Բելա Բարտոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելա Բարտոկ
Bartók Béla 1927.jpg
Ծնվել է մարտի 25, 1881({{padleft:1881|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:25|2|0}})[1][2]
Սինիկոլաու Մարե[3]
Երկիր Flag of Hungary.svg Հունգարիա
Մահացել է սեպտեմբերի 26, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:26|2|0}})[4][2] (64 տարեկանում)
Նյու Յորք[5]
Ժանրեր օպերա
Մասնագիտություն կոմպոզիտոր, դաշնակահար, պարուսույց, ուսուցիչ, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ, համալսարանի պրոֆեսոր և Q25162544?
Գործիքներ դաշնամուր

Բելա Բարտոկ (հունգ.՝ Bartók Béla Viktor János [ˈbɒrtoːk ˈbeːlɒ]; 1881 թ. մարտի 25, Բանատ, Ավստրո-Հունգարիա - 1945 թ. սեպտեմբերի 26, Նյու Յորք, ԱՄՆ), հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Առավել հայտնի ստեղծագործությունն է «Կապուտամորուսի դղյակը» (1918) օպերան։ Նա շատ մեծ հետաքրքրութուն է ցուցաբերել Արևելյան Եվրոպայի ազգային երաժշտության հանդեպ։ Իր դարի առավել հայտնի էթնոերաժշտագետներից է։

Մայրը եղել է նաև դաշնակահարուհի և տվել է դաշնամուրի դասեր։ Դեռ շատ վաղ հասակից Բարտոկի մոտ նկատվել է երաժշտական տաղանդ և մեծ սեր հունգարական ազգային երաժշտության հանդեպ ։ Նրա վրա մեծ ազդեցութուն են ունեցել Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները։ 1905 թվականից նա սկսում է խորապես զբաղվել հունգարական ազգային երաժշտությամբ։ Նույն տարիներին նա հանդիպում է հունգարական ազգային երաժշտության մեկ այլ վարպետի՝ Կոդալիին։ Նույն թվականին նա լինում է Փարիզում՝ Ռուբինշտեյնի մրցույթին մասնակցելու նպատակով։ Քաղաքը նրա վրա հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում։ Նա հակվում է աթեիզմի մինչև 1916 թվականը, երբ հավատքը հասարակայնորեն փոխում է դեպի ունիտարական եկեղեցու կողմը։ 1907-ից 1934 թվականներին նա դաշնամուր է դասավանդում Բուդապեշտի Երաժշտական ակադեմիայում։ Այս ժամանակահատվածում նա գրում է իր առաջին լարային կվարտետը և «3 հունագարական ազգային երգերը»։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ նա գրում է իր երկու բալետները՝ «Փայտե արքայազնը» և «Հրաշալի մանդարին»։ 1917 թվականին նա գրում է իր երկրորդ լարային կվարտետը։ Իր երկրորդ կնոջ՝ Դիտտա Պազտորիի հետ կատարում է բազմաթիվ շրջագայություններ։ Նրանք հիմնականում հանդես են գալիս չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով։ 1927-28 թթ․ նա ստեղծում է իր 3-րդ և 4-րդ լարային կվարտետները։ Իր հինգերորդ լարային կվարտետը աչքի է ընկնում իր ազգային երաժշտության տարրերով։ 1937 թվականին նա ավարտում է իր առավել հայնի գործերից մեկը՝ «Երաժշտություն լարային նվագախմբի հարվածային գործիքի և չելեստայի համար»։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ամբողջովին փոխում է նրա կյանքի ընթացքը։ 1940 թվականին նա ստիպված լքում է իր հայրենի Հունգարիան և մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա կարդում է բազմաթիվ դասախոսություններ Ամերիկայի համալսարաններում։ Կնոջ հետ մասնակցում է տարբեր համերգների։ 1942 թվականին նրա մոտ նկատվում են արյան քաղցկեղի ազդանշաններ։ Նրա վերջին ստեղծագործություններից է ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը՝ որը նրան պատվիրել էր ալտահար Ուիլյամ Փրիմրոզը։

Նա գրել է 3 դաշնամուրային կոնցերտ, 2 կոնցերտ ջութակի համար, կոնցերտ ալտի համար, կոնցերտ նվագախմբի համար, կոնցերտ 2 դաշնամուրի և նվագախմբի համար, սոնատ սոլո ջութակի համար, 2 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 44 դուետ 2 ջութակի համար, Կոնցերտ ջութակի, կլառնետի և դաշնամուրի համար։ Դաշնամուրային պիեսներից են՝ «Երեխաների համար», Ռումինական ազգային պարեր, Սոնատ, Միկրոկոսմոս (153 պիեսներ) և այլն։ Նրա միակ օպերան «Կապուտամորուսի դղյակն» է։ Մահացել է 1945 թվականի սեպտեմբերի 26-ին արյան քաղցկեղից։ 1988 թվականին աճյունը տեղափոխվել է Բուդապեշտի «Ֆարկասրետ» գերեզմանոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Record #118506900 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118506900 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  4. Барток Бела, Барток Бела // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 27-ին 2015:
  5. Барток Бела, Барток Бела // Սովետական մեծ հանրագիտարան (1969—1978) Ստուգված է սեպտեմբերի 28-ին 2015: