Կոկո (մուլտֆիլմ, 2017)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Կոկոյի գաղտնիքըից)
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կոկո
անգլ.՝ Coco
Disney's Coco logo.png
Տեսակմուլտֆիլմ և ստերեոկինո
Ժանրերաժշտական ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ, դետեկտիվ, ընտանեկան ֆիլմ և դրամա
ԿերպարներErnesto de la Cruz,?
Գործողության վայրՄեքսիկայի Միացյալ Նահանգներ[1], Land of the Dead? և Santa Cecilia Acatitlan?
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորԼի Անկրիչ և Adrian Molina?
ՍցենարիստAdrian Molina?
ՀնչյունավորումԲենջամին Բրետ[2][3], Գաել Գարսիա Բեռնալ[3], Renée Victor?, Ալանա Յուբակ[3], Էդվարդ Ջեյմս Օլմոս[3], Գաբրիել Իգլեսիաս[3], Jaime Camil?[3], Չիչ Մարին[3] և Alfonso Arau?[3]
ՊրոդյուսերDarla K. Anderson?
Գործադիր պրոդյուսերՋոն Լեսսետեր
ԵրաժշտությունՄիշել Գիաչինո
ԽմբագիրԼի Անկրիչ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Լեզուինդոնեզերեն և իսպաներեն
ԸնկերությունՊիքսար և Walt Disney Pictures
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures
Տևողություն109 րոպե[4]
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
Պրիկվելչկա
Սիկվելչկա
Թվականնոյեմբերի 22, 2017, նոյեմբերի 30, 2017[5], նոյեմբերի 24, 2017[5], հունվարի 19, 2018, փետրվարի 8, 2018 և նոյեմբերի 29, 2017
ՊարգևներՕսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և Օսկար լավագույն երգի համար
MPAA վարկանիշPG
Շահույթ807 082 196 ԱՄՆ դոլար[6]
movies.disney.com/coco

«Կոկո» (անգլ.՝ Coco), 2017 թվականի լիամետրաժ համակարգչային անիմացիոն երաժշտական ֆիլմ, ստեղծված Pixar Animation Studios ստուդիայի և հրապարակված Walt Disney Pictures ընկերության կողմից։ Ֆիլմում հերոսներին հնչյունավորել են ՝ Էնթոնի Գոնսալեսը, Գաել Գարսիա Բեռնալը, Բենջամին Բրեթը, Ալանա Յուբակը և Ռենե Վիքթորը։

Ֆիլմի հայեցակարգը հիմնված է մեքսիկական Մեռյալների Տոնի հիման վրա։ Pixar-ը 2016 թվականին սկսեց ֆիլմի աշխատանքները։ Ոգեշնչման որոնման համար Անկրիչը ՝ ֆիլմի անձնակազմի անդամների հետ միասին անցկացրեցին հետազոտական արշավ դեպի Մեքսիկա։ Ֆիլմում կմախքների տեսքը վերափոխված է, որպեսզի նրանց ավելի գրավիչ դարձնի։ Կոմպոզիտոր Մայքլ Ջակինոն, ով աշխատել է Pixar-ի այլ ֆիլմերի վրա, վերադարձավ երգ գրելու աշխատանքին։

Առաջին անգամ ցուցադրվել է 2017 թվականի հոկտեմբերի 20-ին ՝ Morelia International Film Festival-ի շրջանակներում: Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 22-ին:

Ժապավենը պարգևատրվել է մի շարք մրցանակներով, այդ թվում նաև «Օսկար»-ով ՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ»[7] և «Ֆիլմի լավագույն երգ» («Remember Me», երաժշտության և բառերի հեղինակներն են ՝ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը) անվանակարգերում:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է 12-ամյա Միգել Ռիվերայի մասին, ով ծնվել է մեքսիկական գյուղում ՝ կոշկակարների ընտնիքում։ Նա երազում է դառնալ այնպիսի երաժիշտ, ինչպիսին իր կուռքն է ՝ Էրնեստո դե լա Կրուզը։ Սակայն Ռիվերաների ընտանիքում երաժշտությունը արգելված է և անեծք է համարվում, քանի որ Միգելի մեծ պապը ընտանիքին լքել է հենց այդ պատճառով։ Իր տաղանդը ապացուցելու հույսը կորցրած, հերոսը պատահակնորեն հայտնվում է Մահացածների աշխարհում, որտեղ հանդիպում է իր նախնիների հոգիներին։ Խորամանկ կմախք Հեկտորի ընկերակցությամբ, նա պետք է մինչ լուսաբաց գտնի դե լա Կրուսին։ Հակառակ դեպքում, Միգելը երբեք չի վերադառնա տուն, այլ կդառնա կմախք։ Սակայն պարզվում է, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է․․․

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միգել Ռիվերա (իսպ. Miguel Rivera) — ֆիլմի պրոտագոնիստը և 12-ամյա սկսնակ երաժիշտ, ով ընտանիքում պայքարում է երաժշտության արգելքի դեմ։ Երբ հանգամանքները նրան տանում են Մեռյալների աշխարհ, Միգելը գնում է իր, ինչպես ինքն էր սկզբում ենթադրում, մեծ պապին ՝ Էրնեստո դե լա Կրուսին որոնելու, որպեսզի վերջինս օգնի իրեն վերադառնալ իրական կյանք, քանի ուշ չէ։
  • Հեկտոր (իսպ. Héctor) — հերոս-մեդիատոր Մեռյալների աշխարհից, ով փորձում է օգնել Միգելին վերադառնալ իրական կյանք։ Պարզվում է, որ հենց ինքն է Միգելի մեծ պապը։ Շատ է սիրում ընտանիքին։ Սպանվել է իր լավագույն ընկերոջ ՝ դե լա Կրուզի կողմից, ով Հեկտորի մահից հետո յուրացրեց իր ամբողջ ստեղծագործությունները։
  • Էրնեստո դե լա Կրուզ  (իսպ. Ernesto de la Cruz) — գլխավոր անտագոնիստը, թեև սկզբում նա դրական բնույթի դեր էր կերտում, ամենահայտնի երաժիշտը Մեքսիկայի պատմության մեջ, ամբողջ աշխարհում երկրպագուների կողմից հարգված, մինչ նրա անժամանակ մահը (և դրանից հետո), ինչպես նաև Միգելի կուռքը։ Հմայիչ և խարիզմատիկ երաժիշտը ավելի սիրված է Մեռյալների աշխարհում, սակայն իրականում ստախոս, խորամանկ և մարդասպան է, ամեն ինչի պատրաստ հանուն շահի։
  • Իմելդա տատիկ  (իսպ. Mamá Imelda) — Միգելի մեծ տատիկը և Ռիվերա ընտանիքի գլխավորը, ով ընտանիքում արգելել է երաժշտությունը։ Միգելը Իմելդային հանդիպում է Մեռյալների աշխարհում և բացահայտում, որ նա չի կիսում երաժշտության հանդեպ իր համակրանքը։
  • Բաբուլիտա Ելենա (իսպ. Abuelita Elena) — Միգելի տատիկը։ Նա շատ է սիրում իր ընտանիքը և ամեն ինչ անում է, որպեսզի պաշտպանի այն։ Նա աջակցում է ընտանիքում երաժշտության հին արգելքին։
  • Կոկո տատիկ (իսպ. Mamá Coco) — Միգելի մեծ տատիկը։ Նա շատ ծեր է և փխրուն, սակայն դա Միգելին չի խանգարում նրա հետ կիսվել իր ամենօրյան արկածների մասին։
  • Չիչարոն (իսպ. Chicharrón) — Հեկտորի տխուր ընկերը, ով, ցավոք սրտի, մոռացված է։ Դա ամենաաննախանձելի իրվաիճակն է Մեռյալների աշխարհում։
  • Էնրիկե հայրիկ (իսպ. Papá Enrique) — Միգելի հոգատար հայրը, ով հույս ունի, որ մի օր իր որդին կմիանա Ռիվերա ընտանիքի կոշկակարի բիզնեսին։
  • Լուիզա մայրիկ (իսպ. Mamá Luisa) — Միգելի սիրող մայրը, ով նրբորեն խրախուսում է որդուն ընտանեկան ավանդույթները ընդունել։ Ֆիլմի ընթացքում հղի է եղել, իսկ ֆիլմի վերջում աղջիկ ծնեց։
  • Հորեղբայր Բերտո (իսպ. Tío Berto) — Միգելի հորեղբայրը և Ռիվերա ընտանեկան կոշիկի բիզնեսում աշխատող։
  • Հորաքույր Ռոսիտա (իսպ. Tía Rosita) — Միգելի մահացած հորաքույրը, ով ապրում է Մեռյալների աշխարհում։
  • Խուլիո պապիկ (իսպ. Papá Julio) — Միգելի մահացած պապը, ով ապրում է Մեռյալների աշխարհում։
  • Հորեղբայր Օսկար /Հորեղբայր Ֆելիպե (իսպ. Tío Oscar / Tío Felipe) — նույնական երկվորյակներ։ Միգելի հորեղբայրները։
  • Մարիաչի  (իսպ. Mariachi) — ընկերասեր երաժիշտներ, որոնց Միգելը հանդիպում է Սանտա-Սեսիլիա-Պլազայում։
  • Դանթե (իսպ. Dante) — լավ շուն, բայց ոչ այն դեպքում, երբ խոսքն ուտելիքի մասին է, Միգելի ընկերը։ Մնում է Մեռյալների աշխարհում՝ որպես ուղեկցորդ։

Հնչյունավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դայիանա Օրտելիա — մորաքույր Վիկտորիա
  • Բլանկա Արասելի — կոնֆերանսիե
  • Սալվադոր Ռայիս — մաքսատան ծառայող

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի ապրիլին, CinemaCon միջոցառման ժամանակ, Ջոն Լասետերը ՝ Pixar ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, հայտարարեց մի նախագծի մասին, որը հիմնված է մեքսիկական Մեռյալների Տոնի հիման վրա: Անիմացիոն ժապավենի արտադրանքով զբաղվել է Լի Անկրիչը, իսկ պրոդյուսերական աշխատանքները կատարել է Դարլա Կ. Անդերսոնը[8]: Լի Անկրիչը առաջինն էր, ով ներկայացրել էր մուլտֆիլմի գաղափարը դեռ 2015 թվականին, երբ թողարկվեց «Խաղալիքների պատմություն: Մեծ փախուստ»[9]: 2013 թվականի մայիսին Disney-ը դիմեց ԱՄՆ-ի արտոնագրային և ապրանքային նշանների գրասենյակ ՝ «Día de los Muertos» կամ «Մեռյալների տոն» արտահայտությունները մի քանի հարթակներում ապահովագրելու համար[10][11]: Այս նորությանը խիստ արձագանքեց լատինոամերիկյան համայնքը[9]:

Նախաարտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Pixar ընկերության թիմը մի քանի անգամ ուղևորվեց Մեքսիկա, որպեսզի կողմնորոշվեն «Կոկոյի գաղտնիքը» ֆիլմի պատմության և հերոսների մեջ: Անկրիչը ասել է ՝ «Ես տեսա, թե այն ինչպիսի տեսք ունի ժողովրդական արվեստում: Դա մի բան էր, որը կապված էր կմախքները համադրությունը վառ, տոնական գույներով, որը գրավել էր իմ երևակայությունը: Այն հանգեցրեց ինձ ոլորուն ճանապարհի բացահայտմանը: Եվ որքան շատ եմ տեղեկանում Մեռյալների օրվա մասին, այնքան ավելի խորն է այն իմ վրա ազդում»[12]: Թիմը դժվարանում էր աշխատել կմախքների վրա, քանի որ նրանք չունեն որևէ մկանային համակարգ, հետևաբար, պարզվեց, որ նրանց պետք է ստեղծել ավելի շուտ, քան մարդկային հերոսներին[13]: 2016 թվականի ապրիլին Անկրիչը հայտարարեց մուլտֆիլմի արտադրության սկիզբը[14]:

Դերասանների ընտրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսին հնչյունավորել է Էնթոնի Գոնսալեսը[15]: Երիտասարդը մոտ կես տարի փորձել է հնչյունավորել հերոսին[16]: Կար ևս մեկ երեխա, ով 17 կամ 18 տարեկան էր, սակայն վերջերս իր ձայնը փոխվեց և Pixar-ը որոշեց վերցնել Գոնսալեսին[15]: Լի Անկրիչը և քասթինգի տնօրեն Կլարա Հուլը ԱՄՆ-ում և Մեքսիկայում տեսել են հարյուրավոր այդպիսի երեխաների, ովքեր ցանկություն ունեին անցնել լսումները[17]: Բենջամին Բրեթին բաժին ընկավ Էրնեստո դե լա Կրուզի դերը: Իր մասնակցության մասին դերասանը հաստատեց «The Infiltrator» ֆիլմի հարցազրույցի ժամանակ[18]: Բրեթը առաջիններից մեկն էր, ով լրացրել է դերասանական կազմը[15]: Գաել Գարսիա Բեռնալը հնչյունավորել է Հեկտորին: Անկրիչը հայտարարել է, որ Բերնալը հայտնվեց դերասանական կազմում, քանի որ նա տպավորված էր «Մոցարտը ջունգլիներում» սերիալից[15][19]: Ռենե Վիքթորը հնչյունավորել է Բաբուլիտային[15]:

Դերասանական կազմի կոմյունիկեն տեղի է ունեցել 2017 թվականի հունիսին ՝ Հաիմե Կամիլի, Սոֆիա Էսպինոսայի, Լուիսա Վալդեսի, Լոմբարդո Բոյարի, Էդվարդ Ջեյմս Ալմոսի, Ալանա Յուբակի, Սելենա Լունայի, Ալֆոնսո Առաուի, Հերբերտ Սիգենսի, Օկտավիո Սոլիսի, Գաբրիել Իգլեսիասի, Չիչ Մարինի և Բլանկի Արասելի մասնակցությամբ[20]:

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

D23 Expo 2017 համագումարի ժամանակ հայտնի դարձավ, որ Մայքլ Ջակինոն կաշխատի սաունդթրեքի ձայնագրման վրա, իսկ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը երգեր կգրեն ֆիլմի համար: Բացի այդ, անհատական երգերի համահեղինակները դարձան Ջերմեյնո Ֆրանկոն և Մոլինան[21][22]: Սաունդթրեքի ձայնագրությունը սկսվեց 2017 թվականի օգոստոսի 14-ին[23]: Ֆրանկոն և երաժշտական խորհրդատու Կամիլո Լարան օգնում էին մտածել ձայնային լանդշաֆտ Միգելի աշխարհի համար: Լարան ավելի շուտ է միացել երաժիշտների թիմին, օգնելու կինոռեժիսորներին կողմնորոշվել ֆիլմի տարբեր հատվածների համար երաժշտություն ընտրել ՝ կումբիա և մարիաչի ժանրերում: Լարայի խոսքերով, Pixar-ը ձայնագրել է լավագույն մեքսիկական երաժշտություն տարբեր ժանրերից ՝ banda music, մարիմբա, մարիաչի և son jarocho[24]: Ձայնասկավառակը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՝ Walt Disney Records լեյբլի կողմից[25][26]:

Ամբողջ երաժշտությունը ձայնագրել է Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը, Մայքլ Ջակինոն, Էդրիան Մոլինան և Ջերմեյնո Ֆրանկոն[27]:

Կինովարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 20-ին ՝ Մորելիայի միջազգային կինոփառատոնի ժամանակ[28]։ 2017 թվականի նոյեմբերի 22-ին «Կոկոյի գաղտնիքը» կինովարձույթի դուրս եկավ ԱՄՆ-ում և Կանադայում ՝ գոհաբանության օրվա նախօրեին և Մեռյալների Տոնից երեք շաբաթ անց, դեկտեմբերի 8-ին ՝ Մեծ Բրիտանիայում[29], նոյեմբերի 23-ին ՝ Ռուսաստանում[30]։ Մուլտֆիլմը դուրս է եկել գերհագեցած շուկա։ Դրան նախորդում են ՝ «Թոր: Ռագնարյոկ»-ը, «Արդարության լիգա»-ն, «Աստղային պատերազմներ: Վերջին Ջեգայը»։ Մեկն է Disney-ի երեք նախագծերից, որը թողարկվել է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին[31]։ Համարվում է 2017 թվականի, Pixar ստուդիայի երկրորրդ մուլտֆիլմը ՝ «Cars 3»-ից հետո, 2017 թվականը դարձնում է երկրորրդ տարին, երբ Pixar-ը թողարկում է երկու ֆիլմ 2015 թվականից հետո («Գլուխկոտրուկ»և«Բարի դինոզավրը»-ի հետ)[32][33][34]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերին հրապարակվեց առաջին կոնցեպտ արթը[35]։ Առաջին անգամ ֆիլմի թրեյլերի թիզերը հրապարակվել է 2017 թվականի մարտի 15-ին ՝ «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի պրեմիերայից երկու օր առաջ[31][36]։ Թիզերը դիտորդին ներկայացվեց ֆիլմի հիմնական հայեցակարգը, ընդգծելով, որ այն կենտրոնացած է երաժշտության վրա[37]։ Սքոթ Մեդիսոնը ՝ Forbes ամսագրից, ով բարձր գնահատեց թիզերը որպես «հիանալի վաճառք հին Pixar-ից նոր Pixar, հիմնականում բաղկացած է մեկ հաջորդականությունից և առաջարկելով միայն ամենափոքր ակնարկ նրա մասին, թե ինչ պետք է տեղի ունենա»[31]։ Թեմաները և անիմացիոն պատկերները համեմատվել են մեկ ուրիշ անիմացիոն ֆիլմի հետ, որի սյուժեն նույնպես կենտրոնացված է Մեռյալների Տոնի վրա ՝ «Կյանքի գիրք» անվամբ[29][37]։ Սակայն, Մարիսա Մարտինելին Slate-ից նշել է, որ ֆիլմի սյուժեն և գլխավոր դերակատարը ավելի նման է Pixar-ի մեկ այլ մուլտֆիլմին ՝ «Ռատատույ»-ին (2007), համեմատելով Միգելին առնետ Ռեմիի հետ։ Նա նաև ուշադրություն է դարձրել այն տեսարանին, որում Միգելը անցնում է կենդանի անձի միջով և հասկանում, որ նա այլևս ողջերի աշխարհին չի դասվում․ այս տեսարանը արված է նույն ձևով, ինչպես «Ուրվականներից քշվածները» անիմեում[38]։ 2017 թվականի մարտի 28-ին համացանցում հրապարակվել է երկու րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ ՝ «Դանթեի ընթրիքը ՝ կարճ պոչ» անվամբ, որը մեզ է ներկայացնում մեքսիկական շուն ՝ Դանթե անունով։ Այս կարճամետրաժ ֆիլմը ստեղծվել է անիմացիայի նկարահանումների սկզբում ՝ Անկրիչի և իր թիմի կողմից[39]։

Հանդիսատեսի տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում մուլտֆիլմի վարկանիշը կազմում է 97 %, ինչպես նաև միջին վարկանշը 8,3 10-ից, հիմնված է 276 կարծիքների վրա, որոնցից 268-ը դրական են, իսկ մնացած 8-ը ՝ բացասական[40]։ Metacritic-ում ֆիլմի միավորների միջին մեծությունը 81 է 100-ից՝ հիմնված 48 կարծիքների վրա, որը ցույց է տալիս «համընդհանուր գնահատման» մասին[41]։

Sputnik-ի թղթակից Եվգենիյա Կազարցևը «Կոկոյի գաղտնիքը» անվանել է Disney-ի և Pixar-ի հերթական գլուխգործոցը[42]։ Կինոքննադատ Անտոն Դոլինի կարծիքով մուլտֆիլմը «բարդ և խորն է, քան ի սկզբանե թվում էր»[43]։ «Интерфакс» պորտալը նշել է, որ «Կոկոյի գաղտնիքը» դիտորդին ավելի մարդկային է դարձնում[44]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2017 — National Board of Review ԱՄՆ-ի կինոքննադատների մրցանակ ՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար։
  • 2018 — երկու «Օսկար» մրցանակ ՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ» (Լի Անկրիչ և Դարլա Կ. Անդերսոն) և «Ֆիլմի լավագույն երգ» («Remember Me», երաժշտության և բառերի հեղինակներն են ՝ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը)։
  • 2018 — «Ոսկե գլոբուս» մրցանակ ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ, ինչպես նաև ֆիլմի լավագույն երգ  («Remember Me», երաժշտության և բառերի հեղինակներն են ՝ Քրիստեն Անդերսոն-Լոպեսը և Ռոբերտ Լոպեսը) անվանակարգերում։
  • 2018 — BAFTA մրցանակ ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ  (Լի Անկրիչ ևԴարլա Կ. Անդերսոն)։
  • 2018 — «Annie» մրցանակ ՝ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմ, անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսուրա(Լի Անկրիչ, Էդրիան Մոլինա), անիմացիոն ֆիլմի լավագույն սցենար (Էդրիան Մոլինա, Մեթիյու Օլդրիչ), անիմացիոն ֆիլմի լավագույն էֆեկտներ (Շոն Գալինակ և ուրիշներ), անիմացիայի լավագույն հերոս (Ջոն Չուն Չու Լի), կերպարների լավագույն ձևավորում  (Դենիել Արիագա և ուրիշներ), լավագույն երաժշտություն  (Մայքլ Ջակինո և ուրիշներ), լավագույն պատմատախտակ (Դին Կելլի), լավագույն ձայն (Էնթոնի Գոնսալես), լավագույն մոնտաժ  (Սթիվ Բլում և ուրիշներ), գեղարվեստական ղեկավարի լավագույն աշխատանք (Հարլի Ջեսապ և ուրիշներ):
  • 2018 — «Սատուրն» մրցանակաբաշխության երկու մրցանակ ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ և լավագույն երգ (Մայքլ Ջակինո) անվանակարգերում:
  • 2018 — Casting Society of America մրցանակ ՝ անիմացիոն ֆիլմի լավագույն քասթինգ (Քեվին Ռեհեր, Նատալի Լայոն, Կարլա Հուլ):
  • 2018 — «Սպուտնիկ» մրցանակ ՝ լավագույն անիմացիոն ֆիլմ, ինչպես նաև լավագույն ձայն անվանակարգերում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://twitter.com/franceculture/status/1076009383815831552
  2. Person Profile // Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 ČSFD — 2001.
  4. Person Profile // Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  6. http://www.boxofficemojo.com/movies/?id=pixar1117.htm
  7. «В США объявлены номинанты на премию "Оскар"»։ ТАСС։ Վերցված է 2018-09-22 
  8. «Портфель Disney пополнили «Маппеты 2» и новый мультфильм Pixar»։ THR Russia (ru-RU)։ Վերցված է 2018-09-22 
  9. 9,0 9,1 Robinson Joanna։ «Pixar’s Coco Is a “Love Letter to Mexico” When It’s Needed Most»։ HWD (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  10. «Disney «присвоит» себе мёртвых мексиканцев»։ RT на русском (ru-RU)։ Վերցված է 2018-09-22 
  11. CNN By Cindy Y. Rodriguez,։ «Day of the Dead trademark request draws backlash for Disney - CNN»։ CNN։ Վերցված է 2018-09-22 
  12. «Meet the Newest Disney Pixar Marvel, Coco»։ Oh My Disney (en-US)։ 2015-08-15։ Վերցված է 2018-09-22 
  13. Debruge Peter (2017-06-16)։ «Pixar Shares ‘Coco’ Secrets at Annecy Animation Festival»։ Variety (en-US)։ Վերցված է 2018-09-22 
  14. «Lee Unkrich Confirms That Animation Has Officially Started on Coco!»։ Oh My Disney (en-US)։ 2016-04-13։ Վերցված է 2018-09-22 
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 «Pixar's 'Coco' reveals cast, plot details»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  16. «Pixar's New Star Can Do It All—And He's 12»։ Time (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  17. «Lee Unkrich on Casting Kid Star Anthony Gonzalez for Disney Pixar’s ‘Coco’»։ Backstage.com։ Վերցված է 2018-09-22 
  18. «Benjamin Bratt on 'The Infiltrator', 'Shot Caller' and Pixar's 'Coco'»։ Collider (en-US)։ 2016-07-13։ Վերցված է 2018-09-22 
  19. «Gael García Bernal Promises His 'Coco' Skeleton Has a Big Heart»։ EW.com (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  20. «Pixar's Día de Muertos Movie 'Coco' Revealed Its All-Latino Voice Cast & It's Awesome»։ Remezcla (en-US)։ 2017-06-07։ Վերցված է 2018-09-22 
  21. «Композитором мультфильма "Тайна Коко" стал Майкл Джаккино»։ www.game-ost.ru (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-22 
  22. «New 'Incredibles 2,' 'Toy Story 4' Details Revealed at D23»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  23. «Get a Peek Into Michael Giacchino's Scoring Process for Pixar's 'Coco' - Courtesy of Director, Lee Unkrich»։ Pixar Post։ Վերցված է 2018-09-22 
  24. «Original Songs, Mexican Sounds Set for Pixar’s ‘Coco’ Soundtrack»։ Animation World Network (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  25. «Original Songs, Mexican Sounds Set for Pixar’s ‘Coco’ Soundtrack»։ Animation World Network (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  26. «Entertainment Weekly» (անգլերեն)։ 2018-09-08 
  27. «‘Coco’ Soundtrack Details | Film Music Reporter»։ filmmusicreporter.com (en-US)։ Վերցված է 2018-09-22 
  28. «Pixar's 'Coco' to World Premiere at Mexico's Morelia Fest»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  29. 29,0 29,1 Empire։ «First Teaser Trailer For Pixar's Coco»։ Empire (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  30. «Тайна Коко - Впереди - WDSSPR»։ wdsspr.ru։ Վերցված է 2018-09-22 
  31. 31,0 31,1 31,2 «Тайна Коко - Впереди - WDSSPR»։ wdsspr.ru։ Վերցված է 2018-09-22 
  32. Zuckerman Esther։ «Strum along with the first teaser for Pixar’s Coco»։ Film (en-US)։ Վերցված է 2018-09-22 
  33. «Watch the wonderful first trailer for Pixar's upcoming Day of the Dead inspired film, Coco»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-09-22 
  34. film Guardian (2017-03-15)։ «First trailer launched for new Pixar film Coco»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-09-22 
  35. «New Art From Pixar's Upcoming Films! - ComingSoon.net»։ ComingSoon.net (en-US)։ 2013-01-01։ Վերցված է 2018-09-22 
  36. ««Перестрелка», «Тайна Коко», «Первый человек»: Трейлеры недели»։ КиноПоиск (ru-RU)։ Վերցված է 2018-09-22 
  37. 37,0 37,1 «Coco Trailer»։ /Film (en-US)։ 2017-03-15։ Վերցված է 2018-09-22 
  38. Martinelli Marissa (2017-03-15)։ «Watch the First Trailer for Coco, Pixar’s “Love Letter to Mexico”»։ Slate (en-US)։ ISSN 1091-2339։ Վերցված է 2018-09-22 
  39. «New Pixar Short 'Dante's Lunch' Introduces 'Coco' Dog, Plus Director Lee Unkrich on Whether 'Coco' Will Make You Cry (Exclusive)» (en-US)։ Վերցված է 2018-09-22 
  40. (անգլերեն) Coco, https://www.rottentomatoes.com/m/coco_2017, վերցված է 2018-09-22 
  41. Coco, https://www.metacritic.com/movie/coco-2017, վերցված է 2018-09-22 
  42. Sputnik։ «Не бойся смерти: "Тайна Коко" как терапия»։ sputnik.by (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-22 
  43. ««Тайна Коко»: хорошая смерть: Отличный мультфильм от студии Pixar — музыкальный путеводитель по мексиканскому Дню Мертвых (и не только)»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2018-09-22 
  44. «"Тайна Коко": Не забывай»։ Interfax.ru (ru-RU)։ 2017-11-24։ Վերցված է 2018-09-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]