Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ
Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն[1], արկածային ֆիլմ[1] և ընտանեկան ֆիլմ[1] |
Երաժշտություն | Gail Kubik? |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Պրոդյուսեր | Stephen Bosustow? |
Ռեժիսոր | Robert Cannon? և John Hubley? |
Սցենարիստ | Թեոդոր Սուս Գեյսել |
Ընկերություն | UPA? |
Սերիայի տևողություն | 7 րոպե |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ |
Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգը', կարճ անիմացիոն ֆիլմ է փոքր տղայի մասին, որը խոսում է ձայնային էֆեկտներով՝ բառերի փոխարեն։ Այն արտադրվել է United Productions of America-ի(UPA) կողմից և թողարկվել է Columbia Pictures- ի կողմից`1950 թվականի նոյեմբերի 2-ին։ Ֆիլմը Ֆիլ Էստմանը եվ Բիլլ Սկոթը ձեվափոխել են բժիշկ Սյուսսի պատմությումից, ֆիլմի նկարահանումները ղեկավարել է Ռոբերտ Կեննոնը, մշակել (ներկայացրել) է Ջոն Հաբլը։
Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ ֆիլմը հաղթել է 1950 թվականի Օսկարը, որպես ամենալավ անիմացիոն կարճամետրաժ ֆիլմը[2], իսկ 1994 թվականին այն գրավել է 9-րդ տեղը բոլոր ժամանակների ամենալավ 50 մուլտֆիլմերի մեջ, դա դարձրել է նրան ամենառեյտինգային UPA-ի մուլտֆիլմը ցուցակում։ 1995 թվականին Կոնգրեսի Գրադարանը ընտրել է այդ ֆիլմը, որպեսզի պահպանի այն Ազգային կինոյի գրանցամատյանում, «մշակութային, պատմական կամ գեղագիտական նշանակության» համար։
Իսկական գրանցումը, UPA ֆիլմը և շարունակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոկտոր Սյուսի պատմությունը ի սկզբանե հայտնվել էր երեխաների գրառումում, հեղինակել է Բիլլի Մեյը, թողարկվել է Capitol Records-ի կողմից, իսկ կարդացել է ռադիո վետերան Հարոլդ Պիրին որպես «Մեծ Գիլդերսլիվ»[3]։
Այս ֆիլմը եղել է առաջին հաջողակ թատերական մուլտֆիլմը, որն արտադրել է UPA-ն իրենց նախնական փորձերից հետո Columbia Pictures-ի հետ կարճ սերիանոց մուլտֆիլմ «Աղվեսը և կովը» ստեղծելուց հետո։ Դա գեղարվեստական փորձ էր `կտրվել անիմացիայի խիստ ռեալիզմից, որը մշակվել և կատարելագործվել էր Ուոլթ Դիսնեյի կողմից։ Մուլտֆիլմը չի ենթարկվում իրական աշխարհի օրենքներին, և սրանով UPA- ն փորձարկում էր ոչ իրատեսական ոճը, որը պատկերում էր ծաղրանկարներ, և ոչ թե իսկական իրականություն։
Դա կարևոր քայլ էր սահմանափակ անիմացիայի զարգացման համար, որն ունի լրացուցիչ առավելություն՝ ավելի էժան լինելով։
Սյուժեն նկարագրում է Ջերալդ ՄակՔլոին՝ երկու տարեկան տղային, ով խոսում էր ձայնային էֆեկտներով և նրա առաջին բառերն էին «բոինգ բոինգը»։ Խուճապի մեջ նրա հայրը կանչեց բժշկին, որը ասաց, որ ոչ մի բան չի կարող անել։ Տղան մեծանալով ավելի շատ ձայներ և հնչյուններ էր արձակում ու կարող էր շփվել ժեստերով, սակայն դեռևս ի վիճակի չէ անգլերեն լեզվով մեկ բառ արտասանել։ Չնայած դրան նա գնաց հանրային հանրակրթական դպրոց, բայց առաջացան շատ խնդիրներ հասակակիցների հետ, որոնք ծիծաղում էին տղայի վրա եվ տվեցին նրան նվաստատուցիչ անուն «Ջերանլդ ՄաքԲոինգ-Բոինգ»։ Հետո, երբ Ջերալդը բարկացրեց իր հայրիկին, նա չուներ այլընտրանք, բացի փախչել և նստել գնացք, որը ընթանում էր անհայտ ուղղությամբ։ Այնուամենայնիվ գնացքը նստելու առաջ Ջերալդին նկատում է NBC-ի տաղանդների որոնողը եվ վարձում է նրան որպես հնչյունային օպերատոր ցուցադրություններ կատարելով «XYZ» ընկերության համար։ Ջերալդը դառնում է շատ հայտնի։
UPA արտադրեց հետևողական երեք ֆիլմ ՝ Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգի սիմֆոնիան (1954), Ջերալդ ՄաքԲոինգ! Բոինգ ! մոլորակ Մուի վրա (1956), Օսկար մրցանակի թեկնածու։
Բոլոր չորս Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ ֆիլմերը թողարկվել են տնային տեսահոլովակով 1980 Columbia Pictures Presents Cartoon Adventures Starring Gerald McBoing -Boing վերնագրով։ Ֆիլմերը ներկայացվել են ցածր որակով հատկապես Մու մոլորակը։ Այն վերահրատարակվել է 1985 և տպագրվել է 1995։
1952 թվականի Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգի գրքը վերանայվեց և վերահրատարակվեց 2000 թվականին։
Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգին նմանող կերպարը՝ Փոքրիկ Թիմը հայտնվում է հատուկ Պարոն Մագուի Սուրբ Ծննդյան երգում 1962 NBC հեռուստալիքում, որպես խոսող կերպար։ 2001 DVD թողարկումում կարճ անիմացիոն ֆիլմի մեջ ներառվեց Պարոն Մագուսը, նաեվ UPA-ի կերպար, որը ՄաքԲոինգ-Բոինգի դայակն էր։
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]UPA
[խմբագրել | խմբագրել կոդը]1956 թվականին CBS-ն ստեղծեց կեսժամանոց Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ Շոուն հայտնի ռադիոի հաղորդավար Բիլլ Գուդվինի հետ։ Հեռուստահաղորդումը լինում էր ժամը 17:30 կիրակի երեկոյան։ Շոուն չափից շատ թանկ էր, այդ պարճառով տևեց ընդամենը երեք ամիս։
Էպիզոդները կրկնվել են 1957 ամառվա ուրբաթի գիշերներին։ Այսպիսով Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ Շոուն դարձավ առաջին մուլտֆիլմը, որը կանոնավոր հեռառձակում էին գլխավոր ժամին։
Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ (2005–2007)
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը, որը հիմնված էր օրիգինալ մուլտֆիլմի վրա, սկսվեց թողարկվել Cartoon Network ալիքով 2005 թվականի օգոստոսի 22-ին, իսկ 2005 թվականի օգոստոսի 29-ին՝ Teletoon/Télétoon ալիքով։
Սերիալում Ջերալդը շարունակում է խոսել ձայնային էֆեկտներով, բայց արդեն ունի երկու խոսող ընկեր՝ Ջենին եվ Ջեյքոբը, նաև Բուրպ անունով շնիկ, որը միայն բղկում է։ Ջերալդի ծնողները (անունները անհայտ են) լրացնում են կանոնավոր դերասանական կազմը, թեպետ սերիալում նրա մայրիկը ունի սև մազեր շիկահերի փոխարեն։ Սերիալը արտադրվել է Կանադայում Cookie Jar Entertainment-ի կողմից, ռեժիսորը Ռոբին Բադն էր, պատմությունը խմբագրել է Ջոն Դերելվանը։ Անիմացիյան ստեղծվել է Օտտավայում Mercury Filmworks-ի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Internet Movie Database — 1990.
- ↑ https://books.google.am/books?id=iT13BQAAQBAJ&lpg=PA53&redir_esc=y
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ջերալդ ՄաքԲոինգ-Բոինգ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Gerald McBoing-Boing at Don Markstein's Toonopedia. *
- https://www.webcitation.org/6k0mxus70 Archived] from the original on August 24, 2016.
- The Big Cartoon DataBase Արխիվացված 2012-12-04 archive.today
|