Ուիլյամ Բյորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամ Բյորդ
William Byrd.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունWilliam Byrd
Ծնվել էոչ վաղ քան 1539 և ոչ ուշ քան 1540
Լոնդոն, Անգլիայի թագավորություն
Մահացել էհուլիսի 4, 1623(1623-07-04)[1][2][3][…]
Stondon Massey, Էսեքս[1][3]
ԳերեզմանStondon Massey (St Peter and St Paul) Churchyard[4]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար և երաժիշտ
Ստորագրություն
Ստորագրություն
Commons-logo.svg William Byrd (composer) Վիքիպահեստում

Ուիլյամ Բյորդ (անգլ.՝ William Byrd, մոտ 1543 թվականի հուլիսի 7 - 1623 թվական, Ստոնդոն-Մասսի (էսսեկս)), անգլիացի կոմպոզիտոր, մադրիգալի ազգային դպրոցի հիմնադիր, վյորջինելիստների դպրոցի ներկայացուցիչ, երգեհոնահար։ Եղել է կաթոլիկական և անգլիական խմբերգային երաժշտության (սաղմոսներ ևն) ու աշխարհիկ երկերի (մադրիգալներ, ֆանտազիաներ, վարիացիաներ, երգեր են) վարպետ։ Ուիլյամ Բյորդի աշխարհիկ երաժշտության մեջ լայնորեն օգտագործված են ժողովրդական մեղեդիներ, արտահայտված են Վերածննդի արվեստին բնորոշ գծերը՝ գեղեցկության և հաճույքի պաշտամունքը։ Իր գեղագիտական սկզբունքները ձևակերպել է «Սաղմոսներ, սոնետներ և թախծոտ երգեր»-ի նախաբանում (1588 թվական)։ 1937–1950 թվականներին Լոնդոնում հրատարակվել է Բյորդի ստեղծագործությունների ժողովածուն (20 հատոր)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 459 CC BY-SA icon 80x15.png