Յո-Յո Մա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յո-Յո Մա
Ման 2008-ին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունֆր.՝ Yo-Yo Ma
Ծնվել էհոկտեմբերի 7, 1955 (68 տարեկան)
Ֆրանսիա Փարիզ, Ֆրանսիա
Երկիր Ֆրանսիա,  ԱՄՆ և  Չինաստանի Հանրապետություն
ԺանրերԴասական
Մասնագիտությունթավջութակահար, երաժիշտ, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և միջազգային ֆորումի մասնակից
Գործիքներթավջութակ, ջութակ, դաշնամուր և ալտ
Գործունեություն1961–այժմ
ԼեյբլCBS, RCA, Sony Classical
ԿրթությունՀարվարդի համալսարան[1], Ջուլիարդ դպրոց[1], Կոլումբիայի համալսարան, CRD Claude-Debussy de Saint-Germain-en-Laye?, Հարվարդի քոլեջ և Թրինիթի դպրոց
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և 100-ի կոմիտե
ԿապվածՍիլք ռոուդ անսամբլ
Պարգևներ
Կայքyo-yoma.com
 Yo-Yo Ma Վիքիպահեստում

Յո-Յո Մա (անգլ.՝ Yo-Yo Ma, չինարեն՝ 馬友友, հոկտեմբերի 7, 1955(1955-10-07)[1][2][3][…], Փարիզ[4]), չինական ծագումով ամերիկացի աշխարհահռչակ թավջութակահար։ Ման աշխարհի ամենատաղանդավոր թավջութակահարներից է և որոշ տեղեկություններով ամենատաղանդավորը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ման ծնվել է Փարիզում։ Նրա մայրը դասական երգչուհի էր, իսկ հայրը պրոֆեսիոնալ ջութակահար։ Երբ որ նա հինգ տարեկան էր ընտանիքը տեղափոխվում է Նյու Յորք։ Շատ վաղ տարիքում նա սկսում է ջութակ նվագել, այնուհետև փոխվում է ալտի, իսկ արդեն չորս տարեկան հասակում նա անդրադառնում է թավջութակին և լիովին տրվում է իր գործիքին։ Հինգ տարեկանից նա սկսում է համերգներ նվագել տարբեր դահլիճներում, տարբեր հանդիսատեսների համար։ Յոթ տարեկան հասակում նա ելույթ է ունենում ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդու համար։ Նրան նկատում են տարբեր դիրիժորներ և հրավրում են նվագելու իրենց նվագախմբերի հետ (որպես մենակատար)։ Նա ելույթներ է ունենում նաև հեռաստատեսությամբ։ Այնուհետև նա ընդունվում է "Պրոֆեսիոնալ Երեխաների Դպրոց": Հետագա տարիներին նա սովորում է Նյու Յորքյան Ջուլլիարդ դպրոցում։ Ման սկսում է ձայնասկավառակներ թողարկել։ Շատ երիտասարդ տարիքում նա արդեն հասցրել էր նվագել աշխարհի գրեթե բոլոր առաջատար նվագախմբերի հետ։ Իր ամենալավ աշխատանքներից են համարվում Յոհան Սեբաստիան Բախի թավջութակի վեց սյուիտները։ 1991 թվականին Հարվարդի համալսարանից նա ստանում է դոկտորի կոչում։ Ման պայմանագրեր է կնքել աշխարհի ամենամեծ ձայնագրման ստուդիաների հետ։ Ման բացի սովորական համերգային ելույթների հայտնի է նաև տարբեր քաղաքական գործիչների և հանրահայտ մարդկանց պատվին նվագելով։ Նա ելույթ է ունեցել ԱՄՆ-ի տարբեր նախագահների առաջ՝ Սպիտակ Տանը։ 2011 թվականին նա նվագել է Սթիվ Ջոբսի մահվան կապակցությանբ կազմակերպված համերգին։ Ման նաև նվագել է ԱՄՆ նախկին պետքարտուղար և դաշնակահարուհի Քոնդոլիզա Ռայսի հետ։

Յո-Յո Ման և Քոնդոլիզա Ռայսը համերգից հետո
Յո-Յո Ման և Քոնդոլիզա Ռայսը համերգից հետո

Գործիքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յո-Յո Մայի հիմնական գործիքները երկուսն են՝ 1712 թվականի Անտոնիո Ստրադիվարիի պատրաստած "Դավիդով" անունով թավջութակը, որը նախկինում պատկանել է թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեին և Դոմենիկո Մոնտանյանայի 1733 թվականի պատրաստած "Պետունիա" թավջութակը։ Ման սկզբնական շրջանում նվագում էր այս վերջին գործիքը։ 1999 թվականին Ման կորցրել է գործիքը Նյու Յորքյան տաքսիներից մեկում, բայց բարեբախտաբար գործիքը գտնվել է անվնաս վիճակում։

Ժաքլին դյու Պրեին պատկանած գործիքի մասին խոսելիս Ման միշտ նշում է, որ գործիքի և նվագողի մեջ պետք է լինի անասելի հարմոնիա։ Բացի այս երկու գործիքներից Ման ունի նաև մեկ այլ՝ մոդեռն թավջութակ։

Մրցանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Յո-Յո Ման ստացել է բազմապիսի մրցանակներ՝ այդ թվում 15 Գրեմմի (տարբեր անվանակարգերում)

  • Ավերի Ֆիշեր մրցանակը
  • Արվեստների Պետական
  • Մեդալ մեկ Լատինակա Գրեմմի
  • Երաժշտական Արվեստների Դոկտոր
  • Դան Դեյվիդ մրցանակ
  • Թավջութակի միջազգային մրցույթի շքանշան
  • Քենեդի Սենթեր մրցանակ
  • Գլեն Գուլդի մրցանակ և այլն։

Այլ տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ման բացի դասական երկացանկից կատարում է նաև տարբեր ազգերի ժողովրդական երաժշտություններ՝ հիմնականում չինական։ Նա համագործակցում է տարբեր այլ երաժիշտների հետ համատեղելով դասական և ժողովրդական ոճերը։

Ման ամուսնացած է և ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. Discogs — 2000.
  3. filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #120576856 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]