Ելենա Օբրազցովա
Ելենա Վասիլիի Օբրազցովա (7 հուլիս 1939, Լենինգրադ - 12 հունվար 2015, Լայպցիգ), խորհրդային և ռուսական օպերային երգչուհի, (մեցցո-սոպրանո), դերասանուհի, օպերային ռեժիսոր, մանկավարժ, պրոֆեսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, (1976), Սոցիալիստական աշխատանքի հերոս, (1990), Լենինյան մրցանակի դափնեկիր (1976), Մ. Ի. Գլինկայի անվան ՌԽՖՍՀ Պետական մրցանակակիր (1973)[7]։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1939 թվականի հուլիսի 7-ին Լենինգրադում, Վասիլի Միքայելի Օբրազցովի (1905-1989) և Նատալի Իվանի Օբրազցովայի (1913-1994) ընտանիքում։ Ապրել է շրջափակման ենթարկված Լենինգրադում: 1943 թվականին ընտանիքի հետ Լենինգրադից տեղափոխվել է Ուսոտյուժնի քաղաք, Վոլոգոդի մարզ։
1948-1954 թվականներին երգել է Ա. Ա. Ժդանովի անվան Լենինգրադի պիոներների պալատի մանկական երգչախմբում։
1954 թվականի ամռանը նրա հայրը նշանակվում է Տագանրոգում ռուս.՝ Красный котельщик գործարանի գլխավոր կոնստրուկտոր[8]։ Քաղաքի ղեկավարությունը նրանց ընտանիքին տրամադրեց քաղաքի կոնտրոնում տեղակայված բնակարան (փ. Ֆրունզե 43), որը հեռու չէր Տագանռոգի թիվ 10 դպրոցից, որտեղ և սովորել է Ելենան։ 1956 թվականին ավարտելով միջնակարգ դպրոցը, Ելենան ընդունվում է Ի. Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, Աննա Կուլիկովայի դասարան։[8] Հաշվետու համերգի ժամանակ նրան լսեց Մ. Ա. Մանկովսկայի անվան ռոստովի երաժշտական դպրոցի տնօրենը և վերջինիս երաշխավորությամբ 1957 թվականին Ելենան ընդունվեց ուսումնարանի միանգամից 2-րդ կուրս։ Մեկ տարի անց, 1958 թվականին, հաջողությամբ անցնելով լսումները, նա ընդունվում է Սանկտ-Պետերբուրգի Ն. Ա. Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիայի նախապատրաստական բաժին։
1962 թվականին ստացավ առաջին մրցանակը Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների միջազգային մրցույթում։ 1963 թվականին լինելով կոնսերվատորիայի ուսանողուհի, Ելենան հանդես է գալիս Մեծ թատրոնի բեմում, Մ. Պ. Մուսորգսկու «Բորիս Գոդունով» օպերայում, Մարինա Մնիշեկի դերում։
1964 թվականին ավարտում է կոնսերվատորիան՝ պրոֆեսոր Ա. Ա. Գրիգորևի ղեկավարությամբ։ Նույն տարում հանդես է գալիս որպես Մեծ թատրոնի մենակատարուհի։ Այդ նույն թվականին Միլանի Լա Սկալա թատրոնի բեմում Մեծ թատրոնի հյուրախաղերի ժամանակ կատարում է գուվերնանտկայի դերը Չայկովսկու Պիկովայա դամա օպերայում։ Չնայած դերի ոչ այնքան երևացող լինելուն, Ելենան իր վրա է գրավում իտալական հանդիսատեսի և մամուլի ուշադրությունը։ Հետագայում Լա Սկալայի բեմում հանդես է եկել գլխավոր դերերում։
1975 թվականին Ելենան Մեծ թատրոնի հետ մեկնում է հյուրախաղերի ԱՄՆ: Այնտեղ, «Բորիս Գոդունով» օպերայում նույն դերի կատարման պատճառով, հանդիսատեսը նրան 5 անգամ կանչում է բեմ։ Արդյունքում, ներկայացումը ստիպված են լինում դադարեցնել։ Սա հաստատում է Ելենայի՝ որպես օպերայի համաշխարհային աստղի կարգավիճակը։
Մի քանի ամիս անց Ելենան հանդես է գալիս «Տրուբադուր» օրեպայում, որով բացվում է օպերային սեզոնը Սան-Ֆրանցիսկոյում։ Նա հանդես է գալիս Լուչիանո Պավարոտիի, Ջոան Սազերլենդի հետ։ 1976 թվականին Ելենան, որպես հրավիրված մենակատարուհի, հանդես է գալիս Մետրոպոլիտեն օպերայում և սենսացիա է առաջացնում Վերդիի Աիդա օպերայում իր Ամներիսի դերով։ 1977 թվականին Ելենան հանդես է գալիս Դալիլայի դերում Մետրոպիլիտենում։ New York Times-ի քննադատ Թոր Էկերտը գրում է. «Կասկածում եմ, որ մենք լսել ենք Դալիլային, որն այսպես հեշտությամբ կարող էր վերցնել 2.5 օկտավան, Օբրազցովան այն կատարում է առանց որևէ լարվածության»: Ելենան գլխավոր դերեր է կատարում ռուսական մի քանի օպերաներում. Մ. Մուսորգսկու ռուս.՝ «Хованщине» (Մարֆա), Ն. Ռիմսկի-Կորսակովի ռուս.՝ «Царской невесте» (Լյուբշա), Պ. Չայկովսկու «Պիկովայա դամա» (կոմսուհի), որը 1965 թվականից կատարեց համարյա 40 տարի[9]։
Օբրազցովան երգել է բազմաթիվ միջազգային փառատոններում, այդ թվում՝ Օրանժի միջազգային փառատոնում (1979 թվական, Դալիլայի դեր), Զալցբուգի փառատոնում (1978 թվական, Էբոլայի դեր)[10]։ Ֆրանկո Ձեֆֆիրելլու կողմից հրավիրվել է կատարելու համար Սանտուցիի դերը «Գյուղական պատիվ» (1982) ֆիլմում։ «Իմ կյանքում, - գրել է Ձեֆֆիրելլին, - եղել են երեք հիացմունքներ. Աննա Մանյանի, Մարիա Կալլաս և Ելենա Օբրազցովա, որը նկարահանման ժամանակ հրաշք էր գործում»:
1973-1994 թվականներին Ելենան դասավանդում է Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում, իսկ 1984 թվականին դառնում է պրոֆեսոր։
Երգչուհու գործունեության մի հսկայական մաս կապված է Գեորգի Սվիրիդովի երաժշտության հետ, որը ստեղծել և նվիրել է բազմաթիվ ստեղծագործություններ հենց Օբրազցովային։ 1980-83 թվականներին այս երգերը գրվել են Սերգեյ Եսենինի և Ալեքսանդր Բլոկի բանաստեղծությունների հիման վրա[11]։
Օբրազցովան հանդես է եկել նաև որպես օպերային ռեժիսոր։ 1986 թվականին Մեծ թատրոնում նա բեմադրում է Ժ. Մասսնեի «Վերտեր» օպերան, որտեղ միաժամանակ կատարել է գլխավոր դերը։
Երգչուհին նկարահանվել է նաև տարբեր հեռուստատեսային երաժշտական ֆիլմերում. «Ուրախ այրին», «Իմ Կարմեն», «Գյուղական պատիվ», «Տոսկա»: Օբրազցովան կատարել է բազմաթիվ հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ի. Պ. Չայկովսկի, Մ. Ի. Գլինկա, Ա. Ս. Դորգոմիժսկի, Ս. Վ. Ռախմանինով, Ռ. Շուման, Գ. Վ. Սվիրիդով, Յ. Ս. Բախ, Գ. Ֆ. Հենդել և այլն[12]։ Երգել է տենորներ Վլադիմիր Ատլանտովի, Պլասիդո Դոմինգոյի հետ։ Օբրազցովան հատկապես նշել է համագործակցությունը դիրիժորներ Դանիել Բարենբոյմի, Հերբերտ ֆոն Կարայանի հետ[13]։
2000 թվականին Օբրազցովան դեբյոտով հանդես եկավ դրամատիկական թատրոնում, Ռոման Վիկտյուկի թատրոնում, խաղալով Ռենատո Մեյնարդի «Անտոնիո ֆոն Էլբա» պիսում։ 2003-2004 թվականներին հանդես եկավ դասական ջազ ծրագրով (Դյուկ Էլլինգտոն, Դյուկ Վերնոն, Ջորջ Գերշվին) Իգոր Բութմանի քառյակի և Դավիդ Բերգերի ղեկավարած նվագախմբով։
2007-2008 թվականներին նա գլխավորում է Միխայլովսկի թատրոնի օպերային խումբը։
Պետերբուրգում Օբրազցովան ղեկավարում է իր անունով կոչված մշակութային կենտրոնը, որտեղ աշխատում էին երիտասարդ կատարողներ[14]։
Մոսկվայում գործում է Ելենա Օբրազցովայի անվան բարեգործական հիմնադրամ, որի նպատակը երաժշտական մշակույթի խրախուսումն է[15]։
Օբրազցովան դասավանդել է Տոկիոյի երաժշտական ակադեմիայում, կարդացել է դասախոսություններ ճապոներեն[16]։ Օբրազցովան տիրապետում էր նաև իտալերենին և ֆրանսերենին[17]։
Նրա գործունեությանը հրատարակումների ձևով անդրադարձել են բազմաթիվ երաժշտագետներ և մշակութաբաններ[18][19][20][21]։
Օբրազցովան Պուշկինյան ակադեմիայի պատվավոր անդամ էր (1995), Մշակութաբանության և երաժշտական կատարման ռուսական ակադեմիայի իսկական անդամ (1999), Մշակույթի ռուսական ակադեմիայի ակադեմիկոս (1999), Ռուսական թանգարանի ընկերների միջազգային ընկերության անդամ (1998)։
2014 թվականից Օբրազցովան տառապում էր լեյկեմիայով: Նոյեմբերի կեսերին Լայպցիգի կլինիկայում անցել է բուժման կուրսեր, որտեղ գտնվեց համապատասխան դոնոր և նրան կատարվեց ոսկրածուծի փոխպատվաստում: Սակայն, վիրահատությունը ցանկալի արդյունք չտվեց, քանի որ 75-ամյա երգչուհու օրգանիզմը չկարողացավ համարժեք ձևով պատասխանել։ 2014 թվականի վերջում երգչուհուն Գերմանիայում այցելեցին նրա հին ընկերները՝ Իոսիֆ Կոբզոնն ու Վալենտինա Տերեշկովան:[22][23] Հիվանդության պատճառով հետաձգվում է նրա պատվին կազմակերպված համերգը, որը նախատեսված էր 2014 թվականի դեկտեմբերի 11-ին Կրեմլի պետական պալատում։
Ելենա Օբրազցովան մահացավ 2015 թվականի հունվարի 12-ին, կյանքի 76-րդ տարում Լայպցիգում, որտեղ անցնում էր բուժման կուրսեր։[22][24]. Հրաժեշտի արարողությունն անցկացվեց 2015 թվականի հունվարի 15-ին Մեծ թատրոնում: Հոգեհանգստի արարողությունն անցկացվեց Քրիստոս Փրկիչ տաճարում` Ռոստովի և Նովոչերկասկի մոտրոպոլիտ Մերկուրիի կողմից: Նույն օրում Օբրազցովային հուղարկավորեցին Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը:
Օբրազցովայի մահը լայն արձագանք ունեցավ նրա երկրպագուների, գործընկերների շրջանում: «Ցտեսություն, իմ սիրելի Կարմեն», գրեց Պլասիդո Դոմինգոն: «Ելենան ֆանտաստիկ դերասանուհի էր և մեծագույն գործընկեր բեմում, նրա հետ յուրաքանչյուր հանդիպում իմ համար մեծ երջանկություն էր: Մենք նրա հետ շատ հաճախ ենք երգել… և դա միշտ անմոռանալի էր», ասաց Խոսե Կարերասը[25][26]։
Որոշ ծրագրեր և ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիկավկազի կենտրոնական շուկայում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակի բարեգործական համերգ (1999, Հյուսիս-Օսեթական օպերայի և բալետի պետական թատրոն)
- Ելենա Օբրազցովայի երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթ[27]
- Լուչանո Պավարոտիի հիշատակի երգիչների մրցույթ (2008)[28]
- Մուսլիմ Մագոմաևի հիշատակի համերգ (2009)[29]
- Համերգ, նվիրված Ճապոնիայում աղետից տուժածներին (2011)[30][31]
- Գալա-համերգ «Նորից միասին», նվիրված Ղրիմի վերամիավորմանը Ռուսաստանի հետ (10.05.2014, Մոսկվա)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսիններ.
- Վյաչեսլավ Մակարով (ծնվ. 1938 թվականին), ֆիզիկոս-տեսաբան, դոցենտ։
- Ալգիս Ժյուրայտիս (1928-1998)` Մեծ թատրոնի դիրիժոր, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր:
- Աղջիկը և երեխաները
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հունիս-հուլիս ամիսներին կայացավ սոպրանո Աննա Նոտրեբկոյի, բաս Իլդար Աբդրազակովի, տենոր Ալեքսանդր Անտոնենկոյի և մեցցո-սոպրանո Եկատերինա գուբանովայի եվրոպական համերգային շրջագայությունը, նվիրված Օբրազցովայի հիշատակին։ Փարիզում, Վիեննայում, Պրահայում, Բարսելոնայում երգիչները կատարեցին արիաներ իտալական օպերաներից, դիրիժոր Մարկո Արմիլյատոի ղեկավարած նվագախմբի ուղեկցությամբ։[32][33].
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոնսերվատորիայում ավարտական քննության ժամանակ նա ստացել է 5+: Նման գնահատական վոկալի համար Լենինգրադյան կոնսերվատորիայում վերջին անգամ նշանակվել էր 1924 թվականին։
- 1975 թվականին Իսպանիայում համարվել է Կարմենի լավագույն կատարողն աշխարհում։
Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալիստական աշխատանքի հերոս, 27 դեկտեմբեր 1990 թվական, Լենինի անվան պարգև, «Մուրճ և վահան» ոսկե մեդալ)[34]
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև II աստիճանի (10 հունիս 2009 թվական[35]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև III աստիճանի (17 հունիս 1999 թվական)[36]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների» պարգև IV աստիճանի (28 մայիս 2014 թվական)[37]
- Կնյազ Դանիլ Մոսկվացու I աստիճանի (2009 թվական)[38]
- Աշխատանքային կարմիր շքանշանի պարգև (1971 թվական)
- Աշխատանքային կարմիր շքանշանի պարգև (1980 թվական)
- Էնիրիկե Գրանադոսի շքանշան (Իսպանիա, 1970)
- Памятная медаль Բելա Բարտոկի հուշամեդալ (Հունգարիա, 1982)
- Սուրբ Նիկոլայի պարգև (Ուկրաինա, 1998)
- Մշակութաբանության և երաժշտական կատարման ռուսական մշակույթի ակադեմիայի պարգև (1999)
- Ռուսաստանի մշակույթի ակադեմիայի պատվավոր շքանշան (1999)
- Ռուսաստանի դաշնության նախագահի շնրոհակալություն (22 марմարտта 2001 թվական[39]
- «Կուզբասի զարգացմանն ունեցած ներդրման համար» I աստիճանի շքանշան (28 մարտ 2002 թվական)[40]
- Մոսկվայի կառավարության պատվավոր պատվոգիր (3 հուլիս 2009 թվական)[41]
- Ռուսաստանի դաշնության կառավարության պատվավոր պատվոգիր (11 հուլիս 2011 թվական)[42].
- Սուրբ կնյազուհի Օլգայի պարգև I աստիճանի (7 հուլիս 2014 թվական)[43]
Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստուհի (1970)
- ՌԽՖՍՀ Ժողովրդական արտիստուհի (1973)
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի (1976)
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1976 - Լենինյան մրցանակ
- 1973 - Մ. Ի. Գլինկայի անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ
- 1962 - Մ. Ի. Գլինկայի անվան վոկալիստների Համամիութենական մրցույթի 1-ին մրցանակ
- 1962 - Երիտասարդների և ուսանողների համաշխարհային 8-րդ փառատոնի ոսկե շքանշան, Հելսինկի (1962)
- 1970 - Ֆ. Վինյասի անվան վոկալիստների միջազգային մրցույթի 1-ին մրցանակ, Բարսելոնա
- 1970 - Չայկովսկու անվան միջազգային մրցույթի 11-ին մրցանակ, Մոսկվա
- 1972 -«Քննադատության ոսկե փետուր» մրցանակ (Վիսբադեն)
- 1978 -«Ոսկե Վերդի» մրցանակ (Իտալիա)
- 1982 - Ձայնագրման ֆրանսիական ակադեմիայի գրան-պրի
- 1994 - Սիցիլիայի թատրոնների ասոցիացիայի մրցանակ (1994)
- 2002 - Ռուսական օպերային «Casta diva մրցանակ»[44]
- 2004 - Ռուսական ազգային օլիմպի մրցանակ (2004)
- 2014 - «Բալթիական աստղ» միջազգային մրցանակ Բալթիական տարածաշրջանում մարդասիրական կապերի զարգացման և ամրապնդման համար (ՌԴ Մշակույթի և զանգվածային կապերի նախարարություն, ՌԴ թատերական գործիչների միություն, Սանկտ-Պետերբուրգի կառավարության մշակույթի հարցերով հանձնաժողով)[45]
- Սան-Ֆրանցիսկո քաղաքի մրցանակ (ԱՄՆ)
- «Լիսեո» թատրոնի ոսկե շքանշան (Իսպանիա, 2009)
- Trebbia եվրոպական մրցանակ (Չեխիա, 2010)
- «Ոսկե կամուրջ» մրցանակ (Իտալիա, 2011)
- 1981 թվականի հոկտեմբերի 24-ին հայտնաբերված № 4623 փոքր մոլորակը կոչվեց Օբրազցովա։ 2003 թվականին թաղարկվեց փոստային դրոշմանիշ Օբրազցովայի պատկերով։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օպերային (համառոտ)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մարֆա, ռուս.՝ «Хованщина» օպերա, Մոդեստ Մուսորգսկի
- Լյուբաշա, «Ցարական հարսնացուն» (օպերա), Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով
- Ամներիս, «Աիդա» օպերա, Ջուզեպե Վերդի
- Ազուչենա, «Տրուբադուր» օպերա, Ջուզեպե Վերդի
- Կարմեն, «Կարմեն» օպերա, Ժորժ Բիզե
- Դալիլա, «Սամսոն և Դալիլա» օպերա, Կամիլ Սեն-Սանս
- Շարլոտա, «Վերտեր» օպերա, Ժյուլ Մասսնե
Դերեր դրամատիկական թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Անտոնիա ֆոն Էլբա», Ռ. Մայնարդի, ռեժիսոր՝ Ռոման Վիկտյուկ
- «Ռեքվիեմ Ռադամեսի համար», Ա. Նիկոլաի, ռեժիսոր՝ Ռոման Վիկտյուկ
Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ամանորյա հափշտակում», (ռուս.՝ Новогоднее похищение) (ֆիլմ, 1969)
- «Իմ Կարմեն», 1977
- Հաննա, «Ուրախ այրին», Ֆերենց Լեգար, 1984
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Образцова Елена Васильевна // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Person Profile // Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 Munzinger-Archiv — 1913.
- ↑ German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119070332 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ Фонд Елены Образцовой։ «Елена Образцова: награды»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ 8,0 8,1 Волошин В. Восхождение // Таганрогская правда. - 2015. - 20 февр.
- ↑ Скончалась Елена Образцова
- ↑ Елена Образцова
- ↑ Биография
- ↑ ОБРАЗЦОВА в энциклопедии музыки
- ↑ 13,0 13,1 Телеканал «Культура», 12 января 2015
- ↑ «Культурный Центр Елены Образцовой»։ // startvocal.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ Фонд Елены Образцовой
- ↑ «Лаукараз – Новости»։ // det-center.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ Телеканал «Культура», 12 января 2015. Запись по трансляции творческого вечера Е. В. Образцовой от 2004 года
- ↑ «Елена Образцова Народная артистка СССР»։ // bolshoi.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ «Мир оперы - Елена Образцова»։ // operaworld.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ «Елена Васильевна Образцова»։ // opera-life.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ «Искусство - Елена Образцова – мы»։ // лик-спб.рф։ 2007 год։ Վերցված է 2013-7-6
- ↑ 22,0 22,1 «Тело Образцовой доставят в Москву до конца дня»։ Gazeta. ru։ 13 января 2015 года։ Վերցված է 2015-01-12
- ↑ «На 76-м году жизни скончалась оперная певица Елена Образцова»։ ИТАР-ТАСС։ 12 января 2015 года։ Վերցված է 2015-01-12
- ↑ В Германии умерла оперная певица Елена Образцова
- ↑ Портал культурного наследия России. Образы России
- ↑ ИТАР-ТАСС. Хосе Каррерас: Елена Образцова была фантастической артисткой
- ↑ «Международный конкурс молодых оперных певцов Елены Образцовой»։ // operaworld.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ «Конкурс певцов памяти Лучано Паваротти»։ // forumklassika.ru։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-19-ին։ Վերցված է 2012-01-08
- ↑ «Концерт памяти Муслима Магомаева»։ // muzcentrum.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ «Петербургские артисты поддержат пострадавших от стихии в Японии»։ // gazeta.spb.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ «В Петербурге прошел благотворительный концерт в поддержку Японии»։ // tvkultura.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ Нетребко и другие оперные "звезды" посвятят концерт в Москве 7 июля памяти Образцовой
- ↑ «Moscow Nights», 7-сезон, лето 2015
- ↑ Указ Президента Союза Советских Социалистических Республик от 27 декабря 1990 года № УП-1246 «О присвоении звания Героя Социалистического Труда тов. Образцовой Е. В.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 10 июня 2009 года № 645 «О награждении орденом „За заслуги перед Отечеством“ II степени Образцовой Е. В.»
- ↑ «Указ Президента России»։ // document.kremlin.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-19-ին։ Վերցված է 2012-1-8
- ↑ Указ Президента Российской Федерации от 28 мая 2014 года № 374 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Народная артистка СССР Е. В. Образцова награждена орденом преподобного Даниила Московского I степени
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 22 марта 2001 года № 147-рп «О поощрении работников Государственного академического Большого театра России»
- ↑ Постановление Совета народных депутатов Кемеровской области от 28 марта 2002 года № 1442 "О награждении медалью Кемеровской области «За особый вклад в развитие Кузбасса»
- ↑ Распоряжение Правительства Москвы № 1446-РП от 3 июля 2009 года «О награждении Почётной грамотой Правительства Москвы»
- ↑ Распоряжение Правительства Российской Федерации от 4 июня 2010 года № 1201-р «O награждении Почётной грамотой Правительства Российской Федерации Образцовой Е. В.»
- ↑ Патриаршее поздравление народной артистке СССР Е. В. Образцовой по случаю дня рождения
- ↑ «Литературная газета» о присуждении премии «Casta diva» за 2002 г.; о самой премии см. также: Гуманитарный университет (Екатеринбург)
- ↑ Георг Отс удостоен ордена Балтийской Звезды | BUSINESS -M - Информационно-деловой Портал
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Роман Виктюк. "Реквием по Радамесу" (2013)
- Елена Образцова. Жена. История любви
- Елена Образцова Хабанера из оперы "Кармен"
- Прощай, королева!
- Ելենա Օբրազցովա. Ես կվերադառնամ Երևան փետրվարին
- Ելենա Օբրազցովայի հրաժեշտի արարողությունը
|
- Հուլիսի 7 ծնունդներ
- 1939 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 12 մահեր
- 2015 մահեր
- Լայպցիգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս երգչուհիներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային երգչուհիներ
- Ռուս մեցցո-սոպրանոներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Խորհրդային մեցցո-սոպրանոներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիրներ