Ժաքլին դյու Պրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաքլին դյու Պրե
Ծնվել է հունվարի 26, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:26|2|0}})[1][2]
Օքսֆորդ[3]
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մահացել է հոկտեմբերի 19, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:19|2|0}})[1][2] (42 տարեկանում)
Լոնդոն[4]
Մասնագիտություն թավջութակահար
Գործիքներ Թավջութակ

Ժաքլին դյու Պրե (անգլերեն՝ Jacqueline du Pré, 1945 թ. հունվարի 26, Օքսֆորդ - 1987 թ. հոկտեմբերի 19, Լոնդոն), անգլիացի թավջութակահարուհի: Դյու Պրեն ստիպված է եղել իր կարիերան դադարեցնել 28 տարեկան հասակում, սկլերոզ հիվանդության պատճառով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1945 թվականի հունվարի 26-ին Օքսֆորդ քաղաքում։ Նա եղել է իր ծնողների երկորդ երեխան։ Նրա քույրը՝ Հիլարի դյու Պրեն, ֆլեյտահարուհի է։ Դյու Պրեի հոր նախնիները դարեր շարունակ ապրել են անգլո-ֆրանսիական Ջերսի կղզում (այստեղից էլ գալիս է ազգանվան ֆրանսիական ձևը): Դյու Պրեի մայրը՝ Այրիս դյու Պրեն դաշնակահարուհի էր և դասավանդում էր Լոնդոնի Թագավորական Ակադեմիայում: Դյու Պրեն վաղ հասակից ցուցաբերել է երաժշտական տաղանդ։ Մի օր նա ռադիոյով լսել է թավջութակի ձայնը և իր մորը խնդրել է գնել այդ նույն գործիքից։ Հինգ տարեկանից նա սովորում է Լոնդոնի Թավջութակի Դպրոցում։ Շատ վաղ տարիքից իր քրոջ Հիլարիի հետ մեկտեղ նա բազմաթիվ երաժշտական մրցանակներ է շահել։

1955-61 թվականներին՝ սովորելով Գիդհոլի Երաժշտական Դպրուցում նա եղել է հայտնի թավջութակահար Վիլլիամ Փլիթի աշակերտը։ 1960 թվականի նա այդ նույն դպրոցի կողմից ստացել է ոսկե մեդալ։ Այնուհետեվ կարճ ժամանակով նա ուսուցանել է ֆրանսիացի թավջութակահար Պոլ Տորտելիեին: 1966 թվականին նա մի քանի ամսով եղել է նաև Մստիսլավ Ռոստրոպովիչի աշակերտը։ Ռոստրոպովիչը հիացած էր դյու Պրեով։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

16 տարեկան հասակից դյու Պրեն սկսել է մենահամերգներ ունենալ։ Սկզբնական շրջանում նա նվագում է լոնդոնյան և անգլիական դահլիճներում, այնուհետև նա իր դեբյուտներն է ունենում նաև այլ երկրներում։ Նա հանդես է եկել աշխարհի առաջատար նվագախմբերի հետ՝ Բեռլինի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Լոնդոնի Սիմֆոնիկ Նվագախումբ, BBC-ի Սիմֆոնիկ Նվագախումբ, Լոնդոնի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Լոս Անջելեսի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ, Ֆիլադելֆիայի Նվագախումբ, Իսրաելի Ֆիլհարմոնիկ Նվագախումբ և այլն։ Նա հետ հանդես են եկել դիրիժորներ Ադրիան Բուլթը, Զուբին Մեհտան, Դանիել Բարեմբոիմը, Լեոնարդ Բերնշթայնը և այլք։

Գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաքլին դյու Պրեն ունեցել է բազմաթիվ թանկագին գործիքներ, այդ թվում՝ Անտոնիո Ստրադիավարիի երկու գործիք՝ 1673 թվականի և 1712 թվականի "Դավիդով" անունով թավջութակը, 1696 թվականի Դավիդ Թեքլերի պատրաստած թավջութակը, Ֆրանչեսկո Գոֆրիլլերի պատրաստած թավջութակներից մեկը և 1970 թվականի իտալացի վարպետ Սերջիո Պերեսսոնի պատրաստած թավջութակը՝ հատուկ Ժաքլինի համար։ Դյու Պրեն իր ձայնագրությունները հիմնակաում արել է "Դավիդով" գործիքով։ Այն համարվում էր իր հիմնական գործիքը։ Կարիերան ավարտելուց հետո դյու Պրեն այս թավջութակը փոխանցեց Յո-Յո Մային:

Ամուսնությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի Սուրբ Ծննդյան տոներին դյու Պրեն ծանոթանում է հրեա դաշնակահար և դիրիժոր Դանիել Բարենբոյմի հետ։ Նրանք շատ արագ մտերմանում են և որոշում են ամուսնանալ։ Իր հավատքը փոխելով հուդայականության, դյու Պրեն դառնում է Բարեմբիոմի օրինական կինը։ Իր կարիերայի ընթացքում դյու Պրեն շատ անգամ ելույթներ է ունեցել հրեա երաժիշտների հետ՝ Իթցակ Պերլման, Ցուպին Մեհտա, Պինկաս Ցուկերման, Դանիել Բարեմբոիմ: Այս հնգյակը, դյու Պրեի հետ մեկտեղ, ստացել էր "Հրեական Երաժշտական Մաֆիա" անվանումը։ Նրանք կատարել են Ֆրանց Շուբերտի դաշնամուրային կվինտետը։

Հիվանդությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին դյու Պրեն սկսում է կորցնել իր մատների և մարմնի այլ մասերի զգայունությունը։ 1973 թվականին նրա մոտ հայտնաբերվում է ընդհանուր սկլերոզ հիվանդությունը։ 1971 թվականի դեմտեմբերին նա կատարում է իր վերջին ձայնագրությունը՝ Ֆրեդերիկ Շոպենի և Գաբրիել Ֆորեի սոնատները։ 1971-72 թվականին նա հանգստանում է և քիչ է ելույթ ունենում։ Իր վերջին համերգը նա նվագում է 1973-ին Լոնդոնում՝ կատարելով Էդվարդ Էլգարի թավջութակի կոնցերտը։ Իր մատների զգայունությունը կորցնելու պատճառով դյու Պրեն դժվարանում էր թավջութակի վրա գտնել նոտաների տեղերը։ Նա մահացավ 1987 թվականի հոկտեմբերի 19-ին Լոնդոնում: Նրա շիրմնաքարը գտնվում է Լոնդոնի Հրեական Գերեզմանոցում։

Ժաքլին դյու Պրեի գերեզմանաքարը Լոնդոնում

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաքլին դյու Պրեի եղբայրն ու քույրը իրենց քրոջ կյանքը պատմել են "Տաղանդը" գրքում։ Գրքի տվյալներին համապատասխան 1998 թվականին նկարահանվել է"Հիլարի և Ջաքի" անունով ֆիլմը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118972316 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118972316 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 12-ին 2014:
  4. Record #118972316 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 12-ին 2015:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]