Վալենտինա Տերեշկովա
![]() Валентина Терешкова | |
![]() Վալենտինա Տերեշկովան 1969 թ. |
Բնօրինակ անուն ազգանուն | Валентина Терешкова |
Ի ծնե | Վալենտինա Վլադիմիրի Տերեշկովա |
Պետություն | ![]() |
Մասնագիտություն | Տիեզերագնաց-օդաչու |
Զինվորական կոչում | ![]() |
Առաքելություն | «Վոստոկ-6» |
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 3 օր |
Ծնվել է | մարտի 6, 1937 (85 տարեկան) |
Ծննդավայր | {Բոլշոե Մասլեննիկովո գյուղ, Տուտաևյան շրջան, Յարոսլավլի մարզ, ![]() ![]() |
Ազգություն | ռուս |
Ամուսին | |
Երեխաներ | Ելենա Նիկոլաևա-Տերեշկովա |
Պարգևներ | |
Ստորագրություն | ![]() |
Վալենտինա Տերեշկովա (ռուս.՝ Валентина Терешкова, մարտի 6, 1937[1][2][3][…], Բոլշոե Մասլեննիկովո, Q16718867?, Տուտաևսկի շրջան, Յարոսլավլի մարզ, ՌԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), սովետական տիեզերագնաց, աշխարհի առաջին կին տիեզերագնացը։
[4] Իր առաջին թռիչքը կատարել է 1963 թ. հունիսի 16-ին Վոստոկ-6 տիեզերանավով՝ տիեզերքում մնալով մոտ 3 օր։
Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինա Տերեշկովան ծնվել է այժմ գոյություն չունեցող Բոլշոյե Մասլենիկովո գյուղում, Յարոսլավլի մարզի Տուտաև քաղաքի մոտակայքում Բելառուսից եկվորի ընտանիքում։ Հայրը՝ Վլադիմիր Տերեշկովը (1912-1940), ծագումով Բելինիչսկի համայնքի Վիյլովո գյուղից, տրակտորավար էր։ 1939 թ. զորակոչվել է Կարմիր բանակ, զոհվել է ռուս-ֆիննական պատերազմում։ Մայրը՝ Յելենա Տերեշկովան (Կռուգլովա) (1913-1987), Դուբրովսկի համայնքի Յերեմեշևինա գյուղից էր, տեքստիլ գործարանի աշխատող էր։ Ընտանիքի անդամներ էին նաև մեծ քույր՝ Լյուդմիլան և փոքր եղբայր՝ Վլադիմիրը[5]։ Հենց Տերեշկովայի պատմածներով՝ փոքր տարիքում խոսում էր բելառուսերեն[6]։
1945 թ. աղջիկը ընդունվում է Յարոսլավլի այժմ իր անունը կրող թիվ 32 դպրոց։ Ունենալով երաժշտական լավ լսողություն՝ ազատ ժամանակ սովորում էր դոմրա նվագել։ 1953 թ. ավարտել է յոթերորդ դասարանը։ Ընտանիքին օգնելու համար 1954 թ. Վալենտինան աշխատանքի է ընդունվել Յարոսլավլի կարեգործական գործարանում վուլկանիզացման-հավաքման ցեխում նախապատրաստական աշխատանք կատարելու համար, որտեղ կառավարել է անկյունագծային-կտրող մեքենան։ Միաժամանակ սովորել է երիտասարդ բանվորության դպրոցի երեկոյան դասընթացներում։ 1955 թ. ապրիլ ամսից աշխատել է «Կրասնի Պերեկոպ» տեխնիկական կտորեղենի կոմբինատում որպես դերձակ, որտեղ աշխատել են նաև իր մայրն ու մեծ քույրը[5]։ 1959 թ.-ից զբաղվել է պարաշյուտային սպորտով Յարոսլավի աերոակումբում (կատարել է 90 ցատկ)։ Շարունակել է աշխատանքը «Կրասնի Պերեկոպ» տեքստիլ կոմբինատում, 1955-1960 թթ. անցել է հեռակա ուսուցում թեթև արդյունաբերության տեխնիկական ուսումնարանում։ 1960 թ.-ի օգոստոսի 11-ից՝ «Կրասնի Պերեկոպ» կոմբինատի՝ Համամիութենական Լենինյան Կոմունիստական Երիտասարդական Միության կոմիտեի ազատ քարտուղար։
Տիեզերագնացների շարքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին մի քանի խորհրդային տիեզերագնացների հաջող թռիչքներից հետո Սերգեյ Կոռոլյովի մոտ միտք առաջացավ տիեզերք ուղարկել կին տիեզերագնացի[7]։ 1962 թ.-ի սկզբին սկսվեց հետևյալ չափանիշներն ունեցող հավակնորդների որոնումը՝ պարաշյուտիստ, մինչև 30 տարեկան, հասակը մինչև 170 սմ և քաշը մինչև 70կգ։ Հարյուրավոր թեկնածուներից հինգն ընտրվեցին՝ Ժաննա Յորկինա, Տատյանա Կուզնեցովա, Վալենտինա Պոնոմարյովա, Իրինա Սոլովյովա և Վալենտինա Տերեշկովա։
Տիեզերագնացների ջոկատ ընդունվելուց անմիջապես հետո Տերեշկովային մյուս աղջիկների հետ շարքայինի կոչումով կանչեցին զինվորական ծառայության։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Терешкова Валентина Владимировна // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ filmportal.de — 2005.
- ↑ FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах, Görkəmli qadınlar haqqında məlumat bankı
- ↑ «Գլխավոր էջ» (հայերեն)։ 2018-02-25
- ↑ 5,0 5,1 «Վալենտինա Տերեշկովայի կենսագրության գաղտնիքները | Հասարակություն | Собеседник.ru»։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին։ Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19
- ↑ Першая жанчына-касманаўт ў дзяцінстве гаварыла па-беларуску «Еўрапейскае радыё для Беларусі», ապրիլի 24, 2009
- ↑ «ИХ ПОЗВАЛ КОСМОС (герои-космонавты)»։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-01-ին։ Վերցված է 2022-03-08
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Герои звёздных трасс։ Сборник / Составитель Д. Мамлеев.. - Изд. 2-е, доп. - М.։ Известия, 1963. - 192, [34] с. - (Библиотека «Известий». Специальный выпуск). - 300 000 экз. (обл.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վալենտինա Տերեշկովա Վիքիպահեստում |
---|
- Տիեզերք է մեկնել Վալենտինա Տերեշկովան Archived 2016-09-06 at the Wayback Machine.
- կենսագրությունը peoples.ru կայքում
|
- Ապրող անձինք
- 1937 ծնունդներ
- Մարտի 6 ծնունդներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Լենինի շքանշանի ասպետներ
- Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով պարգևատրվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Տիեզերագնացներ
- Խորհրդային տիեզերագնացներ
- Կին տիեզերագնացներ
- Ռուս տիեզերագնացներ
- Անձինք նամականիշերի վրա
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Գյումրու պատվավոր քաղաքացիներ
- 21-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- 20-րդ դարի կին քաղաքական գործիչներ
- Ռուս կին քաղաքական գործիչներ
- «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամներ
- Տեխնիկական գիտությունների թեկնածուներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանակիրներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- ԽՍՀՄ ԳԽ 10-րդ գումարման պատգամավորներ
- Ռուսաստանի պետական դումայի անդամներ
- Կին օդաչուներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 23-րդ համագումարի պատվիրակներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ