Գեորգի Սվիրիդով
Գեորգի Սվիրիդով | |
---|---|
Բնօրինակ անուն | ռուս.՝ Георгий Васильевич Свиридов |
Ծնվել է | դեկտեմբերի 16, 1915[1] Ֆատեժ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն |
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Մահացել է | հունվարի 6, 1998[2] (82 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Ժանրեր | օպերա, սիմֆոնիա, Երգչախումբ, սիմֆոնիկ երաժշտություն և choral music? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1941) |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ | |
Կայք | georgysviridov.narod.ru |
![]() |
Գեորգի (Յուրի) Վասիլևիչ Սվիրիդով (դեկտեմբերի 16, 1915[1], Ֆատեժ, Կուրսկի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 6, 1998[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային կոմպոզիտոր և երաժշտական-հասարակական գործիչ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1970)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975)։
1941 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի դասարանը։ 1962-1974 թվականներին՝ ԽՍՀՍ կոմպոզիտորների միության վարչության քարտուղար, միաժամանակ 1968-1973 թվականներին՝ ՌԽՖՍՀ կոմպոզիտորների միության վարչության 1-ին քարտուղար։ Կոմպոզիտորի ստեղծագործական անհատականության ինքնատիպությունն առավել վառ դրսևորվել է վոկալ երաժշտության մեջ։ Ավետիք Իսահակյանի («Հայրերի երկիրը», 1950), Ռ․ Բյոռնսի (երգերի շարք, 1955), Ս․ Եսենինի («Պոեմ Ս․ Եսենինի հիշատակին», 1955—1956, «Հայրս գեղջուկ է», 1956 և այլն), Վ․ Մայակովսկու («Պաթետիկ օրատորիա», 1959, լենինյան մրցանակ, 1960) խոսքերով գրված կամերային-վոկալ և վոկալ-սիմֆոնիկ երկերում գծագրվում է Սվիրիդովի ստեղծագործության հիմնական՝ հայրենիքի թեման։ Սվիրիդովը էապես նորոգել է վոկալ շատ ժանրեր։ Սվիրիդովի ոճը սերտորեն կապված է ռուս, դասական և սովետական երաժշտության ավանդույթներին, լայնորեն հենվում է գեղջկական բանահյուսությանը՝ այն զուգակցելով20-րդ դարի երաժշտական լեզվի հնարների հետ։ Գրել է նաև երաժշտական կատակերգություններ, այդ թվում՝ «Կրակներ» (1951), տրիո ջութակի, թավջութակի և դաշնամուրի համար, «Կուրսկի երգեր» , «Գարնանային կանտատ» և այլն, կինոնկարների և դրամատիկ, ներկայացումների երաժշտություն։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 94)։ ![]() |
- Դեկտեմբերի 16 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հունվարի 6 մահեր
- 1998 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ռուս կոմպոզիտորներ
- ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամներ
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ գրականության և արվեստի բնագավառում
- 20-րդ դարի դասական կոմպոզիտորներ
- Խորհրդային հասարակական գործիչներ
- Խորհրդային դաշնակահարներ