Jump to content

Քնած գեղեցկուհին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քնած գեղեցկուհին
անգլ.՝ Sleeping Beauty
Տեսակհեքիաթային սյուժե
Ժանրհեքիաթ
Կերպար(ներ)Princess?, The Prince?, the Young Fairy? և wicked fairy godmother?
Նկարագրում էSleeping Beauty universe?
 Sleeping Beauty Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Քնած գեղեցկուհին (այլ կիրառումներ)
Դրվագ «Քնած գեղեցկուհին», ներկայացված Յուսսե պալատում, որտեղ տեղի է ունեցել Պեռո հեքիաթի գործողությունը

Քնած գեղեցկուհին, եվրոպական ժողովրդական հեքիաթ։ Քրիստոմատիկական դարձավ հեքիաթի մի տարբերակը, որը հրատարակվել է 1697 թվականին Շարլ Պեռոյի կողմից։ Հայտնի է նաև Գրիմ Եղբայրների խմբագրած տարբերակը։ Ըստ Արնե Տոմսոնի դասակարգման` այս սյուժեն զբաղեցնում է 410-րդ տեղը և դասվում է հեքիաթների շարքում, սյուժեն կառուցված է գերբնական հարազատների հարաբերությամբ (թագավորի կինը խորթ մայրն էր գլխավոր հերոսուհու)[1]։

Ծնվում է թագավորի և թագուհու շատ սպասված դուստրը և նրանք հրավիրում են բոլոր փերիներին պալատ խնջույքի, բացի մեկից, քանի որ նա արդեն կես տարի դուրս չէր եկել իր պալատից, և բոլորը որոշել էին, որ նա մահացել է։ Խնջույքի ամենաթեժ պահին հայտնվում է չհրավիրված փերին ում հետ, ինչպես նա կարծում էր վարվել էին տգեղ, քանի որ նրա համար չէր բավականացնում թանկարժեք սեղանի սպասքը։ Երբ բոլոր փերիները, բացի մեկից, ով որոշել էր իր վերջին խոսքը թողնել, կախարդեց արքայադստերը իր կախարդական շնորհով։ Ծեր փերի Կարաբոսսը արտասանեց իր անեծքը. «Արքայադուստրը իլիկով կծակի իր մատը և կմահանա»։ Վերջին փերին թեթևացնում է անեծքը. «Այո՛, արքայադուստրը կծակի իր մատը իլիկով, բայց կքնի հարյուր տարի»։ Թագավորը հրաման է տալիս վառել բոլոր իլիկները, բայց տասնվեց տարի հետո արքայադուստրը պալատում գտնում է մի ծեր տատիկի, ով ոչինչ չէր լսել թագավորական հրամանի մասին և ուներ իլիկ։ Արքայադուստրը ծակում է իր մատը իլիկով և մահամերձ ընկնում։ Արթնացնել նրան արդեն անհնար էր։ Հայտնվում է վերջին փերին, ով թեթևացրել էր անեծքը և խնդրում է թագավորին և թագուհուն գնալ պալատից։ Այդ ժամանակ նա ամբողջ պալատը քնեցնում է հարյուր տարով և պալատի շուրջը աճում է անանցանելի անտառ, որ ոչ մեկ չկարողանա մտնել պալատ հարյուր տարի։ Անցում է հարյուր տարին հայտնվում է մի արքայազն մտնում է պալատ և արքայադուստրը արթնանում է (ոչ մի համբույր չկար, արքայադուստրը արթնանում է միայն նրա համար, որ եկել էր ժամանակը)։ Հետո նրանք գաղտնի նշանադրվում են։ Նրանք ունենում են երեխաներ՝ որդի ում անունն էր Օր, և աղջիկ ում անունն էր Լուսաբաց։ Բայց արքայազնի մայրը իմանում է երկուսի սիրո մասին և խնդրում է բերել պալատ իր թոռներին և արքայադստերը։ Ապագա մարդակերը հազիվ է իրեն զսպում, որ չուտի իր թոռներին։ Բայց արքայազնը մեկնում է պատերազմի։ Սկզբում մարդակերը հրամայում է սպանել թոռնուհուն հետո թոռանը և վերջում կնոջը, իսկ հետ պատրաստել համեղ ուտեստ։ Բայց պալատականները թաքցնում են նրանց ախոռում, իսկ թագուհուն տալիս են կենդանիների միս։ Մի անգամ մարդակեր թագուհին մոտենալով բակին լսում է ախոռից ճչոցներ. արքայադուստրը ցանկանում էր թաքցնել հողի մեջ որդուն չարաճճիությունների համար։ Մարդակերը այնպես բարկացավ, որ հրամայեց բակում դնել կաթսա և այնտեղ գցել թոռներին և դշխուհուն, բայց ի երջանկություն դշխուհու, վերադառնում է արքայազնը։ Չդիմանալով ամոթին մարդակերը ինքն իրեն գցում է կաթսայի մեջ և մահանում։ Հեքիաթի վերջում տրվում է բարոյախոսություն. ոչ մի աղջիկ չի քնի մի դար, որ սպասի ամուսնուն տիտղոսով և հարստությամբ։

Նախորդ գրողները
[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի շուտ հայտնի սյուժեյի տարբերակը գտնվում է ֆրանսիական վեպում «Պերսեֆորեստ» (16-րդ դար)։ Նախորդ հեքիթներից է Ջամբատտիստի Բազիլե «Արև, Լուսին և Տալիա» առաջին անգամ հրատարակված 1634 թվականին։ Բազիլի հեքիաթում պալատական աստղագուշակները գուշակում են և ասում են թագավորին, որ նրա դստերը՝ արքայադուստր Տալիին վտանգ է սպառնում Լիոն ծաղկից։ Թագավորը արգելում է բերել պալատ ցանկացած բույս, որը նման կլինի լիոն ծաղկին, բայց տարիներ հետո Տալիան նայում է պատուհանից տեսնում է ծեր տատիկի, ով ջրում էր լիոն ծաղիկը։ Տալիան ցանկանում է դիպչել ծաղկին և վարակը անցնում է եղունգների միջով և դրա պատճառով նա մահամերձ ընկնում է։ Ոժ չունենալով համակերպվել դստեր մահվանը, արքան թագուհու հետ չի թաղում նրան և հրամայում է տանել մարմինը քաղաքից դուրս գտնվող պալատ։ Մի անգամ այնտեղ գնում է որսի ժամանակ կորած ուրիշ երկրի թագավոր, գտնում է Տալիային և չի կարողանում արթնացնել։ 9-ը ամիս հետո Տալիան երազում ունենում է երկվորյակ երեխաներ. մի անգամ երկվորյակներից մեկը փնտրելով մոր կուրծքը սկսում է ուտել մատը և այդ պահին արքայադուստրը արթնանում է։ Ավելի ուշ թագավորը հիշելով իր արկածների մասին գնում է տեսնելու քնած անծանոթին և գտնում է նրան արթնացած երկու երեխաների հետ ում նա տալիս է անուններ Արև և Լուսին։ Տանը նա երազում կանչում է Տալիային, Արևին և Լուսնին և նրա կինը հասկանում է, որ թագավորը ունի այլ ընտանիք։ Նա հրամայում է գտնել մյուս ընտանիքին և իմանալով ամբողջ ճշմարտությունը, հրամայում է սպանել Արևին և Լուսնին և պատրաստել նրանցից համեղ ուտեստներ։ Գթասիրտ խոհարարը փոխում է երեխաներին այծերի հետ, բայց թագուհին չի հասկանում դա, վստահ էր, որ իր թշնամու երեխաները այլևս չկան և հրամայում է բերել նրա մոտ Տալիային։ Նրա հրամանով բակում վառում են մեծ խարույկ, որի վրա նա պատրաստվում էր սպանել Տալիային, բայց այդ ժամանակ հայտնվում է թագավորը, իմանում է, թե ինչ է լինում, հրամայում է Տալիայի փոխարեն կրակը գցել թագուհուն։ Խոհարարի շնորհիվ թագավորը և Տալիան միանում են իրենց երեխաների հետ և ամուսնանում։ Պեռոն փոխում է սյուժեյի մի քանի հատվածներ և թագավորի կնոջը դարձնում արքայազնի մայր, իսկ երազի պատճառը դարձնում է չար փերիի կախարդանքը։ Նման սյուժե հանդիպում է Ջամբատտիստիի մեկ այլ հեքիաթում հայտնի «Երիտասարդ կինը» անվանումով։ Այս հեքիաթում վերջին փերին շտապում է արքայադստեր ծնվելու խնջույքին ում անունն էր Լիզա, ընկնում և վնասում է ոտքը և բարկությունից դրթված հայտարարում, որ արքայադուստրը կմահանա յոթ տարեկանում այն պատճառով, որ նրա մայրը կմոռանա մազերի մեջ սանրը։ Այդպես էլ լինում է և աղջկան դնում են ապակե դագաղի մեջ։ Այս դագաղը ներկայացվում է նաև Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը» և «Ապակե դագաղ» հեքիաթներում։

Սյուժեի այլ տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական հիմքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի բանահավաքներ մտածում էին, որ սյուժեում տասներեք փերիների հատվածը նման է Լուսնի օրացույցին (որետեղ տարին կազմված է տասներեք ամիսներից)[3]։ Այսօր այս տարբերակը համարվում է հնացած։

Պավել Գերդը և Կարլոտտա Բրիանցաը բալետի առաջին բեմադրության ժամանակ, 1890 թվական
  • «Քնած գեղեցկուհի» բալետը ստեղծվել է կոմպոզիտոր Ֆ. Գերորդի կողմից, լիբրետոն ըստ Եժեն Սկրիբի, բալետի ուսուցիչ՝ Ժ.Պ. Օմեր, պրեմիերան տեղի է ունեցել Պետական Փարիզյան Օպերայում 1829 թվականի օգոստոսի 27-ին։
  • «Քնած գեղեցկուհի» Պյոտր Չայկովսկու բալետը ըստ լիբրետո Ի. Վսևոլոժսկի և Մարիուս Պետիպի գրվել է 1889 թվականին, իսկ ներկայացվել է հանդիսատեսին 1890 թվականին։

Էկրանավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1930 թվականի խորհրդային ռեժիսոր Սերգեյ Վասիլևը նկարահանեց ֆիլմ «Քնած գեղեցկուհի»։
  • 1959 թվականի հունվարի 29-ին տեղի ունեցավ Ուոլտ Դիսնեյի «Քնած գեղեցկուհի» մուլտֆիլմի պրեմիերան։
  • 2008 թվականին հայտնվեց իռլանդական համակարգչային մուլտֆիլմը «Քնած գեղեցկուհի» «Տատիկի քնած գեղեցկուհին ըստ Գրիմմ եղբայրների»։
  • 2010 թվականին այն հավակնում էր «Օսկար»-ի, բայց չստացավ այն։
  • «Քնած գեղեցկուհի» հեքիաթի սյուժեն իմաստային ակնարկվում է նաև Պեդրո Ալմոդովարի «Խոսիր նրա հետ» ֆիլմում (2002 թվականի)։
  • Հերոս Քնած Գեղեցկուհին հանդիսանում է հիմք խորհրդային «Հեքիաթների դաշտ» ֆիլմում (1988
  • 2014 թվականի մայիսի 29-ին հեռարձակվեց «Մալեֆիսենտ» ֆիլմը որտեղ գլխավոր հիմքը հանդես է գալիս Քնած դշխուհու կլասիկ պատմությունը

Պատկերավորան արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուստավ Դորեն ստեղծել է վեց փորագրանկարներ հեքիաթի թեմայով

Փոստային ընկերությունը ՖՌԳ թողարկեց «Հեքիաթային» նամականիշներ 1959-1967 թվականներին, սկսելով թողարկել միաձև նամականիշներ, դրանք նվիրված էին Վիլգելմա Գրիմի մահվան 100-րդ տարվան։ «Քնած գեղեցկուհի» հեքիաթին տրվել է առանձին թողարկում 1964 թվականից։ Թողարկումը կազմված էր 4 հիմնական մոտիվներից։ Այս նամականիշները եղել են փոստաբարեգործական, երբ սովորական գինը 10, 20 և մինչև 50 պֆենիգ էր, գնորդները հավելյալ վճարում էին 5-25 պֆենիգ հիմնադրամին որպես օգնություն կարիքավոր երեխաներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Heidi Anne Heiner, "Tales Similar to Sleeping Beauty" Արխիվացված 2010-04-30 Wayback Machine
  2. «В. А. Жуковский. Собр. соч. в 4 тт. Том 3. Спящая царевна». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  3. Lüthi, Max (1970). Once Upon A Time: On the Nature of Fairy Tales. New York: Frederick Ungar. p. 33. ISBN 0-8044-2565-5

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քնած գեղեցկուհին» հոդվածին։