Պայուսակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
պայուսակի ամենասովորական տեսակ

Պայուսակ, փափուկ (կտորից կամ կաշվից) տարողունակություն ունեցող արտադրանք՝ նախատեսված իրերը ձեռքով կամ ուսին տեղափոխելու համար (հազվադեպ՝ գոտկատեղին)։ Պայուսակը կարող է լինել ամբողջովին փափուկ,բայց կարող է նաև ունենալ կոշտ տակ։

Պայուսակների դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդու և կանացի ժամանակակից պայուսակների մոդելները կարելի է դասակարգել հետևյալ կերպ[1]։

  • Մեծ ծավալով պայուսակ (Tote bag)
  • Թափառաշրջիկի պայուսակ (Hobo)
  • Փոստատարի պայուսակ (Messenger bag)
  • Մեջքի պայուսակ (Satchel)
  • Դյուրատար պայուսակ (Handheld bag)
  • Ճամփորդական պայուսակ (Duffel bag)
  • Թևնոց-պայուսակ (Wristlet)
  • Կլաչ պայուսակ (Clutch)
  • Պայուսակ-տուփ («Տուփ սիգարի համար», Sigar box)
  • Բագետ պայուսակ (baguette)
  • Ծովափնյա պայուսակ Ջելլի (Jelly bag)
  • Պայուսակ քսակ (pouch)
  • Քելլիի պայուսակ (Kelly bag)
  • Դաշտային պայուսակ (field bag)
  • Պայուսակ պալետկա
  • Պայուսակ-ձեռնամուշտակ (muff)
  • Պայուսակ-օղակ (Ring bag)
  • Պլանշետ պայուսակ
  • Տոպրակ

Ռազմական պայուսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինված ուժերում՝ զինվորներն ու սերժանտները օգտագործում են (օգտագործել են) հետևյալ տիպի պայուսակներ.

  • Պայուսակ նռնակների համար, կրում են գոտկատեղին՝ գոտու վրա.
  • Պայուսակ ինքնաձիգի պահեստատուփերի համար, կրում են գոտկատեղին՝ գոտու վրա.
  • Պայուսակ պաշտպանական ձեռնոցներ և գուլպաներ պահելու համար, կրում են գոտկատեղին՝ գոտու վրա.
  • Պայուսակ պահեստատուփ ձեռքի գնդացիրների համար, կրում են ուսից ամրացված հատուկ գոտուց.
  • Պայուսակ փամփուշտների (փամփուշտաման)
  • Պայուսակ դաշտային
  • Պայուսակ պալետկա
  • Պայուսակ արշավի համար
  • Փամփշտապայուսակ
  • Կաշվե տոպրակ

Պատրաստվում են տարբեր նյութերից (կաշվից, արհեստական կաշվից, բրեզենտից և այլն) ներկա պահին՝ հիմնականում սինթետիկ նյութերից. Փակվում են ճարմանդով։

Քաղաք Սումիի խորհրդանիշը

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]