Մտածել ինչպես հանցագործ (հեռուստասերիալ)
Մտածել ինչպես հանցագործ | |
---|---|
![]() | |
Տեսակ | հեռուստասերիալ |
Ժանր | ոստիկանական դրամա, հեռուստադրամա, քրեական հեռուստասերիալ և ընթացակարգային դրամա |
Ստեղծող | Ջեֆֆ Դևիս |
Գլխավոր դերերում | #Դերասանական կազմ |
Արտադրող երկիր | ![]() |
Լեզու(ներ) | անգլերեն |
Կերպարներ | Դեյվիդ Ռոսի, Ջենիֆեր Ջիրոու, Էլլ Գրինուվեյ, Դերեք Մորգան, Էմիլի Պրենտիս, Սփենսր Ռիդ, Աարոն Հոչներ, Պենելոպե Գարսիա, Ալեքս Բլեք և Թոբիաս Հենքել |
Գործողության վայր | Լոս Անջելես |
Հեռարձակում | |
Ալիք | CBS |
Սկզբնական եթեր | սեպտեմբերի 22, 2005 – փետրվարի 19, 2020[1] |
IMDb | ID 0452046 |
«Մտածել ինչպես հանցագործ» (անգլ.՝ Criminal Minds), ամերիկյան հեռուստասերիալ ՀԴԲ-ի քննիչների աշխատանքի մասին, որոնք ի վիճակի են հասկանալ և վերլուծել հանցագործների մտքերը, կանխատեսել նրանց հետագա գործողությունները և դրանով իսկ կանխել հանցագործությունները:
Երբ սովորական քրեագետները հասնում են փակուղու, օգնության են հասնում վարքագծային վերլուծությունը: Ապացույցները ուշադիր ուսումնասիրելու փոխարեն՝ նրանք փորձում են գտնել և հասկանալ հանցագործության դրդապատճառները՝ մանրակրկիտ կերպով սուզվելով հանցագործի յուրաքանչյուր քայլի մեջ և փորձելով մտածել նրանց նման: Աշխատելով հանցագործության վայրում՝ այս մասնագետները, կարծես, ներսից հետաքննում են այն՝ փորձելով հասկանալ հանցագործի մտքերը, անկախ նրանից, թե որքան մութ կարող են լինել դրանք:
Հեռուստասերիալի պրեմիերան ներկայացվել է CBS- ին, 2005 թվականի սեպտեմբերի 22-ին: Հեռուստասերիալի երրորդ սեզոնում սցենարիստների գործադուլի պատճառով տեղի ունեցավ չնախատեսված դադար: Չնայած դրան 2008-ի ապրիլին ցուցադրվեցին մնացած սերիաները: 2018-ի մայիսի 12-ին CBS- ը երկարացրեծ սերալը մինչև տասնչորսերորդ սեզոն[2]: 2019 թվականի հունվարի 10-ին հայտարարվեց, որ սերիալը կշարունակվի և վերջին՝ եզրափակիչ 15-րդ սեզոնը -ին կունենա 10 սերիա[3]:
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
ՀԴԲ հատուկ գործակալների խումբը, որոնք ծառայում են վարքագծային վերլուծության բաժնում (ՎՎԲ), մասնագիտացած են սերիական մարդասպանների, հրդեհիչների, առևանգողների, պայթեցնողների և այլ հանցագործներին գտնելու գործում: Սովորաբար հետաքննվող գործը կապաված են այնպիսի մարդասպանների հետ, որոնք ունեն հոգեբանական շեղումներ, կատարել են առանձնահատուկ դաժանությամբ հանցագործություններ, ծիսական մահապատժեր: Նրանք հետաքննում են դեպքերը Միացյալ Նահանգների տարբեր հատվածներում, օգտագործելով այսպես կոչված «Պրոֆիլը»՝ հանցագործների հոգեբանական դիմանկարը, հիմնվելով երկար տարիների փորձի և վիճակագրական տվյալների վրա: Սերիաի ավարտին թիմի անդամները տեղական իշխանություններին ներկայացնում են արդեն ամբողջությամբ կազմված պրոֆիլ, որի հիման վրա հանցագործը հետապնդվում և ձերբակալվում են:
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնական դերասանական կազմի մեջ ներառված են Թոմաս Գիբսոնը, Մենդի Պատինկինը, Շեմար Մուրը, Լոլա Գլաուդինին, Էյ Ջեյ Կուկը և Մեթյու Գրեյ Գաբլերը[4]: 2006 թվականին, երկրորդ սեզոնի սկզբում, Լոլա Գլաուդինին հայտարարեց, որ հեռանում է նախագծից: Նա դա հիմնավորեց նրանով, որ ցանկանում է Նյու Յորք իր տուն վերադառնալ[5]: Նրան փոխարինեց դերասանուհի Փեյջետ Բրյուստերը, որը մարմնավորում էր Ինտերպոլի նախկին գործակալ Էմիլի Պրենտիսին: Նաև երկրորդ սեզոնին հիմնական դերասանական կազմին միացավ Կիրստեն Վանգսնեսը, ով հայտնվել էր առաջին սեզոնի շատ դրվագներում՝ Պենելոպա Գարսիայի դերում: Երրորդ եթերաշրջանի սկզբում Մենդի Պատինկինը դուրս մնաց նաև գլխավոր դերասանական կազմից, ըստ նրա հեռուստասերիայի բովանդակությունը որոշակի անհանգստություն է առաջացնում[6]: Նա թողնում է մի նամակ, որում բացատրում է հեռանալու պատճառները և ներողություն է խնդրում հեռուստասերիասլի ողջ անձնակազմից: Նրան փոխարինեց Ջո Մանթենյանը[7], ով ստանձնեց Դեյվիդ Ռոսիի դերը՝ ՎՎԲ-ի վետերան,ով թոշակի անցնելուց հետո դարձել էր հանրաճանաչ գրող, բայց աշխատանքի է վերադառնում այն բանից հետո, երբ հեռանում է Պատինկինի կերպարը `Ջեյսոն Գիդեոնը[8]: Չորրորդ եթերաշրջանի սկզբում, Էյ Ջեյ Կուկը հղիության պատճառով որոշ ժամանակով լքում է նախագիծը, նրա բացակայության ժամանակ փոխարինում է Մետա Գոլդինգը, ով խաղում էր Ջորդանանի Թոդի ՝ ՀԴԲ գործակալի դերը: Վերջինս սերտ համագործակցում էր հակաահաբեկչական դեպարտամենտի հետ[9]:
Վեցերորդ եթերաշրջանի սկզբում Կուկը և Բրյուստերը ստիպված եղան լքել նախագիծը բյուջեի կրճատման պատճառով[4]: Տեղեկություններ կան նաև, որ նրանց իրականում հեռացրել են այն պատճառով որ հեռուստաալիքը արտադրողներից պահանջել էր ընդգրկեն նոր կին կերպարնեի[10]: Երկու դերասանների հեռանալը բուռն արձագանք է առաջացնում «Մտածել ինչպես հանցագործը» հեռուստասերիալի երկրպագուների շրջանում, որի արդյունքում արտադրողները միջնորդագիր ստորագրեցին խնդրելով վերադառցնել նրանց հեռուստասերիալ[11]: CBS- ը համաձայնեց վերադարձնել երկու դերասաններին յոթերորդ եթերաշրջանում, որի արդյունքում Ռեյչել Նիկոլսը, ով փոխարինում էր նրանց ՀԴԲ կուրսանտ՝ Էշլի Սիվվերի կորպարում ստիպված էր հեռանալ[12][13]: 2012-ի փետրվարին Բրյուստերը հայտարարեց, որ դուրս է գալիս նախագծից յոթերորդ եթերաշրջանից հետո[14]: Նրա տեղում զբաղեցրեց Ջինն Թրիպլհորնը, ով ստացավ լոգոպետ Ալեքս Բլեյքի դերը[14]: Այնուամենայնիվ, իններորդ եթերաշրջանում՝ 200-րդ սերայում Փեյջ Բրյուստերը հանդես եկավ հատուկ հյուրի կերպարով[15]:
Երկու եթերաշրջանից հետո Թրիպլհորնը լքեց նախագիծը[16]: Նրան փոխարինեց Ջենիֆեր Լավ Հյուիթը, ով դերասնական անձնակազմին միացավ որպես ՀԴԲ նախկին քողարկված գործակալ Քեյթ Կալահանի կերպարով, ով ընդգրկվեծ ՎՎԲ-ի թիմում[17]: Տասներորդ եթերաշրջանում, երբ պարզ դարձավ, որ Պատինկին այլևս չի վերադառնա հեռուստասերիալ, որոշվեց սպանել նրա կերպարը էկրանից դուրս[18]: Տասներորդ եթերաշրջանի եզրափակիչ իրադարձություններում Հյուիթը և ԿուԿը լքեցին հեռուստասերիալը հղիության պատճառով: Կուկը բացակայում է ընդամենը յոթ սերիա նոր եթերաշրջանից, որից հետո նա շարունակում էր նորից գնկարահանվել[19], բայց Հյուիթը հայտարարեց նախագիծը վերջնական լքելու մասին[20]:
Տասներկուերորդ եթերաշրջանը դերասանական կազմի մեջ զգալի փոփոխություններ տեղի ունեցավ: Նախ և առաջ, նախագիծը լքեց Շեմար Մուրը, ով նախորդ 11 եթերաշրջանում խաղացել էր հատուկ գործակալ Դերեկ Մորգանի կերպարը: Դերասանն իր հեռանալու պատճառը բացատրեց հետագա ստեղծագործական աճի զարգացման հեռանկարների որոնմամբ. «Ես չեմ դարձել ռեժիսոր, ես չեմ գրել ոչ մի սցենար, բայց ես մեծացել եմ և հեռանում եմ, քանի որ ես ցանկանում եմ աճել որպես դերասան... Ես հեռանում եմ որպեսզի հասկանեմ թե ինչի եմ ես ընդունակ»[21]: Նրա հեռանալուց հետո Աիշա Թայլերը, որը նախկինում պարբերաբար հանդես էր գալիս որպես դոկտոր Թարի Լուիսի կերպարով, հետագայում միացավ դերասանական կազմին[22]: Բացի այդ, Ադամ Ռոդրիգեսը, որը նախկինում նկարահանվում էր «Հանցագործության վայրը Մայամին է» հեռուստասերիալում, հրավիրված է եղել նկարահանվելու նորեկ գործակալի՝ Լյուկ Էլվեսի կերպարում[23]:
Տասներկուերորդ եթերաշրջանի երկրորդ սերաի նկարահանումների ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում դերասան Թոմաս Գիբսոնի հետ պայմանագիրը որոշ ժամանակով դադարեցվել է: Ըստ վկայի հայտարարությունների ՝ դերասանը կռվի մեջ է մտել հեռուստասերիալի գրող և պրոդյուսեր Վիյորջիլոմ Ուիլյամսոմի հետ, սցենարի իր խոսքերի շուրջ[24]: Ինքը ՝ Գիբսոնը, պնդում էր, որ միայն ինքնապաշպանվում էր Ուիլյամսի հարվածներից, ով տիրապետում էր մարտարվեստին[25]: Արդյունքում, օգոստոսի սկզբին պայմանագիրը չեղարկվեց, և Գիբսոնը հայտնվեց միայն եթերաշրջանի առաջին երկու սերիաներում, այդ ժամանակ նա որպես գլխավոր դերասանի դերերում պետք է հանդես գար[26]: Մինչ այդ Փեյջեթ Բրյուսթերը նկարահանվում էր հեռուստասերի մի քանի սերիաներում[27]: Գիբսոնի հեռանալուց հետո նրան ընդգրկեցին հիմնական դերասանական կազմի մեջ[28]:
Նաև այն բանից հետո, երբ Թոմաս Գիբսոնը ստիպված եղավ լքել նախագիծը, նրան փոխարինելու հրավիրեցին դերասան Դեիմոնա Գուպթոնին ով հայտնի էր «Կայսրություն» հեռուստասերիալում իր դերով: Ինչպես հայտնի է, նա կմարմնավորի ՎՎԲ-ի թիմի նոր անդամ ՝ Ստեվեն Ուոքերի կերպարը՝ ՀԴԲ հակահետախուզության նախկին աշխատակից և փորձառու պրոֆիլ կազմող[29]: Քանի որ Գիբսոնի հեռացումը հանկարծակի էր, Գապթոնը չի անցնում լսումներ, դերը նրան առաջարկեց հեռուստասերիալի կազմակերպիչ Էրիկա Մեսերը: Հայտնի էր դարձել նաև, որ Ուոքերը, որը խաղացել է Գեպթոնի կերպարը, չէր լինի ուղղակի փոխարինող, քանի որ ՎՎԲի ղեկավարի պաշտոնում ստանձնում է Փոիջետ Բրյուսթերի կերպարը՝ Էմիլի Պրենտիսը[30]:
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Մրցանակ | Անվանակարգեր | Առաջադրված | Արդյունք |
---|---|---|---|---|
2006 | People’s Choice Awards[31] | Սիրված նոր հեռուստատեսային դրամա | «Մտածել ինչպես հանցագործ» | Առաջադրված |
Hollywood Post Alliance[32] | Առաջատար մոտաժ հեռուստատեսության համար | Ջիմմի Ջիրիտլաիան | Առաջադրված | |
Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միության մրցանակ[33][34] | Լավագույն հեռուստասերիալ | Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն | Հաղթանակ | |
2007 | Լավագույն հեռուստասերիալ | Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն | Հաղթանակ | |
2008 | Կինոյում աուդոմոնտաժների միության մրցանակ | Լավագույն ձայնային մոնտաժ- երաժշտություն հեռուստատեսության համար, կարճ ձևը | Լիզա Է. Արֆինո («իրական գիշեր») | Առաջադրված |
BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն | BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երժշտություն | Մարկ Մանչինա | Հաղթանակ | |
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ | Տրույկի երևելի բեմադրություն | Թոմ Էլիոտ («Մաքուր էջ») | Առաջադրված | |
2009 | BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն | BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երժշտություն | Մարկ Մանչինա | Հաղթանակ |
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ | Տրույկի երևելի բեմադրություն | Թոմ Էլիոտ («Սովորական») | Առաջադրված | |
2010 | Hollywood Music in Media Awards | Լավագույն հեռուստասերիալ | Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն | Հաղթանակ |
ASCAP Film and Television Music Awards[35] | Լավագույն հեռուստասերիալ | Ստեֆան Ֆանտինին | Հաղթանակ | |
2011 | People’s Choice Awards[36] | Լավագույն կրիմինալ հեռուստասերիալը | «Մտածել ինչպես հանցագործ» | Առաջադրված |
Image Awards | Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ | Ջանին Շորման Բարուա («Անցիալի հիշողությունները») | Առաջադրված | |
ASCAP Film and Television Music Awards[37] | Լավագույն հեռուստասերիալ | Ստեֆան Ֆանտինին | Հաղթանակ | |
2012 | People’s Choice Awards[38] | Սիրված կրիմինալ հեռուստասերիալ | «Մտածել ինչպես հանցագործ» | Առաջադրված |
Image Awards | Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ | Ջանին Շորման Բարուա («Դառը-քաղցր գիտությունը») | Առաջադրված | |
ASCAP Film and Television Music Awards[39] | Լավագույն հեռուստասերիալ | Ստեֆան Ֆանտինին | Հաղթանակ | |
Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ | Տրույկի երևելի բեմադրություն | Թոմ Էլիոտ («Դառը-քաղցր գիտությունը») | Առաջադրված | |
2013 | People’s Choice Awards[40] | Սիրված կրիմինալ հեռուստասերիալ | «Մտածել ինչպես հանցագործ» | Առաջադրված |
MovieGuide Awards | Faith and Freedom Award | «Մտածել ինչպես հանցագործ» (սերիա «Լքյալները») | Առաջադրված | |
Image Awards | Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ | Ջանին Շորման Բարուա («Պայմանագիր») | Առաջադրված | |
BMI մրցանակ հեռուստատեսության ֆիլմերի երաժշտություն | BMI մրցանակ՝ հեռուստատեսության համար լավագույն երժշտություն | Մարկ Մանչինա | Հաղթանակ | |
ASCAP Film and Television Music Awards | Լավագույն հեռուստասերիալ | Մարկ Ֆանտինի, Ստեֆան Ֆանտինին, Սքոթ Գորդոն | Հաղթանակ | |
2014 | People’s Choice Awards[41] | Սիրված կրիմինալ հեռուստասերիալ | «Մտածել ինչպես հանցագործ» | Առաջադրված |
Image Awards | Լավագույն սցենար և դրամատիկական սերիալ | Ջանին Շորման Բարուա («Տարօրինակ միրգ») | Հաղթանակ | |
Լավագույն դերասան դրամատիկական սերիալում | Շեմար Մուր | Առաջադրված | ||
Լավագույն ռեժիսոր դրամատիկական սերիալում | Ռոբ Հարդի Роб Харди («Հստակ պատճեն») | Առաջադրված | ||
2015 | People’s Choice Awards[42] | Սիրված կրիմինալ հեռուստասերիալ | «Մտածել ինչպես հանցագործ» | Առաջադրված |
Լավագույն դերասան կրիմինալ հեռուստասերիալ | Շեմար Մուր | Առաջադրված | ||
Prism Awards | Լավագույն սերիա դրամատիկական սերաիլի՝ հոգեբանական առողջության մասին | «Մտածել ինչպես հանցագործ» (սերիա «Աշխարհի ծայրը») | Առաջադրված | |
Մոնտե Կառլոի հեռուստատեսային փառատոն | Միջազգային հանդիսատեսի մրցանակ որպես լավագույն հեռուստասերիալ | Touchstone Television, The Mark Gordon Companyruen | Առաջադրված | |
Image Awards | Լավագույն դերասան դրամատիկական սերիալում | Շեմար Մուր | Հաղթանակ | |
Լավագույն ռեժիսոր դամատիկական սերիալում | Հանել Կալպիպեր («Աշխարհի ծայրը») | Առաջադրված | ||
2016 | People’s Choice Awards[43] | Սիրված կրիմինալ հեռուստասերիալ | «Մտածել ինչպես հանցագործ» | Առաջադրված |
սիրված դերասան կրիմինալ հեռուստասերիալի | Շեմար Մուր | Առաջադրված | ||
2017 | People’s Choice Awards[44] | Սիրված կրիմինալ հեռուստասերիալ | «Մտածել ինչպես հանցագործ» | Հաղթանակ |
Սփին-օֆֆ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալը ունի երկու սփին-օֆֆ «Մտածել ինչպես հանցագործ: Կասկածիալի վարքագիծը»(2011) և «Մտածել ինչպես հանցագործ: սահմանից դուրս» (2016)[45]:
2011-ի փետրվարին CBS հեռուստաալիքով լույս տեսավ սպին-օֆֆ «Մտածել ինչպես հանցագործ: Կասկածիալի վարքագիծը»[46], որը նկարահանեց մեկ եթերաշրջան՝ 13 սերիա: Հեռուստասերիալի աստղը օսկարակիր Ֆորեսթ Ուիթակերն էր: Հետագայում հեռուստասերիալը փակվեց[47]:
2015-ի սկզբին սերիալի հեղինակներից մեկը հայտարարեց, որ թողարկվելու է նոր «Մտածել ինչպես հանցագործ: սահմանից դուրս» հեռուստասերալ, որում գլխավոր կերպարը կկատարի ամերիկացի դերասան Գէրի Սինիզը: Սցենարը կառուցված է ՀԴԲ նոր ստորաբաժանման շուրջ, որը զբաղվում է արտերկրում ամերիկացի քաղաքացիների խնդիրներով: Ավելի ուշ հայտարարվեց,[48] որ ապրիլին թողարկվելու է գլխավոր սերիայի մի դրվագ, որը ցույց կտա երկու գերատեսչությունների փոհամագործակցությունը: 2016-ին թվականին հեռուստասերիալը շարունակվեց մինչ եկրորդ եթերաշրջան, իսկ 2017-ի մայիսին այն դադարեց:
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Rotten Tomatoes, հեռուստասերիալի առաջին սերիալը ստացել է 25 % թարմություն՝ 3.25 10-ից: Կեսից ավելի բացասական արձագանքների վերաբերվում էր հեռուստասերիալի բովանդակությանը[49]: Metacritic կայքում հեռուստասերյալը գնահատվում է 42 միավոր 100-ից՝ ընդհանուր 21 արձագանքից[50]:
2-րդ եթերաշրջանից հետո Մենդի Պատինկինը լքեց նախագիծը: Նա շատ դժգոհ էր հեռուստասերիալի բովանդակությունից, որը դրվագից դրվագ դարնումէր ավելի արյունալի: Նա ասաց, որ ցավում է իր ներգրավվածության համար[51].
«Երբեք չէի մտածում, որ նրանք պատրաստվում են սպանել և բռնաբարել բոլոր կանանց ամեն երեկո, ամեն օր, շաբաթից շաբաթ, տարեցտարի: Դա բացասական էր ազդում իմ հոգու և իմ անձի վրա: Դրանից հետո ես չէի մտածում, որ նորից կկարողանամ աշխատել հեռուստատեսությունում»:
Պատինկինի հեռացումը ցնցեց և տխրեցրեց ֆիլմի անձնակազմի բոլոր անդամներին: Այնուամենայնիվ, դերասանը մնաց հավատարիմ իր կարծիքին[52]:
«Հեռուստատեսությամբ այդ դաժանությունը ես չեմ կարող ընդունել ... ԱՄՆ-ում այն ամեն ժամ է, յուրաքանչյուր ալիքով: Մեկը մյուսի հետևից: Մարդիկ սիրում են, այդպիսի սերիալներ... Եվ ես ստիպված էի այդ դերը կատարել այդ մութ և մռայլ տեղում: Պատկերացրեք, որ դուք այսպիսի հեռուստասերիալի նկարահանման մեջ եք օրական 16 ժամ, տարեցտարի… Դա ոչնչացրեց իմ սիրտն ու հոգին: Սա այն տեղը չէ, որտեղ ուզում եմ լինել ...»:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://dbpedia.org/resource/Criminal_Minds
- ↑ Mitovich Matt Webb (May 12, 2018)։ «'Criminal Minds' Renewed For Seasons 14»։ TV Line։ Վերցված է May 12, 2018
- ↑ OTTERSON JOE (January 10, 2019)։ «'Criminal Minds’ to End With Season 15»։ variety.com
- ↑ 4,0 4,1 Tierney Bricker (2016-08-12)։ «A History of All of Criminal Minds' Cast Shake-Ups Over 12 Seasons»։ E! News (անգլերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ Criminal Minds Fan։ «Criminal Minds Fanatic's Favorite Things»։ Criminal Minds Fanatic (անգլերեն)։ Mountain View, California: Blogger։ Վերցված է 2015-11-08
- ↑ Witchel Alex (2013-09-25)։ «Mandy Patinkin: 'I Behaved Abominably'»։ The New York Times (անգլերեն) (New York City: The New York Times Company)։ Վերցված է 2013-08-21
- ↑ Tim Surette (2007-08-13)։ «Mantegna added to Criminal Minds»։ TV.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ Gary Strauss (2007-08-30)։ «Joe Mantegna joins 'Criminal Minds'» (անգլերեն)։ USA Today։ Վերցված է 2017-02-08
- ↑ Kristin Dos Santos (2008-08-13)։ «Criminal Minds: You Ask, We Answer»։ E! News (անգլերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ Stine Sofie Farstad (2016-02-02)։ «Why were AJ Cook and Paget Brewster fired from Criminal Minds?»։ Quora (անգլերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ Nellie Andreeva (2010-06-16)։ «Fans And Co-Stars Back 'Minds' Actresses»։ Deadline.com (անգլերեն)։ United States։ Վերցված է 2016-10-22
- ↑ Nellie Andreeva (2011-04-15)։ «JJ Is Back! AJ Cook Inks 2-Year Deal To Return To 'Criminal Minds'»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2015-11-08
- ↑ Andreeva Nellie (2011-05-28)։ «It's Official: Criminal Minds Welcomes Back Paget Brewster, Bids Farewell to Rachel Nichols»։ TVLine (անգլերեն)։ Վերցված է 2015-11-08
- ↑ 14,0 14,1 Andreeva Nellie (2012-02-15)։ «Paget Brewster To Leave 'Criminal Minds'»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2012-02-15
- ↑ Philiana Ng (2013-09-30)։ «'Criminal Minds': Paget Brewster to Return for 200th Episode»։ The Holywood Reprter (անգլերեն)։ Վերցված է 2017-02-08
- ↑ Joyce Eng (2014-05-15)։ «Criminal Minds Finale Postmortem: Boss on "Emotional Exit," Replacements and Season 10»։ TV Guide (անգլերեն)։ Վերցված է 2015-11-08
- ↑ «Jennifer Love Hewitt joins 'Criminal Minds' as series regular»։ Entertainment Weekly (անգլերեն)։ 2014-07-01։ Վերցված է 2015-11-08
- ↑ Eng Joyce (2015-01-29)։ «Postmortem: Criminal Minds Boss on That Big Death and Why It Had to Happen»։ TV Guide (անգլերեն)։ Վերցված է 2015-02-08
- ↑ Huggins Sarah (2015-05-07)։ «How 'Criminal Minds' Season 11 will handle A.J. Cook's pregnancy»։ Zap2it (անգլերեն)։ Վերցված է 2015-06-28
- ↑ «Jennifer Love Hewitt not returning for 'Criminal Minds' season 11»։ Entertainment Weekly (անգլերեն)։ 2015-05-06։ Վերցված է 2015-11-08
- ↑ Mitovich Matt Webb (2016-03-23)։ «Criminal Minds: Shemar Moore Hails the 'Exclamation Point' on Derek's 'Hero Ride,' Says 'I Left It All on the Field'» (անգլերեն)։ TVLine։ Վերցված է 2017-02-04
- ↑ Wagmeister Elizabeth (2016-08-10)։ «Aisha Tyler Promoted to Series Regular on ‘Criminal Minds’» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-02-04
- ↑ Robinson Will (2016-09-26)։ «Criminal Minds season 12: Adam Rodriguez on his character» (անգլերեն)։ Entertainment Weekly։ Վերցված է 2017-02-04
- ↑ «Thomas Gibson Suspended From 'Criminal Minds' After Kicking Writer» (անգլերեն)։ TMZ։ 2016-08-11։ Վերցված է 2017-02-06
- ↑ Cynthia Littleton (2016-08-12)։ «Thomas Gibson Fired From ‘Criminal Minds’ After Violent Incident» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-02-06
- ↑ Nellie Andreeva (2016-08-12)։ «Thomas Gibson Fired From ‘Criminal Minds’ After On-Set Altercation»։ Deadline.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-06
- ↑ Matt Webb Mitovich (2016-07-21)։ «Criminal Minds: Paget Brewster to Return as Prentiss for Season 12 Arc» (անգլերեն)։ TVLine։ Վերցված է 2017-02-06
- ↑ Elizabeth Wagmeister (2016-08-30)։ «Paget Brewster Becomes ‘Criminal Minds’ Series Regular Again» (անգլերեն)։ Variety։ Վերցված է 2017-02-06
- ↑ Andreeva Nellie (2016-09-30)։ «‘Criminal Minds’: Damon Gupton Cast As New Regular After Thomas Gibson’s Exit» (անգլերեն)։ Deadline.com։ Վերցված է 2017-02-04
- ↑ Eng Joyce (2017-01-03)։ «Criminal Minds: Meet "New Newbie" Agent Stephen Walker» (անգլերեն)։ TV Guide։ Վերցված է 2017-02-04
- ↑ «People's Choice Awards, USA. Awards for 2006»։ IMDb.com։ Վերցված է February 7, 2017
- ↑ «Hollywood Post Alliance Award Nominees Announced»։ StudioDaily.com (անգլերեն)։ 2006-10-24։ Վերցված է 2017-02-21
- ↑ «ASCAP Film and Television Music Awards»։ IMDb.com։ Վերցված է 2017-02-21
- ↑ «ASCAP Film and Television Music Awards»։ IMDb.com։ Վերցված է 2017-02-21
- ↑ «ASCAP Film and Television Music Awards»։ IMDb.com։ Վերցված է 2017-02-21
- ↑ «People's Choice Awards, USA. Awards for 2011»։ IMDb.com։ Վերցված է February 7, 2017
- ↑ «ASCAP Film and Television Music Awards»։ IMDb.com։ Վերցված է 2017-02-21
- ↑ «People's Choice Awards, USA. Awards for 2012»։ IMDb.com։ Վերցված է February 7, 2017
- ↑ «ASCAP Film and Television Music Awards»։ IMDb.com։ Վերցված է 2017-02-21
- ↑ «People's Choice Awards, USA. Awards for 2013»։ IMDb.com։ Վերցված է February 7, 2017
- ↑ «People's Choice Awards, USA. Awards for 2014»։ IMDb.com։ Վերցված է February 7, 2017
- ↑ «People's Choice Awards, USA. Awards for 2015»։ IMDb.com։ Վերցված է February 7, 2017
- ↑ Lydia McCarter (2016-01-06)։ «People’s Choice Awards 2016: Winners, Results & Nominees»։ COED.com (անգլերեն)։ Վերցված է 2017-02-21
- ↑ «People's Choice Awards 2017: See the Full List of Winners» (անգլերեն)։ Billboard։ 2017-01-19։ Վերցված է 2017-02-21
- ↑ «Alana De La Garza & Annie Funke Join ‘Criminal Minds: Beyond Borders’»։ Deadline։ July 17, 2015։ Վերցված է July 22, 2015
- ↑ Nellie Andreeva (17 May 2010)։ «CBS Picks Up 'Criminal Minds' Spinoff To Series»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է 17 May 2010
- ↑ Команда о которой рассказывают в сериале появляется и в основном «Мыслить как преступник»: 5 сезон 18 серияAndreeva Nellie (May 17, 2011)։ «CBS renews 'CSI:NY', cancels 'Criminal Minds: Suspect Behavior'»։ Deadline Hollywood։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-26-ին։ Վերցված է May 17, 2011
- ↑ «What's New? Bring It On!»։ Deadline Hollywood։ May 17, 2011
- ↑ «CRIMINAL MINDS: SEASON 1»։ Rotten Tomatoes։ Վերցված է February 3, 2017
- ↑ «CRIMINAL MINDS: SEASON 1»։ Metacritic։ Վերցված է February 3, 2017
- ↑ «Мэнди Пэтинкин сожалеет о том, что снимается в сериале «Мыслить как преступник»»։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-22-ին։ Վերցված է 2016-09-21
- ↑ Why Mandy Patinkin pulled plug on Criminal Minds