուսանինի (Միխայիլ Գլինկայի «Իվան Սուսանին») հերոսական-էպիկական,
- Բորիս Գոդունովի (Մոդեստ Մուսորգսկու «Բորիս Գոդունով»),
- Իվան Ահեղի (Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովցի կինը») ողբերգական,
- Երյոմկայի (Ալեքսանդր Սերովի «Թշնամու ուժը») կենցաղային,
- Դևի (Անտոն Ռուբինշտեյնի «Դև»),
- Մեֆիստոֆելի (Շառլ Գունոյի «Ֆաուստ») ռոմանտիկական,
- Դոն Բազիլիոյի (Ջաոկոմո Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ») երգիծական դերերգերը։
Շալյապինն ստեղծել է հավաստի կերպարներ, բացահայտել նրանց բարդ ու հակասական ներաշխարհը։ Նա նաև խոշոր կամերային երգիչ էր, Միխայիլ Գլինկայի, Մոդեստ Մուսորգսկու, Պյոտր Չայկովսկու, Ռոբերտ Շումանի, Ֆրանց Շուբերտի ռոմանսների հիանալի մեկնաբանը։
Շալյապինը բեմադրիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շալյապինը բեմադրել է Ժյուլ Մասնեի «Դոն Կիխոտ», Ջուզեպե Վերդիի «Դոն Կառլոս», Մոդեստ Մուսորգսկու «Խովանշչինա» օպերաները։
Կինոյում և կերպարվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանվել է «Իվան Վասիլևիչ Ահեղ ցարը» (1915 թ., Ռուսաստան), «Դոն Կիխոտ» (1932 թ., Ֆրանսիա) կինոնկարներում։ Ստեղծել է քանդակագործական, գեղանկարչական, գրաֆիկական և գրական գործեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Риман Г. Шаляпин (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. Энгель — М.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 1412—1413.
- 1 2 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 Feodor Ivanovich Chaliapin (նիդերլ.)
- 1 2 3 4 Archivio Storico Ricordi — 1808.
- 1 2 ДубльГИС, 2ГИС — 1999.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Freidin G. Encyclopædia Britannica
- 1 2 3 https://www.russinitalia.it/dettaglio.php?id=947
- ↑ https://www.russinitalia.it/dettaglio.php?id=824
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեոդոր Շալյապին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 413)։ |
- Փետրվարի 13 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- Կազան քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 1938 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Բասեր
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- 20-րդ դարի օպերային երգիչներ
- Ռուս օպերային երգիչներ
- Քաղցկեղից մահացածներ