Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը (մուլտֆիլմ, 1966)
Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը անգլ.՝ Dr. Seuss' How the Grinch Stole Christmas! | |
---|---|
Տեսակ | հեռուստաֆիլմ |
Ժանր | սուրբծննդյան ֆիլմ և գրքերի էկրանավորում |
Հիմնված է | Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծննդյան տոները |
Ռեժիսոր | Չակ Ջոնս |
Սցենարիստ | Bob Ogle? |
Հնչյունավորում | Բորիս Կառլոֆ, Ջյուն Ֆորեյ և Տուրլ Ռեյվենսկրոֆտ |
Պատմող | Բորիս Կառլոֆ |
Երաժշտություն | Ալբերտ Հեյգ |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Դիստրիբյուտոր | MGM Television |
Տևողություն | 25 րոպե |
Թվական | 1966, դեկտեմբերի 18, 1966[1] և նոյեմբերի 11, 1969[1] |
Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ Ծնունդը (անգլ.՝ How the Grinch Stole Christmas), 1966 թվականի ամերիկյան սուրբ ծննդյան մուլտֆիլմ, որը նկարահանվել է ռեժսոիր Չաք Ջոնսի կողմից, ըստ Թեոդոր Սուս Գեյսելի համանուն գրքի մոտիվների։ 1968 թվականին ֆիլմի սաունդթրեքը ստացել է «Գրեմմի» մրցանակ` «Լավագույն ալբոմ երեխաների համար» անվանակարգում[2]։
Սկզբնապես հեռարձակվելով Միացյալ Նահանգներում CBS հեռուստաալիքով 1966 թվականի դեկտեմբերի 18-ին, կիրակի օրը, այն դարձավ ամենամյա տոնական թողարկման միջոց։ Գրինչի և պատմողի դերերը հնչյունավորել է Բորիս Կարլոֆը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտոգրադա հեքիաթային քաղաքի բնակիչները շատ են սիրում տոնել Սուրբ Ծնունդը։ Սակայն կա մեկը, որն ատում է այդ տոնը. դա կանաչ էակ Գրինչն է։ Նա ապրում է բարձր լեռան վրա իր միակ ընկերոջ՝ Մաքս մականունով շան հետ։ Ամեն տարի Սուրբ Ծննդյան օրը Կտոգրադի բնակիչներին բերում է ուրախություն և երջանկություն, սակայն կանաչ ճգնավորի մոտ առաջացնում է դժգոհություն և չարություն։ Եվ մի օր Գրինչը որոշում է իրականացնել դավադիր ծրագիրը՝ քաղաքացիներից գողանալ իրենց սիրելի տոնը` Սուրբ Ծնունդը․․․
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բորիս Կառլոֆ` պատմող, Գրինչ
- Ջուն Ֆորեյ` Սինդի Լու Կտո
- Տուրլ Ռավենսկրոֆտ` կատարում է «You’re a Mean One, Mr. Grinch» երգը
- Դելլաս Մակկեննոն` Մաքս շուն
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ հայտնիություն է ձեռք բերել «You’re a Mean One, Mr. Grinch» երգը, որն ավելի ուշ ներկայացվել է տարբեր կատարողների, այդ թվում` Ջիմ Քերրիի կողմից` միանուն ֆիլմում։ երգը կատարել է նաև Misfits փանք-ռոք խումբը[3]։
Թիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անիմատորներ՝ Քեն Հարրիս, Լլոյդ Վոնգան, Ռիչարդ Թոմփսոն, Դոն Տոուսլի, Թոմ Ռեյ, Ֆիլ Ռոման
- Լեյաութ՝ Օսկար Դուֆաո, Դոն Մորգան
- Դեկորատորներ՝ Ֆիլիպ Դեգարդ, Բոբ Ինման, Հալ Աշմիդ
- Օպերատոր՝ Նիկ Վեյս
- Մոնտաժ՝ Ջոն Յոնգ
- Գրաֆիկա՝ Դոն Ֆոստեր
- Կոմպոզիտոր՝ Ալբերտ Հեգու, Յուջին Պալդանի
- Բեմադրող նկարիչ՝ Մորիս Նոբլ
- Արտադրության կատարող՝ Լես Գոլդման
- Արտադրության կառավարիչ՝ Էրլ Ջոնաս
- Սցենարիստ՝ Դոկտոր Սյուզ, Բոբ Օղլ, Իրվ Սպեկտոր
- Պրոդյուսեր՝ Չակ Ջոնս, Դոկտոր Սյուզ
- Ռեժիսիոր՝ Չակ Ջոնս
Սաունդթրեք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սաունթրեքը թողարկվել է 1966 թվականին, «Leo The Lion Records»[4] և «WaterTower Music»[5] լեյբլների տակ։
Կոմպոզիցիայի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Համար | Թրեքի անվանում |
---|---|
A1 | How The Grinch Stole Christmas |
A2 | Trim Up The Tree |
A3 | Welcome Christmas |
B1 | How The Grinch Stole Christmas (Part 2) |
B2 | You're A Mean One, Mr. Grinch |
B3 | Trim Up The Tree |
B4 | Welcome Christmas |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ Grammy Awards 1968
- ↑ The Misfits(ռուս.) // Википедия. — 2016-07-20.
- ↑ Dr. Seuss - How The Grinch Stole Christmas (Vinyl, LP, Mono) | Discogs
- ↑ Dr. Seuss - How The Grinch Stole Christmas (Vinyl, LP, Album, Stereo) | Discogs
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինչպես Գրինչը գողացավ Սուրբ ծնունդը (մուլտֆիլմ, 1966)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|