Ալտի կոնցերտ (Բարտոկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ալտի կոնցերտ, հունգարացի կոմպոզիտոր Բելա Բարտոկի ալտի համար գրված կոնցերտը։ 3-րդ դաշնամուրային կոնցերտի հետ միասին կոմպոզիտորի գրած վերջին գործն է, որը նա թողել է անավարտ։ Ստեղծագործությունը գրվել է 1945 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, երբ կոմպոզիտորը գտնվում էր արյան քաղցկեղի վերջին փուլում։ Բարտոկին կոնցերտը պատվիրել է ամերիկացի ալտահար Վիլլիամ Փրիմրոուզը, որը որ առաջին անգամ կատարել է կոնցերտը 1950 թվականին Միննեպոլիսի սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Առաջին անգամ կոնցերտը ավարտին է հասցրել Բարտոկի աշակերտ Տիբոր Սերլին, իսկ երկրորդ անգամ այն լրացվել է Բարտոկի տղայի՝ Պետեր Բարտոկի, Պոլ Նոբաուերի և Նելսոն Դելլամաջիորեի կողմից։

Կոնցերտը ունի 3 մաս՝

  • Մոդերատո
  • Ալլեգրո Ռելիգիոզո
  • Ալլեգրո Վիվաչե

Կատարվել են բազմաթիվ ձայնագրություններ։ Կոնցերտը բոլոր ալտահարների աշխատանքի անբաժան մասն է կազմում։