Բեռլինի պետական օպերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox masks.png
Բեռլինի պետական օպերա
Staatsoper Berlin
Բեռլինի պետական օպերա, 2003 թ
Տեսակ օպերայի թատրոն
Երկիր Գերմանիա
Գտնվելու վայրը Բեռլին, Գերմանիա
Գլխավոր դիրիժոր Դանիել Բարենբոյմ
Գլխավոր բալետմեյստեր Վլադիմիր Մալախով
Ճարտարապետ Գեորգ Կնոբելսդորֆ
Կոորդինատներ: 52°31′1.1988277037744e-09″ հս․ լ. 13°23′41.999999999998″ ավ. ե. / 52.516666666666999674362159567° հս․. լ. 13.39499999999999957° ավ. ե. / 52.516666666666999674362159567; 13.39499999999999957
Կայք
Staatsoper Unter den Linden Վիքիպահեստում

Բեռլինի պետական օպերա (գերմ.՝ Staatsoper Berlin), Գերմանիայի ամենահին և ամենախոշոր երաժշտական թատրոններից մեկը: Անվանում են նաև Գերմանիայի պետական օպերա (գերմ.՝ Deutsche Staatsoper), Պետական օպերա Ունտեր դեն Լինդենի վրա (գերմ.՝ Staatsoper Unter den Linden): Ստեղծվել է 1742 թվականին որպես «Թագավորական պալատական օպերա» (գերմ.՝ Königlichen Hofoper) Ֆրիդրիխ II արքայի օրոք: Գտնվում է Բեռլինում՝ Ունտեր դեն Լինդեն բուլվարի վրա: 1992 թվականից օպերային թատրոնը ղեկավարում է դիրիժոր Դանիել Բարենբոյմը: Թատրոնի նվագախումբն է Բեռլինի պետական երգչախումբը, որը հանդես է գալիս նաև սիմֆոնիկ համերգներով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայական օպերա, 1745

Պրուսիայի արքա Ֆրեդերիկ II-ը, գահ բարձրանալուց քիչ անց, սկսեց թատրոնի շենքի կառուցումը: Շենքի շինարարական աշխատանքներն սկսվեցին 1741 թվականի հուլիսին: Նախագծի հեղինակն էր ճարտարապետ Գեորգ Կնոբելսդորֆը: Նախքան շենքի ամբողջական կառուցումը՝ 1742 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ օպերային դահլիճի (Hofoper) բացումը՝ Կարլ Հենրիխ Գրաունի «Կեսար և Կլեոպատրա» ներկայացմամբ: Այս իրադարձությամբ սկիզբ դրվեց 250-ամյա հաջող համագործակցությանը Բեռլինի պետական օպերայի և կապելլայի՝ պետական նվագախմբի միջև, որի արմատները սկիզբ են առնում դեռևս 16-րդ դարից;

1842 թվականից Գոտֆրիդ Վիլհելմ Տաուբերտը սկիզբ դրեց պարբերական սիմֆոնիկ համերգներին: Նույն թվականին Ջակոմո Մեյերբերը Գասպարե Սպոնտինիին նշանակեց գլխավոր երաժշտական ռեժիսոր: Ֆելիքս Մենդելսոնը ևս սիմֆոնիկ երաժշտություն էր գրում այդ տարի:

1843 թվականի օգոստոսի 18-ին Լինդենի օպերան հրդեհվեց: Թատրոնի վերակառուցումն սկսվեց ճարտարապետ Կարլ Ֆերդինանդ Լանգհանսի գլխավորությամբ և հաջորդ աշնանը տեղի ունեցավ Արքայական օպերայի տան (գերմ.՝ Königliches Opernhaus) բացումը՝ Մեյերբերի Ein Feldlager in Schlesien ներկայացմամբ:

1821 թվականին Բեռլինի օպերայում տեղի ունեցավ Վեբերի «Ազատ հրաձիգը» ներկայացման, իսկ 1849 թվականին՝ Օտտո Նիկոլայի «Վինձորի ուրախ կանայք» ներկայացման պրեմիերաները:

XX դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի ինտերիերը՝ 1843 թվականի հրդեհից հետո

19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին Արքունիքին կից օպերային թատրոնում աշխատում էին շատ ականավոր դիրիժորներ, որոնցից էին Ֆելիքս ֆոն Վինգարտները, Կարլ Մուկը, Ռիխարդ Շտրաուսը, Լեո Բլեխը: 1918 թվականին Գերմանական կայսրության անկումից հետո օպերան վերանվանվեց Պետական օպերա՝ Ունտեր-դեն-Լինդենի վրա, իսկ Արքայական կապելլան՝ Պետական օպերայի կապելլա:

1920-ական թվականներին դիրիժորի պաշտոնն զբաղեցրեցին Կուրտ Ադլերը, Վլհելմ Ֆուրտվենգլերը, Օտտո Կլեմպերերը, Էրիխ Կլայբերը, Ալեքսանդր ֆոն Ցեմլինսկին, Բրունո Վալտերը: 1925 թվականին Էրիխ Կլայբերը Ալբան Բերգի «Վոցցեկ» օպերայի պրեմիերայի դիրիժորն էր․ ներկա էր նաև օպերայի հեղինակը: 1919-1925 թվականներին Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժորն էր ազգային-սոցիալիստական գերմանական աշխատանքային կուսակցության անդամ Մաքս ֆոն Շիլլինգսը:

Աննշան մեծանալուց հետո՝ Ունտեր-դեն Լինդենի վրա գտնվող օպերան բացվեց կրկին 1928 թվականի ապրիլի 28-ին՝ «Կախարդական ֆլեյտա» ներկայացմամբ: Այդ թվականին օպերայում հյուրախաղերով հանդես եկան ռուս բաս Ֆեոդոր Շալյապինը և Դյագիլևի անվան ռուսական բալետը: 1930 թվականին Էրիխ Կլայերը Դարիուս Միյոյի «Քրիստափոր Կոլումբ» օպերայի պրեմիերայի դիրիժորն էր:

Հիտլերի՝ իշխանության գալուց հետո, օպերայի՝ եվրոպական արմատներ ունեցող արտիստները հեռացվեցին թատերախմբից: Հեռացվեցին նաև շատ գերմանացի երաժիշտներ՝ ներառյալ Կուրտ Ադլերը, Օտտո Կլեմպերերը և Ֆրից Բուշը: Կլեմենս Կրաուսը 1933 թվականին դարձավ նախ Բեռլինի օպերայի հիմնական դիրիժորը, իսկ 1935 թվականին՝ տնօրենը, այն բանից հետո, երբ Ֆրից Բուշը և Էրիխ Կլայբերը մեկը մյուսի հետևից իրենց պաշտոնից հեռացան՝ ի բողոք նացիստական ռեժիմի: Երրորդ Ռայխի ժամանակաշրջանում գլխավոր կապելմեյստերներն էին Ռոբերտ Հեգերը, Հերբերտ ֆոն Կարայանը և Յոհան Շուլերը:

1938 թվականի նոյեմբերի 24-ին Վերներ Էգկը իր գրած օպերայի՝ «Պեր Գյունտ» օպերայի դիրիժորն էր: Դեկտեմբերի 18-ին Հերբերտ ֆոն Կարայանը ներկայացրեց «Կախարդական ֆլեյտա»-ի իր մեկնաբանումը: Կարայանը թատրոնի երաժշտական տնօրենն էր 1941-1945 թվականներին: 1941 թվականին օպերան վնասվեց ռմբակոծություններից: Վերաբացվեց 1942 թվականի դեկտեմբերի 21-ին Ռիխարդ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» ներկայացմամբ (դիրիժոր՝ Վիլհելմ Ֆուրտվենգլեր):

Պաուլ Յոզեֆ Գեբելսի ելույթից հետո Պետական օպերան փակվեց: 1944 թվականի օգոստոսի 31-ին տեղի ունեցավ վերջին ներկայացումը՝ Վ․ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը»: Օպերայի շենքը քանդվեց 1945 թվականի փետրվարի 3-ին: Ներկայացումների բեմադրությունը տեղափոխվեց Ադմիրալպալաս և Շաուշպիլհաուս: Փետրվարի 18-ին Հերբերտ ֆոն Կարայանը վերջին անգամ ղեկավարեց Պետական նվագախումբը որպես դիրիժոր:

Պատերազմից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպերայի վերակառուցումը բավականին երկար տևեց: 1945 թվականից թատերախումբը հանդես էր գալիս Ադմիրալպալաստի բեմի վրա: 1949 թվականից թատերախումբը դառնում է Արևելյան Գերմանիայի Պետական օպերան: Օպերայի շենքի վերջնական վերակառուցումը բարոկո ոճով տեղի ունեցավ 1955 թվականին: Բացումը տեղի ունեցավ, ինչպես և նախորդ անգամ, Ռ․ Վագների «Նյուրնբերգի մայսթերզինգերները» ներկայացման բեմադրությամբ: Սրահում տեղավորվեց 1300 հանդիսատես:[1]

1961 թվականին Բեռլինի պատի կառուցումից հետո Օպերայի խաղացանկը թեև կրճատվեց, սակայն այն շարունակում էր բեմադրել ինչպես դասական և ռոմանտիզմին բնորոշ օպերաներ և բալետներ, այնպես էլ ժամանակակից երաժշտական ստեղծագործություններ: 1969 թվականին թատերախումբն առաջին անգամ հյուրախաղերով անգամ հանդես եկավ ԽՍՀՄ-ում:[2]

Գերմանիայի միավորումից հետո Բեռլինի օպերան կրկին մտավ համաշխարհային օպերային համայնք: Որոշվեց վերադառնալ հին ներկայացումներին՝ փոխելով դրանց մատուցման ձևը: Ուշադրության կենտրոնում հայտնվեցին բարոկո ժամանակաշրջանի օպերաները, որոնք բեմադրվեցին բելգիացի դիրիժոր Ռենե Յակոբսի և Բեռլինի հին երաժշտության ակադեմիայի (գերմ.՝ Akademie für Alte Musik Berlin) գլխավորությամբ:

1990 թվականին օպերային թատրոնը պաշտոնապես վերանվանվեց Պետական օպերայի Ունտեր դեն Լիդենի վրա:

2010 թվականի սեպտեմբերին Պետական օպերայի շենքը փակվեց մեծածավալ վերակառուցողական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Ծրագրվում է օպերան ստորգետնյա միացնել երկրորդ շենքի հետ, որտեղ տեղակայվելու են փորձասրահները և թատրոնի տնօրինությունը: Այս վերակառուցման նպատակը թատրոնի՝ նախնական տեսքի բերելն է: Մինչև 2015 թվականը թատրոնի ներկայացումները բեմադրվում են Շարլոտենբուրգի Շիլլեր թատրոնում:

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]