Walt Disney Animation Studios

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Walt Disney Animation Studios
Walt Disney Animation Studios Logo.svg
Roy E. Disney Animation Building.jpg
Տեսականիմացիոն ընկերություն և կինոֆիլմերի արտադրության ընկերություն
Հիմնադրված էհոկտեմբերի 16, 1923
ՀիմնադիրՈւոլթ Դիսնեյ և Ռոյ Օլիվեր Դիսնեյ
ՎայրԲըրբանք, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏնօրենԷդ Կատմուլ
Արդյունաբերությունֆիլմարտադրություն
Մայր ընկերությունThe Walt Disney Studios
ՍեփականատերՈւոլթ Դիսնեյ ընկերություն և Walt Disney Pictures
Կայքdisneyanimation.com
Walt Disney Animation Studios Վիքիպահեստում

Walt Disney Animation Studios (WDFA[2], Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն ստուդիա), ամերիկյան անիմացիոն ստուդիա (ընկերություն), որը Ուոլթ Դիսնեյ ընկերության առանցքային բաղկացուցիչ օղակն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1934 թվականից («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» անիմացիոն ֆիլմի աշխատանքների սկիզբ) ստուդիան միացած էր «Ուոլթ Դիսնեյ ընկերությանը» և կոչվում էր «Walt Disney Feature Animation»:
  • Կորպորատիվ վերակազմավորման արդյունքում 1986 թվականին ստեղծվեց «The Walt Disney Company»-ն, իսկ «Walt Disney Animation Studios»-ը դարձավ վերջինիս դուստր ընկերությունը։
  • 2007 թվականին Դիսնեյ ընկերության կողմից «Pixar Walt Disney Feature Animation» ստուդիան ձեռք բերելուց հետո այն ստացավ իր ներկայիս՝ «Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն Ստուդիա» անվանումը[3]։

Տեղակայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմացիոն ստուդիան տեղակայված է Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ Ուոլթ Դիսնեյ ստուդիայի հիմնական համալիրի փողոցի հատուկ շենքում, որը կառուցվել է 1995 թվականին[4]։ Բըրբանք համակարգչային անիմացիայի վրա ամբողջ աշխատանքը կենտրոնացնելու նպատակով փակվել են Դիսնեյլենդի «Disney-MGM Studios» զվարճանքների զբոսայգում, Ֆլորիդայի Լեյք Բուենա Վիստա քաղաքում (1989-2003) և Փարիզի Դիսնեյլենդում (1995-2002) գտնվող օժանդակ ստուդիաները։ WDFA-ի նախագահը 1985 թվականից մինչև 2003 թվականի նոյեմբերը պաշտոնապես Ռոյ Էդվարդ Դիսնեյն էր, որը մեծ ազդեցություն է ունեցել ամբողջ ստորաբաժանման վրա։ Սակայն որոշումների մեծ մասն ընդունել է WDFA-ի նախագահը, որը պաշտոնապես ենթարկվում էր Դիսնեյին, սակայն գործնականում գտնվում էր Ուոլթ Դիսնեյի ղեկավար Մայքլ Էյսների ենթակայության տակ։

Ներկայումս «Disney-Pixar» միացյալ ստուդիայի նախագահը Էդ Կատմուլն է, իսկ Ջոն Լասետերը ստուդիայի գլխավոր ստեղծագործական տեսուչն է։ Կատմուլը ենթարկվում է Ուոլթ Դիսնեյ ստուդիաի նախագահ և գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերին և Ուոլթ Դիսնեյ ստուդիայի նախագահ Դիք Քուկին։ Լասետերը հաշվետու է նախագահ և գլխավոր տնօրեն Ռոբերտ Այգերին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոլթ Դիսնեյ Անիմացիոն ստուդիան ուշագրավ է իր նորարարություններով, որոնք դարձել են անիմացիոն արդյունաբերության չափանիշներ․

  • Բազմակողմանի տեսախցիկ (անգլ.՝ multiplane camera), որն օգտագործվում է համալիր անիմացիայի ստեղծման ժամանակ՝ փոխարինվող շերտերի օգտագործմամբ (առաջին անգամ օգտագործվել է «Օսկարի» արժանացած «Հին ջրաղաց» կարճամետրաժ մուլտֆիլմը, այնուհետև՝ «Սպտակաձյունիկը և յոթ թզուկները» կարճամետրաժ մուլտֆիլմը),
  • համակցված կինոնկարահանումների և մարդկային հերոսների իրատեսական անիմացիա («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»),
  • դերասանների և անիմացիոն տարրերի համակցված խաղ գունավոր ժապավենի վրա («Երեք կաբալիերո»),
  • անիմացիայում նկարների պատճենահանումը ցելյուլոիդով թարգմանելու համար (մշակված է «101 դալմատին» մուլտֆիլմի ստեղծման համար, առաջին անգամ փորձարկվել է «Քնած գեղեցկուհին» մուլտֆիլմի մի քանի տեսարանում և ամբողջությամբ օգտագործվել է «Օսկարի» արժանացած «Goliath II» կարճամետրաժ մուլտֆիլմում),
  • մուլտֆիլմերի ստեղծման գործըթացում թվային տեխնոլոգիաների ներդրում, դրանց օգտագործում գունազարդման, պատկերների և ձայնագրման ժամանակ, որոնց համար ընկերությունը մշակվել է հատուկ ծրագրային ապահովում՝ «Համակարգչային անիմացիայի արտադրության համակարգ» (անգլ.՝ Computer Animation Production System, կրճատ՝ «CAPS»)։

Գերազանցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին մուլտֆիլմը «Technicolor» տեխնոլոգիայի կիրառմամբ («Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները»),
  • առաջին խոշոր ֆիլմը ստերեո ձայնով («Ֆանտազիա»),
  • առաջին անիմացիոն կինոնկարը հսկա էկրանի ձևաչափով («Քնած գեղեցկուհին»),
  • առաջին կինոնկարը, որն օգտագործել է «APT» մշակում («Սև կաթսա»),
  • առաջին մուլտֆիլմը, որը նկարահանվել է միայն թվային տեխնոլոգիաների կիրառմամբ («Փրկարարներն Ավստրալիայում»),
  • առաջին տարվա մուլտֆիլմը, որը ներկայացվել է «Տարվա լավագույն ֆիլմ» մրցանակի («Գեղեցկուհին և Հրեշը»),
  • նկարված անիմացիոն կինոնկար բոլոր ժամանակների ամենամեծ դրամահավաքով («Առյուծ արքան»),
  • անիմացիոն ֆիլմ բոլոր ժամանակների ամենամեծ դրամահավաքով («Առյուծ արքան»),
  • պատմության ամենամեծ պրեմիերան` 100 հազար հանդիսատես («Պոկահոնտաս»):

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Disney Animation: The Illusion of LifeNY: Abbeville Press, 1981. — P. 156.
  2. «The Walt Disney Studios»։ The Walt Disney Company։ Արխիվացված է օրիգինալից November 5, 2015-ին։ Վերցված է July 7, 2013 
  3. «The Wait Disney Studios History»։ The Wait Disney Studios։ Արխիվացված է օրիգինալից June 27, 2014-ին։ Վերցված է June 1, 2014 
  4. «Walt Disney Animation Studios – Our studio»։ Walt Disney Animation Studios։ Վերցված է July 7, 2013