Գլեն Գուլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլեն Գուլդ
Glenn Gould 1.jpg
Հիմնական տվյալներ
Ի ծնե անուն անգլ.՝ Glenn Herbert Gould
Ծնվել է 1932 սեպտեմբերի 25 Կանադա Տորոնտո, Կանադա
Տորոնտո, Կանադա[1]
Երկիր Flag of Canada.svg Կանադա[2][3]
Մահացել է 4 հոկտեմբերի 1982(1982-10-04) (տարիքը 50) Կանադա Տորոնտո, Կանադա
Տորոնտո, Կանադա[1]
Ժանրեր դասական երաժշտություն
Մասնագիտություն դաշնասկահար, կոմպոզիտոր
Գործիքներ դաշնամուր
Գործունեություն 1945 - 1982
Լեյբլ CBS Records
Շրջանավարտ Թագավորական երաժշտական ակադեմիա
Կայք glenngould.ca
glenngould.com

Գլեն Հերբերտ Գուլդ[4][5] (անգլ.՝ Glenn Herbert Gould, սեպտեմբերի 25, 1932({{padleft:1932|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:25|2|0}})[6][9][7][8], Տորոնտո, Կանադա[1] - հոկտեմբերի 4, 1982({{padleft:1982|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:4|2|0}})[6][7][8], Տորոնտո, Կանադա[1]), կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր, որն առավել հայտնի է որպես 20-րդ դարի ամենանշանավոր դասական դաշնակահարներից մեկը[10]։ Առավելապես հայտնի է Յոհան Սեբաստիան Բախի երաժշտության յուրահատուկ մեկնաբանություններով։ Նրա նվագն առանձնանում էր հրաշալի տեխնիկական վարպետությամբ և Բախի երաժշտության պոլիֆոնիկ տեսքստուրայի ձևակերպման ունակությամբ։ Համարվում է 20-րդ դարի մեծագույն դաշնակահարներից մեկը[11]։

Դեռահաս տարիքից հետո Գուլդը մերժեց դաշնամուրային ստանդարտ գրականության մեծ մասը՝ ներառյալ Լիստին, Շումանին և Շոպենին։ Չնայած նրա ձայնագրություններում գերակշռում էր Բախը՝ Գուլդի նվագացանկը բազմազան էր և ներառում էր Բեթհովենի, Մոցարտի, Հայդնի, Բրամսի, մինչբառոկյան շրջանի կոմպոզիտորներ Յան Պիտերսզոն Սվելինկի, Օռլանդո Գիբոնսի, Ուիլյամ Բյորդի և 20-րդ դարի այնպիսի կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են Պաուլ Հինդեմիթը, Առնոլդ Շյոնբերգը և Ռիխարդ Շտրաուսը։ Գուլդը լայնորեն հայտնի էր իր տարատեսակ էքսցենտրիկություններով՝ իր ոչ ուղղափառ երաժշտական մեկնաբանություններից և ստեղնաշարի հետ վարվելաձևից մինչև կենսաձև և անձնային վարք։ 31 տարեկանում դադարեց համերգներ տալ, որպեսզի կենտրոնանա ստուդիական ձայնագրությունների և այլ նախագծերի վրա։

Գուլդը նաև գրող էր, հաղորդավար, դիրիժոր և կոմպոզիտոր։ Նա երաժշտական ամսագրերի խմբագիրներից էր, որտեղ քննարկում էր երաժշտության տեսությունը և արտահայտում իր երաժշտական փիլիսոփայությունը։ Կոմպոզիտորի նրա կարիերան քիչ է առանձնանում։ Նա քիչ երաժշտություն է գրել, և շատ նախագծեր անավարտ մնացին։ Որպես հաղորդավար՝ Գուլդն արգասաբեր էր։ Նա վարում էր հեռուստատեսային և ռադիո հաղորդումներ, երաժշտական փաստագրական ռադիոֆիլմեր կանադական անապատի կյանքի մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 25-ին Տորոնտո քաղաքում՝ Ռասել Հերբերտ Գոլդի և Ֆլորենս Էմմա Գոլդի[12]՝ շոտլանդական և անգլիական ծագում ունեցող պրեսբիտերականների ընտանիքում[13]։ Մայրական կողմի պապը նորվեգացի կոմպոզիտոր Էդվարդ Գրիգի զարմիկն էր (որը նույնպես շոտլանդական ծագում ուներ)[14][15]։ Մոտ 1939 թվականին ընտանիքի ազգանունը ոչ պաշտոնապես փոխվեց Գուլդի, որպեսզի նախապատերազմական Տորոնտոյում, որտեղ գերիշխում էր հակասեմականությունը, խուսափեն հրեաների հետ շփոթությունից․ Գոլդ ազգանունը հրեական ազգանվան տպավորություն էր թողնում[16]։ Գուլդն ինքը հրեական ծագում չուներ[17], սակայն երբեմն կատակում էր այդ թեմայով․ «Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե արդյոք ես հրեա եմ, ես միշտ պատասխանում եմ, որ ես հրեա էի պատերազմի ժամանակ»[18]։ Գուլդը մեծացել է Տորոնտոյի Սաութվուդ Դրայվ 32 տանը։ Նրա մանկության տունը Տորոնտոյի քաղաաքապետարանի կողմից անվանվել է պատմավայր[19]։

Գուլդի հետաքրքրվածությունը երաժշտությամբ և նրա տաղանդը որպես դաշնակահար հայտնի դարձավ վաղ տարիքից։ Երկու ծնողներն էլ երաժշտության հետ կապ ունեին, և հենց մայրը խթանեց փոքրիկ Գուլդի վաղ երաժշտական զարգացումը։ Նախքան նրա ծնվելը մայրը ծրագրում էր, որ որդին հաջողակ երաժիշտ դառնար և այսպիսով, իր հղիության ժամանակ երեխայի համար բացահայտեց երաժշտությունը[20]։ Նորածին ժամանակ նա «քթի տակ երգում էր» լացելու փոխարեն և մատներով կարծես ակորդներ էր նվագում․ երեխայի բժիշկը ենթադրեց, որ նա «կա՛մ բժիշկ է դառնալու, կա՛մ դաշնակահար»[21]։ 3 տարեկան հասակում նկատվեց Գուլդի տաղանդը։ Նա ավելի շուտ սովորեց երաժշտություն կարդալ, քան բառեր[14][22][23]։ Երբ նրան դաշնամուր նվիրեցին, երիտասքարդ Գուլդն առանձին նոտաներ էր նվագում և լսում նրանց երկար ձգվող ձայնը[22]։ Գուլդի՝ դաշնամուրի հանդեպ հետաքրքրությունը զուգընթաց էր երաժշտություն գրելու հանդեպ հետաքրքրությանը։ Նա իր գրած երաժշտական կտորներն էր նվագում ընտանիքի, ընկերների համար և երբեմն ավելի մեծ հավաքույթների ժամանակ՝ ներառյալ 1938 թվականը, երբ Էմանունել Պրեսբիտերական եկեղեցում (Գուլդի տնից մի քանի թաղամաս այն կողմ էր գտնվում) նվագեց իր գրած ստեղծագործություններից մեկը[24]։ 6 տարեկան հասակում նրան առաջին անգամ տարան լսելու մի նշանավոր սոլոիստի կենդանի երաժշտական կատարումը։ Սա մեծ տպավորություն թողեց Գուլդի վրա։ Ավելի ուշ նա այսպես է նկարագրել դա․

Aquote1.png Հոֆմանն էր։ Կարծում եմ՝ դա նրա վերջին համերգն էր Տորոնտոյում․ ապշեցուցիչ տպավորություն թողեց։ Միակ բանը, որ իսկապես հիշում եմ, այն է, որ երբ ինձ մեքենայով տուն բերեցին, ես այն հիասքանչ կիսաարթուն վիճակում էի, երբ դու լսում ես զանազան ձայներ, որոնք պտտվում են քո գլխում։ Դրանք բոլորը նվագախմբի ձայներն էին, սակայն ես էի դրանք նվագում և հանկարծ ես Հոֆմանը դարձա։ Ես կախարդված էի[14][25]։ Aquote2.png


Մանուկ ժամանակ Գուլդին դաշնամուր նվագել սովորեցրեց մայրը։ 10 տարեկանում նա սկսեց հաճախել Տորոնտոյի Արքայական երաժշտական կոնսերվատորիա (այսպես էր կոչվում մինչև 1947 թվականը, որից հետո Գեորգ VI արքայի կողմից վերանվանվեց Տորոնտոյի երաժշտական կոնսերվատորիա)։ Լեո Սմիթի հետ երաժշտության տեսություն էր սովորում, Ֆրեդերիկ Քաթոն Սիլվեստրի հետ՝ երգեհոն և Ալբերտո Գեռերոյի հետ՝ դաշնամուր[26]։ Այդ տարիներին Սիմկո լճի ափին ընկավ նավակից և վնասեց մեջքը[27]։ Այդ պատճառով հայրը նրա համար հարմարավետ աթոռ պատրաստեց։ Գուլդի մայրը ստիպում էր նրան ուղիղ մեջքով նստել ստեղնաշարի առջև[28]։ Նա այս աթոռն օգտագործեց մինչև կյանքի վերջ և տանում էր այն իր հետ գրեթե ամենուր[14]։ Հայտնի աթոռն այնպես էր պատրաստված, որ Գուլդը շատ ցածր նստեր ստեղնաշարի առջև։ Աթոռը նրան հնարավորություն էր տալիս կախվել ստեղնաշարից, քան դրանք սեղմել վերևից․ սա նրա կոնսերվատորիայի ուսուցչի՝ Ալբերտո Գեռերոյի հիմնական տեխնիկական միտքն էր[29]։

Գուլդը զարգացրեց մի տեխնիկա, որը նրան հնարավորություն էր տալիս շատ արագ տեմպ ընտրել՝ պահպանելով յուրաքանչյուր նոտայի պարզությունը[30]։ Գործիքի առջև չափազանց ցածր դիրքը թույլ էր տալիս ավելի լավ վերահսկել այն։ Գուլդը տեխնիկական մեծ հմտություններ ձեռք բերեց և ձայնագրեց լայնածավալ նվագացանկ՝ ներառյալ վիրտուոզ և ռոմանտիկ աշխատանքներ, օրինակ՝ Մորիս Ռավելի «La valse»-ի սեփական գործիքավորումը և Բեթհովենի 5-րդ և 6-րդ սիմֆոնիաների լիստյան մեկնաբանությունները։ Գուլդը երիտասարդ հասակից Գեռերոյի հետ աշխատում էր «finger-tapping» տեխնիկայի վրա, որը մարզում էր մատերն ավելի անկախ գործել բազուկից[31]։

Գուլդը հանձնեց կոնսերվատորիայի ավարտական քննությունը 12 տարեկանում (ստանալով ամենաբարձ գնահատականը մասնակիցների մեջ)՝ այդ տարիքում դառնալով «պրոֆեսիոնալ դաշնակահար»[32]։ Մեկ տարի անց նա հանձնեց նաև գրավոր տեսական քննությունները և ստացավ Արքայական կոնսերվատորիայի դիպլոմ[32]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118825038 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. http://www.nytimes.com/2002/09/03/arts/03FOOT.html
  3. http://www.nytimes.com/2012/03/14/arts/music/dystonia-which-struck-glenn-gould-and-other-musicians.html
  4. Bazzana (2003, էջ. 27)
  5. Bazzana (2003, էջ. 24)
  6. 6,0 6,1 6,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 SNAC
  9. http://www.nndb.com/lists/499/000063310/
  10. Flanagan, Damian. "The three-cornered world of Glenn Gould and Natsume Soseki", The Japan Times, March 2, 2015
  11. Hafner, Katie (2010). A Romance on Three Legs: Glenn Gould's Obsessive Quest for the Perfect Piano. NY: Bloomsbury Publishing. էջ 25. ISBN 978-1596915251. https://books.google.am/books?id=Dig5pUHMjIsC&pg=PA25&dq=glenn+gould+great+pianists+of+the+20th+century&hl=en&sa=X&ved=0ahUKEwinjImK58_TAhWD8oMKHbVRBckQ6AEIOjAF#v=onepage&q=glenn%20gould%20great%20pianists%20of%20the%2020th%20century&f=false։ Վերցված է 1 May 2017. 
  12. Bazzana (2003, էջ. 21)
  13. Ostwald (1997, էջ. 35)
  14. 14,0 14,1 14,2 14,3 Tovell Vincent (4 December 1959)։ Gould in conversation with his friend Vincent Tovell (excerpt): A 26-year-old Gould talks about his fame (CBC Radio. Radio Show: Project '60)։ CBC Radio 1։ Վերցված է 25 December 2011 
  15. Bazzana (2003, էջ. 30)
  16. Bazzana (2003, էջեր. 24–26)
  17. Bazzana (2003, էջ. 27)
  18. Bazzana (2003, էջ. 24)
  19. Bazzana Kevin, Beckwith John & Payzant Geoffrey (4 March 2015)։ «Glenn Gould»։ The Canadian Encyclopedia (online ed.)։ Historica Canada 
  20. Ostwald (1997, էջ. 39)
  21. Ostwald (1997, էջ. 40)
  22. 22,0 22,1 Friedrich (1990, էջ. 15)
  23. Ostwald (1997, էջեր. 44–45)
  24. Ostwald (1997, էջ. 48)
  25. Payzant (1978, էջ. 2)
  26. Beckwith John (15 September 2014)։ «Alberto Guerrero»։ The Canadian Encyclopedia (online ed.)։ Historica Canada 
  27. Friedrich (1990, էջ. 27)
  28. Ostwald (1997, էջ. 73)
  29. Ostwald (1997, էջ. 71)
  30. «Glenn Gould»։ soundbug.com։ Misja.com։ Վերցված է 25 December 2011 
  31. Friedrich (1990, էջ. 31)
  32. 32,0 32,1 Bazzana (2003, էջ. 76)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]