Դանիել Բարենբոյմ
Դանիել Բարենբոյմ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | նոյեմբերի 15, 1942[1][2][3][…] (80 տարեկան) Բուենոս Այրես, Արգենտինա |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար, դիրիժոր, երաժշտական ղեկավար և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Լեյբլ | Deutsche Grammophon |
Կրթություն | Մոցարտեում և Չիկիի երաժշտական ակադեմիա |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Elena Bashkirova? |
Պարգևներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() Berliner Bär? (1993) , ,Q113027229? (2000) ևQ113027229? (2006) |
Կայք | danielbarenboim.com |
Ստորագրություն | |
![]() |
Դանիել Բարենբոյմ (գերմ.՝ Daniel Bahrenbäum, նոյեմբերի 15, 1942[1][2][3][…], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի և իսրայելցի դիրիժոր, դաշնակահար։ Սերում է Ռուսաստանից արտագաղթած հրեական ընտանիքում։ Բնակվում է Բեռլինում։
Երաժշտությամբ սկսել է զբաղվել հինգ տարեկանից։ Երաժշտության նրա առաջին և միակ ուսուցիչներն էին ծնողները, որոնք երկուսն էլ դաշնակահարներ էին։ Հոր՝ Էնրիկե Բարենբոյմի (1913-1998) մի շարք սաներ հետագայում դարձել են հայտնի երաժիշտներ։ Առաջին անգամ համերգով հանդես է եկել ծննդավայրում՝ յոթ տարեկան հասակում։ 1952 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Իսրայել։
1954 թվականին մեկնել է Զալցբուրգ, որտեղ դիրիժորական արվեստ է սովորել Իգոր Մարկևիչի մոտ։ Այդուհանդերձ սկսվել է նրա համերգային գործունեությունը։
1975-1989 թվականներին ղեկավարել է Փարիզի նվագախումբը։
1991-2006 թվականներին ղեկավարել Չիկագոյի սիմֆոնիկ նվագախումբը։
1992 թվականից նաև վարում է Բեռլինի պետական օպերայի երաժշտական տնօրենի պաշտոնը։
2006 թվականից Միլանի «Լա Սկալա» հռչակավոր օպերային թատրոնում աշխատել է որպես հրավիրված դիրիժոր, իսկ 2011 թվականից՝ գլխավոր դիրիժոր և երաժշտական ղեկավար։
Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է. նաև ունի Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն։
Բարենբոյմը պաղեստինցիների իրավունքների սկզբունքային պաշտպան է։
1967-1973 թվականներին եղել է ամուսնացած անգլիացի թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեի հետ, որի հետ ամուսնալուծության պատճառը վերջինիս հիվանդությունն էր։ 1980-ականներից ամուսնացած է դաշնակահարուհի Ելենա Բաշկիրովայի հետ, ում հետ ունեն երկու երեխա։
«Երևանյան Հեռանկարներ» 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում 2014 թվականի մայիսի 13-ին Դանիել Բարենբոյմը համերգով հանդես է եկել Երևանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Music gives me hope — The Guardian, 2008.
|
- Նոյեմբերի 15 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Ապրող անձինք
- Բուենոս Այրես քաղաքում ծնվածներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի կոմանդորներ
- Արգենտինացի դաշնակահարներ
- Իսրայելցի երաժիշտներ
- Արգենտինացի երաժիշտներ