Ֆինեսն ու Ֆերբը
Ֆինեսն ու Ֆերբը, (անգլ.՝ Phineas and Ferb), ամերիկյան մուլտիկիկացիոն սերիալ երաժշտական ժանրում, արտադրել է Disney Television Animation-ը: Առաջին անգամ եթեր է գնացել 2007 թվականի օգոստոսի 17-ին ԱՄՆ-ում: Թողարկվել է ընդհանուր 4 սեզոն, որոնց շրջանակներում նկարահանվել է կես ժամանոց 126 սերիա և մեկ ժամանոց հատուկ 5 սերիա, որոնք ընդհանուր առմամբ ունեն 222 դրվագ, ինչպես նաև` լիամետրաժ «Ֆինես և Ֆերբ. երկրորդ չափման նվաճումը» ֆիլմը (անգլ.՝ Phineas and Ferb the Movie: Across the 2nd Dimension): Սերիալը պաշտոնապես ավարտվել է 2015 թվականի հունիսի 12-ին, «Ամռան վերջին օրը» մեկ ժամանոց վերջին սերիայի թողարկմամբ: Այդ ժամանակ այն դարձել է Դիսնեյ հեռուստաալիքի ամենաերկար հեռարձակվող սերիալը: Սերիալի առանձին դրվագները միևնույն համակարգի մաս են, որտեղ մի սյուժետային գիծը բացահայտում է զույգ եղբայրների` Ֆինեսի և Ֆերբի, տեխնիկապես ապշեցուցիչ դժվար կազմակերպված և վտանգավոր թվացող նախագծերի իրագործումը, և նրանց քրոջ` Քէնդեսի, փորձերը, մայրիկին պատմելու նրանց գործերի մասին, իսկ մյուսը` չար գիտնական Ֆուֆելշմերտցի փորձերը իր գյուտերի միջոցով վրեժխնդիր լինելու և իշխանությունը գրավելու մասին, որոնք ձախողում է գաղտնի գործակալ Պերրի-Բադակտուցը, ով ձևանում է մի ծույլ տղա: Այս սյուժետաին գծերի հատումը հաճախ ստեղծում է իրավիճակ, որը թաքցնում է երեխաների արարքներն իրենց մայրիկից: Սերիալը հայտնի էր ոչ միայն փոքրերի, այլև մեծահասակների շրջանում[5]: Սերիալի երաժշտությունը հաղթել է «Էմմի» մրցանակաբաշխության չորս անվանակարգերում:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն չունեցող Ամերիկական Դենվիլլ քաղաքում հորինված Տրիշտատյայում ապրում էին երկու զարմանալի տղաներ, Ֆինեսն Ֆլինն ու նրանց խորթ եղբայրը` Ֆերբ Ֆլետչերը: Ամեն օր արձակուրդ էր նրանց համար, նրանք միայն իրենց հաճույքի համար իրականացնում էին անհավատալի դժվար և վտանգավոր թվացող ծրագրեր. նրանք կարող են կազմակերպել հսկայական ամերիկյան բլրակներ ամբողջ քաղաքով մեկ, հայտնի դառնալ կես օրում` ստեղծելով մեկ խմբի հիթ, վերանորոգել ժամանակի մեքենան թանգարանից և տանել անցյալ կամ ապագա, կառուցել շինություններ որոնք կհասնեին մինչև լուսին, բացել իրենց հագուստի արտադրությունը, ամռանը ձմեռ ստեղծել կամ էլ ավարտել իրենց ինքնաթիռով մեկօրյա շուրջորյա ճանապարհորդություններն արևի հետևից: Իրենց զվարճանքները նրանք կիսվում են ընկերների հետ, որոնցից են հարևան աղջիկը, սկաուտների տնօրեն Իզաբելլան, լուռ ու ձանձրալի գերազանցիկ Բալջետը և ամենանակոփվածը` Բյուֆրդները: Նրանց ամբողջ ժամանակ հետևում էր Ֆինեսի մեծ քույրը, Քենդիսը, որպեսզի բռներ նրանց իրենց վտանգավոր գործերի ժամանակ, մայրիկի` Լինդա Ֆլետչերի ներկայությամբ (եթե, իհարկե, նրա ուշադրությունը չի շեղում Ջերիմի Ջոնսը, այն տղան, ում նա սիրահարված է): Եվ հենց այն ժամանակ, երբ նրանք սկսում են զվարճանալ, չար գիտնական Հանս Ֆուֆելշմերցը իր նախկին միլիոնատիրուհի կնոջից ստանում է հերթական մեքենան, որի շնորհիվ նա հույս ուներ վրեժ լուծել իր մանկական վիրավորանքների համար կամ էլ գրավել իշխանությունը Տրիշտատում, սակայն նրան կանգնեցնում է Պերրի-Ուտկոնսը, գաղտնի «Գործակալ պի»-ն, ով թաքնվում էր տղայի տնային կենդանու անվան տակ: Համոզվելով, որ որևէ մեկը նրան չի տեսնում, նա հագնում է ֆետրե գլխարկը և գաղտնի ուղևորվում է ստորգետնյա ապաստարան, որտեղ և ստանում է հերթական հանձնարարությունը մայոր Մոնոգրամի կողմից, ում համար ինքն աշխատում էր: Ներխուժելով չար գիտնականին պատկանող երկնաքեր «Ֆուֆելշմերց Պակոստ Ինկորպորեյտետ», Պերին ընկնում է թակարդը, լսում է չար գիտնականի բացատրությունները իր չար ծրագրի մասին, իսկ դրանից հետո արձակվում է և այդտեղ սկսվում է կռիվ բժշկի հետ, հաղթելով և վերացնելով հերթական Ֆուֆելշմերցի մեքենան: Եթերաշրջանի վերջում բոլոր սյուժետային գծերը գալիս են, և մարտի արդյունքում Պերրին և Ֆուֆելշմերց տղաների գործունեության հետքերը միանգամից անհետանում են, երբ Քենդիսը զանգի մայրիկին որ նա ուշադրություն դարձնի նրանց: Ամեն ինչ ավարտվեց Պերրիի աննկատ վերադարձով իր «տնային» կերպարով , և ֆինեսի «Ահա թե դու որտեղ ես Պերրի» արտահայտությունով և վրդովված քենդիսի ձախողումով: Սա բնորոշ է դավադրության հիմնական դրվագների համար, որոնք կարող են տարբեր լինել շատ լայն շրջանակի համար, օրինակ, մայոր Մոնոգրամը կարող է տալ Պերրիին հանձնարարություն, չկապված բժիշկ Ֆուֆելշմերցի հետ, մի հերոսը կարող է խաղալ մեկ այլ հերոսի դերում, լինում է որ Քենդիսնել է մասնակցում մի քանի Ֆինեսի և Ֆերբի ծրագրերին և փորձում է պահել դրանք մայրիկից, և այլն:
Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սերիաներում կարելի է առանձնացնել հինգ հիմնական հերոսների, որոնց շուրջ բոլորը վերևում նկարագրված հիմնական պատմությունը բացահայտում է. Ֆինեսի և իր եղբոր Ֆերբի, իրենց քրոջ Քենդիսի, բժիշկ Հանս Ֆուֆելշմերցի և Պերրի Ուտկանոսի: Մնացած հերոսները խաղում են մուլտֆիլմում գլխավոր հերոսների օգնականների դերում, հերոսների երաժշտական կատարումների, որտեղ շուրջ բոլոր կապված է սերիաների սյուժեն ի.տ.պ. նրանցից շատերը հայտնվում են հարազատների դերում, հարևանների և ընկերների ու ուրիշ հերոսների դերում:
Հիմնական հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆինես Ֆլին
- Ֆերբ Ֆլետչեր
- Քենդես Ֆլին
- Պերրի Բադակտուց
- Դոկտոր Ֆուֆելշմերց
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 1,20 1,21 1,22 1,23 1,24 1,25 1,26 1,27 1,28 1,29 1,30 1,31 1,32 1,33 1,34 1,35 1,36 1,37 1,38 1,39 1,40 1,41 1,42 1,43 1,44 1,45 1,46 1,47 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ https://tvtropes.org/pmwiki/pmwiki.php/Franchise/DisneyChannelLiveActionUniverse
- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ "DISNEY CHANNEL TO PREVIEW AN EPISODE OF THE UPCOMING ANIMATED COMEDY SERIES "PHINEAS and FERB" — Disney Channel, 2007.
- ↑ Kelvin Cedeno։ «Phineas and Ferb: The Fast and the Phineas DVD Review»։ DVDizzy.com (անգլերեն)։ Վերցված է 2017-05-06։ «These are animated programs that can be appreciated by both children and adults for different reasons, never polarizing either demographic»
|