Թոր։ Ռագնարյոկ
| Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
«Թոր։ Ռագնարյոկ» (անգլ.՝ Thor: Ragnarok), ամերիկյան ֆիլմ սուպերհերոսների մասին, որը ցուցադրվելու է 2017 թվականի ընթացքում, ստեղծվել է Marvel Comics, Marvel Studios և Walt Disney Studios Motion Pictures ընկերությունների համանուն կոմիքսի հիման վրա։ Ֆիլմը 2011 թվականին նկարահանված «Թոր» և 2013 թվականին նկարահանված «Թոր 2։ Մռայլ աշխարհը» ֆիլմերի շարունակությունն է և Marvel կինեմատոգրաֆիայի տասնյոթերորդ կինոնկարը։ ֆիլմի ռեժիսորը Տայկա Վայտիտին է, իսկ սցենարիստը` Էրիկ Փիրսոնը։ Գլխավոր դերերում` Քրիս Հեմսվորթ, Թոմ Հիդելսթոն, Քեյթ Բլանշետ, Իդրիս Էլբա, Ջեֆ Գոլդբլում, Թեսսա Թոմփսոն, Քարլ Ուրբան, Մարկ Ռուֆալո, Էնթոնի Հոփքինս։ Այս ֆիլմում Թորը մահացու մենամարտի ժամանակ պետք է հաղթի Հալքին, որպեսզի Ասգարդ աշխարհը փրկի Հելլիից և Ռագնարյոկի գալիք իրադարձություններից։
Ֆիլմը հաստատվել է 2014 թվականի հունվարին, իսկ հոկտեմբերին հայտարարվում է ֆիլմի երրորդ մասի անունը։ Հայտնի է դառնում նաև այն փաստը, որ ֆիլմում մասնակցություն պիտի ունենան Հեմսվորթը ու Հիդելսթոնը։ Հաջորդ տարվա հոկտեմբերին` այն բանից հետո, երբ Ալան Թեյլորը որոշեց չվերադառնալ, իսկ Ռուֆալոն միացավ դերասանական անձնակազմին, որպեսզի խաղա Հալքի դերը` որպես ռեժիսոր ֆիլմի նկարահանումներին է միացավ Տայկա Վայտիտին։ Ֆիլմի դերասանական կազմի մասին ավելի մանրամասն տեղեկությունները հայատարարվեցին հաջորդ տարվա մայիս ամսին։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի հուլիսին Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում և Սիդնեյ քաղաքում և ավարտվել են 2016 թվականի հոկտեմբերին։
Ֆիլմը ԱՄՆ-ում մեծ էկրան կբարձրանա 2017 թվականի նոյեմբերի 3-ին, իսկ Ռուսաստանում` նոյեմբերի 2-ին, 3D և IMAX 3D ֆորմատներով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը»[19] ֆիլմի իրադարձություններից հետո, Թորը, ով Սակաար մոլորակում գերի է առանց իր զենքի, պետք է գլադիատորային մենամարտի ժամանակ հաղթի իր հին ընկերոջը` Հալքին, ժամանակին վերադառնա Ասգարդ և նրան փրկի ամենակարող Հելիից ու գալիք Ռագնարյոկից, որը կդառնա ասգարդյան քաղաքակրթության ոչնչացման պատճառը[20]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Քրիս Հեմսվորթ | Թոր |
| Թոմ Հիդելսթոն | Լոքի |
| Քեյթ Բլանշետ | Հելի |
| Իդրիս Էլբա | Հեյմդալ |
| Ջեֆ Գոլդբլում | Գրանդմասթեր |
| Թեսսա Թոմփսոն | Վալկիրիյա |
| Քարլ Ուրբան | Սքյորջ |
| Մարկ Ռուֆալո | բժիշկ Հալք |
| Էնթոնի Հոփքինս | Օդին |
| Բենեդիկտ Քամբերբեչ | Սթիվեն Սթրենջ/Բժիշկ Սթրենջ |
| Տայկա Վայտիտի | Քորգ |
| Սեմ Նիլ | անհայտ է |
| Ստեն Լի | (Կամեո) |
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 2013 թվականի հոկտեմբերը Թոր։ Մռայլ աշխարհը ֆիլմի դուրս գալը, Քրիս Հեմսվորթը հայտարարել է, որ նա պայմանագիր է կնքել «Թոր»-ի մասին ևս մեկ ֆիլմում նկարահանվելու և «Վրիժառուները» ֆիլմի 2 հաջորդ մասերում նկարահանելու համար, և նա ուրախ կլինի շարունակել խաղալ Թորի դերում, եթե մարդիկ ցանկանան ավելին տեսնել[21]։ Նաև մեկ ամսվա ընթացքում պրոդյուսեր Քեվին Ֆայգանը հայտարարել է, որ 2-րդ ֆիլմի վերջում մի քանի դետալներ ակնարկում են ֆիլմի 3-րդ հատվածի նկարահանման մասին, ավելացնելով` «Մենք ունենք հստակ պատմություն, որն անպայման ցանկանում ենք պատմել»[22][23]։ 2014 թվականի հունվարին Marvel-ը հայտարարեց, որ երրորդ ֆիլմի սցենարը պետք է գրեն Կրեյգ Կայլն ու Քրիստոֆեր Յոստը[24]։ 2014 թվականի հոկտեմբերին Վրիժառուները ֆիլմի երկրորդ մասի նկարահանումների մասին Հեմսվորթը ասել է, որ «Թոր 3»-ը հաջորդ տարի մեծ էկրանին չի հայտնվի[25]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Thor: Ragnarok Press Kit — The Walt Disney Company. — P. 1.
- ↑ Strom M. Marvel Studios Schedules New Release Dates for 4 Films // marvel.com — 2015.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Omelete (порт.) — 2000.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Strom M. Marvel Studios Confirms Stellar New Cast Members of the Highly Anticipated 'Thor: Ragnarok' // marvel.com — Marvel Entertainment, 2016.
- ↑ Thor: Ragnarok Press Kit — The Walt Disney Company.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 Thor: Ragnarok Press Kit — The Walt Disney Company. — P. I.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Exclusive: Sam Neill confirms he's in Thor 3 // ShortList — 2016.
- ↑ Breznican A. Doctor Strange revelations: Secrets and Easter eggs from the new Marvel movie — 2016.
- ↑ Thor: Ragnarok Press Kit — The Walt Disney Company. — P. 43.
- ↑ González U. ‘Thor: Ragnarok': Devo’s Mark Mothersbaugh to Compose Score (Exclusive) // TheWrap — 2016.
- 1 2 Marvel Brings the Thunder Down Under: Marvel to film 'Thor: Ragnarok' in Queensland! // marvel.com — 2015.
- ↑ Thor: Ragnarok Press Kit — The Walt Disney Company. — P. 16.
- ↑ https://web.archive.org/web/20171016110903/http://www.bbfc.co.uk/releases/thor-ragnarok-2017
- 1 2 Box Office Mojo — 1999.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Thor Brings Ragnarok to the Marvel Cinematic Universe in 2017» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2017-10-30-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Get Your First Look at Marvel Studios' 'Thor: Ragnarok' In A New Photo» (ամերիկյան անգլերեն). News | Marvel.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «Крис Хемсворт о своем контракте с Marvel | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Jim Vejvoda (2013 թ․ հոկտեմբերի 28). «Marvel Studios Boss Kevin Feige on the Possibility of Thor 3» (ամերիկյան անգլերեն). IGN. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Кевин Файги о возможности создания «Тора 3» | GeekCity» (ռուսերեն). geekcity.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Marvel Hires One of Its Own Executives to Co-Write 'Thor 3'». TheWrap (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հունվարի 29. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
- ↑ Adam B. Vary BuzzFeed News Reporter. «What's At Stake For Thor, Captain America, And The "Avengers" Franchise». BuzzFeed. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների արկածային ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին
- 2017 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
- Marvel-ի կինեմատոգրաֆիական տիեզերքի ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան էքշն կինոկատակերգություններ
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի արկածային ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի կինոկատակերգություններ
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր վրեժի մասին
- Ատլանտայում նկարահանված ֆիլմեր
- Բադի մուվի
- Ֆիլմեր այլմոլորակայինների մասին
- Ֆիլմեր ապոկալիպսիսի մասին
- Ֆիլմեր դևերի մասին
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- Ֆիլմեր վրեժի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2018 թվականին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2017 թվականին
- Նոր Զելանդիայում նկարահանված ֆիլմեր
- 4DX ֆիլմեր