Ջեսսի ՄակՔարթնի
Ջեսսի ՄակՔարթնի անգլ.՝ Jesse McCartney | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 9, 1987 (36 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Արդսլիի միջնակարգ դպրոց |
Մասնագիտություն | դերասան, հեղինակ-կատարող, հնչյունավորող, երաժիշտ, կինոդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան |
Անդամություն | Dream Street? |
Կայք | jessemccartney.com |
![]() |
Ջեսի Արթուր Աբրահամ ՄակՔարթնի (անգլ.՝ Jesse Arthur Abraham McCartney, ապրիլի 9, 1987, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի երգիչ և դերասան։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1987 թվականի ապրիլի 9-ին Մանհեթենում՝ մեծ ընտանիքում[1]։ Ընտանիքի անդամներն են հայրը` Սքոթ ՄակՔարթնին, մայրը` Ջինջեր ՄակՔարթնին, կրտսեր եղբայրը` Թիմոթի Գլովեր Մարկ ՄակՔարթնին, և քույրը՝ Լեա Ջոյս ՄակՔարթնին։ Ջեսին այժմ ապրում է Նյու Յորքի Արդսլի գյուղում։ Նա ավարտել է Արդսլիի միջնակարգ դպրոցը 2005 թվականի հուլիսի 22-ին։ Շատ փոքր տարիքում Ջեսին արդեն ցանկանում էր երգել և խաղալ ֆիլմերում և կարողացավ իրականացնել իր երազանքները։ Նախ 7 տարեկան հասակում խաղում էր դերեր իրենց համայնքում բեմադրվող մյուզիքլներում, ապա միանում է Օլիվեր ⟨1994⟩, Թագավորը և ես ⟨1995 և 1997⟩, Ծննդյան երգեր (1998) և Ողջունելով Բրոդվեյին (2002) ներկայացումների հյուրախաղերին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
11 տարեկանում Ջեսսին ստանում է իր առաջին դերը «Իմ բոլոր երեխաները» (All My Children) շոուում։ Նա մնաց այդ շոուում 1998 թվականից մինչև 2001 թվականը։ 1998 թվականին Ջեսսին անդամագրվում է «Sugar Beats» մանկական խմբին։ Մեկ տարի երգելով այս խմբում, Ջեսսին միանում է «Dream Street» խմբին։ Սկզբում այդ խումբը կոչվում էր «Boy Wonder», որի անվանումը վերցվել է քոմիքսների գրքից։ 2002 թ. խումբը ցրվեց, իսկ խմբի անդամները զբաղվեցին սոլո-կարիերայով։
Խմբի հիմնադիրները եղել են Լուիս Բալդոներին և Բրայան Լուկովը։ Խմբի գլխավոր անդամները 6-ն են։
- Ջեսսի
- Ջորդան Նայթ
- Բիլի Քեննեդի
- Քորի Օսթին
- Գրեգ Րեպոսո
- Քրիս Տրաուզդեյլ
Հետագայում խումբը կոչվեց «Dream Street»: Նախագծի մեկնարկից առաջ, տարաձայնությունների պատճառով Քորի Օսթինը լքեց խումբ։ Խումբը գործեց 1999 թվականից մինչև 2002 թվականները, 2001 թվականի հուլիսի 10-ին թողարկելով միայն մեկ ալբոմ «Dream Street»: Բայց ծնողները 2002 թվականին որոշեցին դատական գործ հարուցել խմբի ստեղծողների դեմ։ Չնայած նրան, որ ծնողները հաղթեցին այդ դատական գործը, այնուամենայնիվ խումբը փակվեց։
Ջեսսին չօգտագործելով իր տաղանդը, ձգտում է դառնալ սոլո երգիչ։ Էնդրյու Գոլդը և Ջինջեր ՄակՔարթնին 2003 թվականին ստեղծում են «JumpAhead Productions» ձայնագրման ստուդիան։
Ջեսսին սկսում է ձայնագրել «Beautiful Soul», «Don’t You» և «Why Don’t You Kiss Her» երգերը և 2003 թվականին թողարկում է իր առաջին ալբոմը` «J Mac»: Ալբոմը բաղկացած է 3 երգից։ Այնուհետև գնում է շրջագայության։ Շրջագայությունից հետո 2004 թվականի սեպտեմբերի 24-ին թողարկում է իր ամբողջական ալբոմը «Beautiful Soul»: Նրա «Beautiful Soul» երգը միանգամից դարձավ հիթ։ Այդ ալբոմը 2005 թվականի փետրվարի 25-ին դարձավ պլատինե։ Ներկայումս այդ ալբոմը ունի 1,5 միլիոն օրինակ[2]։ 2005 թվականին Ջեսսին որոշում է մասնակցել «Քեյթ» ֆիլմի նկարահանմանը, որը հայտնվել է ԱՄՆ-ում մեծ էկրաններին 2008 թվականին։ 2006 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվում է նրա հաջորդ ալբոմը։ 2007 թվականի մայիսի 20-ին թողարկվում է նրա երրորդ` «Departure» ալբոմը, որը ավելի հասուն է մյուս երկու ալբոմներից։ Ջեսսին համագործաքցել է Րեգի-հիփ-հոփ «Cipes And The People» խմբի հետ։ Ժամանակի ընթացքում Ջեսսին ձայնագրում է «Bleeding Love» երգը Լեոնի Լյուսիի հետ։ Ներկայում Ջեսսին զբաղվում է իր հաջորդ ալբոմի թողարկմամբ` խթանելով տարբեր նախագծերի իրականացմանը։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- All My Children - Ադամ Սանշայն
- Law & Order - Դենի Դրիսքոլ
- The Pirates of Central Park - Սայմոն Բեսկին
- Dream Street Live - մարմնավորում է ինքն իրեն
- The Biggest Fan - մարմնավորում է ինքն իրեն
- The Strange Legacy of Cameron Cruz - Քամերոն Կրուզ
- Summerland - Բրեյդին Ուեսթերլի
- Pizza - Ջասթին Բրիջես
Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2004 — Beautiful Soul
- 2006 — Right Where You Want Me
- 2008 — Departure
- 2009 — Departure: Recharged
- 2012 — Have It All...
- 2013 — In Technicolor Part I
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Ջեսսի ՄակՔարթնին imdb-ում
- Ջեսսի ՄակՔարթնին Myspace-ում
- Ջեսսի ՄակՔարթնիի Ֆեյսբուքյան էջը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "Ukiah couple's grandson excels in television and music business"
- ↑ Leonard, Shana (July 13, 2006). "In September, Get Jesse McCartney Right Where You Want Him"
|
- Ապրիլի 9 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Հնչյունավորողներ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ