Լուչանո Պավարոտտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լուչիանո Պավարոտիից)
Լուչանո Պավարոտտի
Բնօրինակ անունիտալ.՝ Luciano Pavarotti
Ծնվել էհոկտեմբերի 12, 1935(1935-10-12)[1][2][3][…]
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4]
Երկիր Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մահացել էսեպտեմբերի 6, 2007(2007-09-06)[5][6][7][…] (71 տարեկան)
Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4]
Գերեզմանcemetery of Montale Rangone[8]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգիչ և կինոդերասան
Երգչաձայնքնարական տենոր
Գործիքներվոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս
ԱնդամակցությունԵրեք տենոր
ԱմուսինAdua Veroni? և Nicoletta Mantovani?
Պարգևներ
Կայքlucianopavarotti.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Luciano Pavarotti Վիքիպահեստում

Լուչանո Պավարոտտի (իտալ.՝ Luciano Pavarotti, հոկտեմբերի 12, 1935(1935-10-12)[1][2][3][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիայի թագավորություն[4] - սեպտեմբերի 6, 2007(2007-09-06)[5][6][7][…], Մեդոլլա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[4]), իտալացի օպերային երգիչ-տենոր։ Բոլոր ժամանակների ամենահաջողակ օպերային տենորներից մեկը։

Լուչանո Պավարոտտին իտալացի օպերային տենոր էր, ով նաև ներխուժել է փոփ երաժշտության բնագավառ՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների կոմերցիոն առումով ամենահաջողակ տենորներից մեկը։ Նա ունեցել է ամբողջական օպերաների և առանձին արիաների բազմաթիվ ձայնագրություններ՝ հասնելով համաշխարհային հռչակի շնորհիվ իր ձայնի տոնի որակի և գեղեցկության, ինչը հատկապես նկատվում է վերին ռեգիստրներում՝ արդյունքում ստանալով 20-րդ դարի լավագույն տենորներից մեկի կոչումը[9][10]։

Լինելով Երեք տենորներից մեկը՝ Պավարոտտին հայտնի է դարձել իր համերգների և մեդիա ելույթների շնորհիվ։ Սկսելով իր երաժշտական կարիերան 1961 թվականին Իտալիայում որպես տենոր և եզրափակելով այն «Nessun dorma»–յի կատարմամբ 2006 թվականի Թուրինի[11]Ձմեռային օլիմպիադայի ժամանակ՝ Լուչանո Պավարոտտին իր հաջողության գագաթնակետին էր հասել բելկանտո օպերաների կատարմամբ, ինչպես նաև Վերդիի «Աիդա», Ջակոմո Պուչչինիի Բոհեմ, Տոսկա, Մադամ Բատերֆլայ ստեղծագործություններում դերերգերի կատարմամբ։ Պավարոտտին աչքի էր ընկնում փախստականների և Կարմիր խաչի օգտին բարեգործական աշխատանքով։ Նա մահացել է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից 2007 թվականի սեպտեմբերի 6-ին։

Վաղ կյանք և երաժշտական կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուչանո Պավարոտտին ծնվել է 1935 թվականին Իտալիայի հյուսիսում գտնվող Մոդենայի ծայրամասում։ Հայրը՝ Ֆերնանդո Պավարոտտին հացթուխ էր և տենոր։ Մայրը՝ Ադել Վենտուրին, աշխատում էր ծխախոտի գործարանում։ Պավարոտտին մանկությունից շրջապատված է եղել սիրով և հոգատարությամբ, բայց ընտանիքի եկամուտները փոքր էին. ընտանիքի չորս անդամները տեղավորվել էին երկու սենյականոց բնակարանում։ Ըստ Պավարոտտիի՝ հայրն ուներ հրաշալի տենորային ձայն, բայց մերժել է երգչի կարիերայի հնարավորությունը նյարդերի պատճառով։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ընտանիքը ստիպված է լինում հեռանալ քաղաքից 1943 թվականին։ Հետևյալ տարում նրանք վարձակալում են սենյակ հարևան գյուղական բնակավայրում, որտեղ երիտասարդ Պավարոտտին զարգացնում է իր ֆերմերային հմտությունները։

Դարպասապահ դառնալու ցանկությունից հրաժարվելուց հետո Պավարոտտին յոթ տարի հաճախել է վոկալի դասերի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
  5. 5,0 5,1 5,2 https://web.archive.org/web/20071019064720/http://www.cnn.com:80/2007/SHOWBIZ/Music/09/06/pavarotti.dead/index.html
  6. 6,0 6,1 6,2 Luciano Pavarotti (նիդերլ.)
  7. 7,0 7,1 7,2 Discogs — 2000.
  8. https://www.visitmodena.it/it/scopri-modena/itinerari-e-percorsi/la-modena-di-luciano-pavarotti-1/seconda-giornata-nei-dintorni-della-citta/il-ristorante-di-big-luciano
  9. Obituary: Թայմս «Լուչանո Պավարոտտի», սեպտեմբերի 6, 2007
  10. Warrack, John and Ewan West (1996). "Luciano Pavarotti." The Concise Oxford Dictionary of Opera. (3rd Ed.), ... an excellent technique, and a conquering personality."(անգլերեն)
  11. Kington, Tom (2008 թ․ ապրիլի 7). «Pavarotti mimed at final performance». The Guardian. London. Վերցված է 2008 թ. ապրիլի 7-ին.(անգլերեն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]