Հիլարի դյու Պրե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիլարի դյու Պրե
Ծնվել է 1942
Ծննդավայր Օքսֆորդ, Oxford, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն երաժիշտ

Հիլարի դյու Պրե (անգլ.՝ Hilary du Pré) անգլիացի ֆլեյտահարուհի, հանրահայտ թավջութակահարուհի Ժաքլին դյու Պրեի քույրն է։ Նա ծնվել է 1942 թվականին Անգլիայի Վոկինգ քաղաքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյու Պրեների մայրը պրոֆեսիոնալ դաշնակահարուհի էր, իսկ Հիլարին և Ժաքլինը մանկուց տիրապետում էին իրենց գործիքներին՝ ֆլեյտային և թավջութակին։ Նրանք մանուկ հասակից արժանացել են տարբեր մրցանակներ։ Բայց Ժաքլինի տաղանդը ավելի մեծ էր, և նա, առաջ անցնելով իր քրոջից, դարձավ տաղանդավոր թավջութակահարուհի։ Հիլարին հիանալի ֆլեյտահարուհի է և նվագել է տարբեր նվագախմբերում։ Ժաքլինի անժամանակ մահվանից հետո Հիլարի դյու Պրեն իր եղբոր՝ Փիերսի հետ միասին գրել է իրենց ընտանիքի և հիմանկանում Ժաքլին դյու Պրեի մասին պատմող կենսագրական գիրք «Հանճարը» անվանումով։ Նա ամուսնացել է դիրիժոր Քրիստոֆեր «Քիֆֆեր» Ֆինցի հետ և ունի չորս երեխա։ Ֆինցը ռոմանտիկ հարաբերության մեջ եղել է նաև Ժաքլինի հետ, բայց այս կապը թավջութակահարուհուն բավական տանջանք է պատճառել և նույնիսկ ինքնասպանության փորձի է հասցրել։

Ֆիլմը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հանճարը» գրքի իրադարձությունների վրա 1998 թվականին նկարահանվել է ֆիլմ, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների և ներկայացվել է ամերիկյան «Օսկար» հեղինակավոր մրցանակին։

Այս ամենին հակառակ՝ ֆիլմը նաև արժանացել է մեծ քննադատության՝ հիմնականում Ժաքլին դյու Պրեի մտերիմ ընկերների կողմից, այդ թվում նաև թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչի։ Ըստ նրանց, ֆիլմի տեղեկությունները ճիշտ չեն։ Ֆիլմը պատմում է դյու Պրե քույրերի շատ մոտ կապի և նրանց հարաբերությունների լարվածության մասին։ Ֆիլմի վերլուծելու ժամանակ Հիլարի դյու Պրեն ասել է, որ բոլոր տեղեկությունները ճիշտ են և իր քույր Ժաքլինը իր հետ համաձայնկլիներ։