Արդարության լիգա (ֆիլմ)
«Արդարության լիգա», ամերիկյան սուպերնհերոսական ֆիլմ, որը հիմնված է DC Comics-ի համանուն սուպերհերոսների խմբի հիման վրա։ Ֆիլմը տեղայնացված է Warner Bros.-ի կողմից։ Այն DC-ի ընդարձակ տիեզերքի հինգերորդ ադապտացիան է։ Ֆիլմի ռեժիսորն է Զաք Սնայդերը, իսկ սցենարիստն է Քրիս Թերիոն։ Հիմնական դերակատարներն են Բեն Աֆլեքը, Հենրի Քավիլը, Գալ Գադոտը, Էզրա Միլերը, Ջեյսոն Մամոան, Ռեյ Ֆիշերը և Քիարան Հայնդսը։ Արդարության լիգայում՝ Բեթմենը, Սուպերմենը, Հրաշք Կինը հավաքում են մի թիմ, որտեղ են նաև Ֆլեշը, Ակվամենը և Կիբօրգը։ Նրանք պետք է դիմակայեն Սթեփենվուլֆին և նրա Պարադեմոնների բանակին։
Ֆիլմի մասին հայտարարվել է 2014 թվականի հոկտեմբերին։ Հիմնական նկարահանումները սկսել են 2016 թվականի ապրիլի 11-ին և ավարտվել են 2016 թվականի հոկտեմբերի 14-ին։ «Արդարության լիգա»-ի պրեմիերան կայացել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին՝ 2D, 3D և IMAX 3D ձևաչափերով։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» իրադարձություններից ամիսներ հետո[9], ոգեշնչվելով Սուպերմենի՝ մարդկության համար ինքնազոհումից, Բրյուս Ուեյնը և Դիանա Փրինսը հավաքում են մետամարդկանց թիմ, որպեսզի դիմակայեն Սթեփենվուլֆին և նրա Պարադեմոնների բանակին, ովքեր որսում են Երկրի երեք Մայր արկղերը[10][11]։
Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միլիարդատեր սոցիալակն գործիչ և Wayne Enterprises-ի սեփականատերը, ով պաշտպանում է Գոթեմ Սիթին հանցագործություններից, որպես լավ մարզված և դիմակավորված հերոս, ով ունի բազմաթիվ հզոր գործիքներ և զենքեր։
Փրկված կրիպտոնացի և Daily Planet-ի լրագրող, ով ունի գերմարդկային կարողություններ։ 2016 թվականի փետրվարի 5-ին, Քավիլը սոցիալական մեդիայում հայտարարել է, որ սկսել է նախապատրաստվել հիմնական նկարահանումների համար[12]։
5000-ամյա անմահ ամազոնուհի ռազմիկ արքայադուստր և Զևսի դուստրը, ով ունի գերմարդկային ուժ, արագություն, ռեֆլեքսներ, դիմացկունություն և ճարպկություն։
Ստորջրյա՝ Ատլանտիս ազգի թագավորը, ում մետամարդկային կարողությունները կապված են Ատլանտական ֆիզիոլոգիայի հետ։ Նա ունի գերմարդկային ուժ, արագություն, ամրություն, ռեֆլեքսներ և կարողանում է կառավարել ծովային կենդանիներին։
Ցենթերալ Սիթիի ոստիկանության դատաբժշկական քննիչ, ով կարող է տեղաշարժվել գերմարդկային արագությամբ, և հնարավորություն ունի թակելու մինչև Սփիդ Ֆորս։
Նախկին քոլեջի մարզիկ, ով վերականգնվել է Մայր արկղի միջոցով, գրեթե ճակատագրական վթարից հետո։ Ունի կարողություններ, որոնք կարողանում են շահարկել տեխնոլոգիան։
Daily Planet-ի լրագրող և Կենտի սիրային հետաքրքրությունը[13]։
LexCorp-ի գլխավոր տնօրենը[15]։
Բրյուս Ուեյնի սեղանապետը, անվտանգության պետը և վստահված անձը[16]։
Քլարկ Կենտի խորթ մայրը։
Գոթեմ Սիթիի ոստիկանության հանձնակատարը և Բեթմենի դաշնակիցը։
Քիարան Հայնդսը մարմնավորում է Սթեփենվուլֆին, ով ցանկանում է գտնել երեք Մայր արկղերը, իր եղբորորդի` Դարքսայդի համար[17]։ Էմբեր Հերդը և Քիրսի Քլեմոնսը մարմավորում են Մերային և Այրիս Ուեսթին։ Ջուլիան Լուիս Ջոնսը կատարում է անհայտ դեր[18]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի փոտրվարին Warner Bros.-ը հայտարարեց, որ վարձել է ամուսիններ՝ Միշել և Քիերան Մոլռունիներին, որ գրեն սցենար «Արդարության լիգան» ֆիլմի համար[19]։ Նորություններն եկան այն ժամանակներ, երբ Ջոս Ուեդոնի երկար սպասված «Հրաշք կինը», ինչպես նաև Դևիդ Ս․ Գոյերի «Ֆլեշ» ֆիլմերը չեղյալ հայտարարվեցին[20][21]։ Վերնագրված որպես «Արդարության լիգա։ Մորտալ»[22]՝ Միշել և Քիերան Մոլռունիները Warner Bros.-ին ներկայացրեցին սցենարը 2007 թվականի հունիսին, ստանալով դրական կարծիք[23], և հույս ունեին նկարահանումները սկսեին 2007-2008 թվականների գրողների բունտից հետո[24]։ Հիասթափված լինելով բյուջեից՝ Warner Bros.-ը պատրաստ չէր կենտրոնանալ «Սուպերմենի վերադարձը» ֆիլմի սիքվելի զարգացման վրա։ Բրենդոն Ռաութը չէր մոտեցել, որպեսզի կրկին կատարեր իր դերը «Արդարության լիգա։ Մորտալում»[25], ոչ էլ Քրիստիան Բեյլը[26]՝ «Բեթմեն։ Սկիզբը» ֆիլմից։ Warner Bros.-ը «Արդարության լիգա։ Մորտալ» ֆիլմը նախատես էլ էր, որ լիներ ֆիլմաշարի սկիզբը, ինչպես նաև առանձին սիքվելների և սփին-օֆֆերի։ «Արդարության լիգայի» ռեժիսորը իրականում պետք է լիներ Ջեյսոն Ռեիթմանը, սակայն նա հրաժարվում է, ասելով, որ նա անկախ ռեժիսոր է և նախընտրում է հեռու մնալ մեծ բյուջե ունեցող սուպերհերոսական ֆիլմերից[27]։ 2007 թվականի սեպտեմբերի Ջորջ Միլերը համաձայնվեց որպես ֆիլմի ռեժիսոր, իսկ Բարի Մ․ Օսբուրնը որպես ռեժիսոր։
Հաջորդ ամիս, մոտավորապես 40 դերասաններ և դերասանուհիներ սկսել էին լսումները, սուպերհերոսների դերերը ստանալու համար։ Նրանց թվում էին՝ Ժոզեֆ Քրոսը, Մայքլ Անգարանոն, Մաքս Թիրիոթը, Մինկա Քելին, Էդրիան Փելիքին և Սքոթ Փորթերը։ Միլերը նախընտրում էր, որ անձնակազմում լինեն երիտասարդ դերասաններ, որովհետև նա ցանկանում էր «մեծացնել» նրանց իրենց մյուս ֆիլմերի ընթացքում[28]։ Դի Ջեյ Քաթրոնան պետք է տաներ Սուպերմենի դերը[29], իսկ Արմի Համերը՝ Բեթմենի։ Բանակցություններ վարելուց հետո Ջեսիկա Բիլը հրաժարվում է կատարել Հրաշք կնոջ դերը[30]։ Կերպարի հետ կապ ունեին նաև Թերեզա Պալմերը, Շենին Սոսամոնը, ինչպես նաև Մերի Էլիզաբեթ Ուինսթեդը, ով հաղթեց լսումների ժամանակ[31]։ Ի վերջո, որպես Հրաշք կնոջ դերակատար ընտրվեց Մեգան Գեյլը[32], մինչ Միլերը պետք է կատարեր Տալիա Ալ Գուլի դերը, և նրա մտքով անցելլ էր դերը կատարել ռուսական ակցենտով[33]։ «Արդարության լիգա։ Մորտալի» սցենարում կար նաև Ջոն Սթյուարտ կերպարը, որպես Կանաչ Լապտեր, ում դերը առաջարկվել էր Քոլամպըս Շորթին[34]։ Անձնակազմում էր ռեփեր Common-ը[35], ինչպես նաև Ադամ Բրոդին, ով պետք է կատարեր Բարի Ալենի/ Ֆլեշի դերը[36], և Ջեյ Բարուշելը, ով պետք է կատարել առաջնատար չարագործի՝ Մաքսուել Լորդի դերը[37]։ Անձնակազմին պետք էր նաև Ակվամեն։ Մարիտ Ալենը վարձվել էր, որպես կոստյումների դիզայներ մինչ իր մահը 2007 թվականի նոյեմբերին[38], և նրա պարտականությունը իր վրա վերցրեց Weta Workshop-ը[39]։
Սակայն սցենարիստները սկսեցին գործադուլը հենց այն ամիս, երբ ֆիլմը սպասվում էր[40]։ Գործադուլից հետո՝ Warner Bros․-ը և Միլերը ցանկանում էին միանգամից սկսել նկարահանումները[41], սակայն արտադրությունը հետաձգվեց երեք ամսով։ «Արդարության լիգա։ Մորտալի» նկարահանումների մեծ մասը պետք է տեղի ունենար Սիդնեյի Fox Studios Australia-ում[42]։ Ավստարլիական ֆիլմի հանձնաժողովը ասեց քասթինգի ընտրությունները, թույլ տալով Ջորջ Միլերին անձնակազմ ընդունել Գեյլին, Պալմերին ր Քիյս Բրայանին՝ բոլոր ավստրալիացի բնիկներին։ Արտադրության անձնակազմը ամբողջովին բաղկացած էր ավստրալիացիներից, սակայն ավստրալիական կառավարությունը մերժում է Warner Bros.-ի հարկային 40 տոկոսը իջեցնել, որովհետև նրանք բավականին ավստրալիացի դերասաններ չէին վարձել[43][44]։ Այնուհետև արտադրողական գրասենյակները տեղափոխվում են Կանադա՝ Վանկուվերի ֆիլմի ստուդիա։ Նկարահանումները հետաձգվում են մինչև 2008 թվականի հուլիս, մինչ Warner Bros-ը դեռ կարծում էր, որ նրանք կհեռարձակեն ֆիլմը 2009 թվականի ամռանը[45][46]։
Արտադրության ուշացումները շարունակում էին, և 2008 թվականին «Խավարի ասպետը» ֆիլմի հաջողությունից հետո[47], Warner Bros.-ը ցանկանում է կենտրոնանալ այնպիսի ֆիլմերի վրա, որոնք կներառեին հիմնական կերպարներին՝ թույալտրելով Քրիստոֆեր Նոլանին վերջացնել իր Բեթմենի տրիլոգիան 2012 թվականին «Խավարի ասպետը։ Լեգենդի վերածնունդը» ֆիլմով։ Warner Bros.-ը վերսկսեց արտադրությունը «Կանաչ լապտերը» ֆիլմի համար, որը հեռարձակվեց 2011 թվականին քննադատական և ֆինանսական հիասթափությամբ։ Մինչդեռ, Ֆլեշի և Հրաշք կնոջ ֆիլմերը հետաձգվում էին, 2011 թվականին սկսվում է «Պողպատե մարդը» ֆիլմի նկարահանումները, որի ռեժիսորն էր Նոլանը, իսկ սենարիստը Դևիդ Ս․ Գոյերը։ «Պողպատե մարդը» ֆիլմի նկարահանումների ավարտից անմիջապես հետո Warner Bros.-ը վարձում է Ուիլ Բիլին, որ նա գրի նոր «Արդարության լիգա» ֆիլմի սցենարը[48][49][50][51]։ Գոյերը հայտարել էր, որ ֆիլմում պետք է լինի Կանաչ լապտերը, ում կերպարը կապ չի ունենա 2011 թվականի ֆիլմի հետ[52]։ 2013 թվականի հունիսին «Պողպատե մարդու» հեռարձակումից հետո, Գոյերը վարձվում է, որպեսզի լինի ֆիլմի սիքվելի և, ինչպես նաև նոր «Արդարության լիգայի» ռեժիսորը[53]։ Հետագայում սիքվելի անունը հայտնի դարձավ որպես «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»։ Ֆիլմում նկարահանվում էին՝ Բեն Աֆլեքը՝ Բեթմենի դերով, Գալ Գադոտը՝ Հրաշք Կնոջ դերով, և Ռեյ Ֆիշերը՝ Վիկտոր Սթոնի/ Կիբօրգի փոքր դերով, ում դերը կդառնար կարևոր և առաջատար «Արդարության լիգա» ֆիլմում։ Այս ֆիլմաշարը անջատ էր Նոլանի և Գոյերի աշխատանքից՝ Բեթմենի տրիլոգիայում, սակայն Նոլանը դեռ ներգրավված էր որպես «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» գործադիր տնօրեն[54]։ 2014 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Զաք Սնայդերը լինելու է Գոյերի սցենարով՝ «Արդարության լիգա» ֆիլմի ռեժիսորը[55]։ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի սցենարը հրաշալիորեն վերագրելուց, Քրիս Թերիոն վարձվում է Warner Bros.-ի կողմից, որպեսզի վերագրի նաև «Արդարության լիգայի» սցենարը[56]։ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին հայտարարվեց, որ ֆիլմի առաջին մասը հեռաևձակվելու է 2017 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ երկրորդ մասը՝ 2019 թվականի հունիսի 14-ին և երկու ֆիլմերի ռեժիսորն էլ լինելու Սնայեդերը։ 2015 թվականի հունիսի սկզբերին հայտարարվեց, որ Թերիոն ավարտել է ֆիլմի առաջին մասի սցենարը[57]։ Սնայդերը նշել է, որ ֆիլմը ոգեշնչված է լինելու Ջեք Կյորբիի «Նոր աստվածներ» կոմիքսով։ Չնայած, որ ֆիլմը ունենալու է երկու մաս, և դրան հեռարձակվելու են երկու տարվա տարբերությամբ, Սնայդերը ասել է, որ նրանք չեն կիսելու ֆիլմը երկու մասի և երկու ֆիլմերն էլ լինելու են իրարից անջատ[58][59]։
Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Ռեյ Ֆիշերը ընտրվեց որպես Վիկտոր Սթոն/ Կիբօրգ, և տարավ կամեո «Բեթմենն ընդդեմ Սուպերպենի» ֆիլմում, հետևելով ավելի մեծ դերի «Արդարության լիգա» ֆիլմում.[60][61]։ Հենրի Քավիլը, Բեն Աֆլեքը, Գալ Գադոտը և Էմի Ադամսը պետք է կրկնեն իրենց դերերը[62]։ 2014 թվականի հոկտեմբերի Ջեյսոն Մամոան հայտնվեց անձնակազմում որպես Արթուր Քարի/ Ակվամեն, ով կատարել էր իր դեբյուտը «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմում[63][64]։ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին Մամոան ասել է ComicBook.com-ին, որ «Արդարության լիգա» ֆիլմը լինելու է առաջին և նա չգիտեր, թե երբ է հեռարձակվելու Ակվամենի սոլո ֆիլմը[65]։ 2016 հունվարի 13-ին սկսեցին բանակցությունները Էմբեր Հերդի հետ, որպեսզի նա մարմանավորի Ակվամենի սիրային հետաքրքրության՝ Մերայի դերը[66]։ Մարտ ամսին The Hollywood Reporter-ը հայտարարեց, որ Ջոնաթան Քիմբլ Սիմոնսը պետք է մարմնավորի է հանձնակատար Ջեյմս Գորդոնին[67], իսկ Էմբեր Հերդը համաձայնվել է մարմնավորել Մերային[68]։ Էմի Ադամսը նույնպես համաձայնվեց կրկին կատարել իր Լոիս Լեյնի դերը երկու ֆիլմերում էլ[69]։ Հաջորդ ամիս, Սիմոնսը համաձայնվեց մարմավորել Ջեյմս Գորդինին[70]։ 2016 թվականի ապրիլին Ուիլեմ Դեֆոն հայտնվեց անձնակազմում՝ անհայտ դերով[71], որը հետագայում պարզվեց որպես Նուիդիս Վուլկո։ Չնայած իր կերպարի մահվանը «Արդարության արշալույսին» ֆիլմում՝ Հենրի Քավիլը հաստատեց, որ վերադառնալու է դերին՝ երկու «Արդարության լիգա» ֆիլմերում[72]։ 2016 թվականի մայիսին Ջերեմի Այրոնսը համաձայնվեց մարմնավորել Ալֆրեդ Փենիուորթին։ Նույն ամսում նշվեց որ Ջեսսի Այզենբերգը կրկնելու է իր՝ Լեքս Լյութոր դերը, և 2016 թվականի հունիսին նա հաստատել է իր վերադարձի մասին Shortlist ամսագրի համար հարցազրույցում[73][74]։ 2016 հուլիսին Ջուլիան Լուիս Ջոնսը հայտնվեց անձնակազմում՝ անհայտ դերով։
Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի հուլիսին հայտարարվեց, որ ֆիլմի նկարահանումները կսկսեն «Հրաշք կին» ֆիլմի նկարահանման շրջանից հետո[75]։ Նկարահանումների շրջանը սկսվել է 2016 թվականի ապրիլի 11-ին Լիվասդենում գտնվող Warner Bros.-ի ստուդիայում, ինչպես նաև տարբեր վայրերում, ինչպիսիք են՝ Լոնդոնը, Շոտլանդիան, Լոս Անջելեսը և Իսլանդիան[76]։ Սնայդերի երկարամյա օպերատոր Լերի Ֆոնգին՝ հակամարտությունների պատճառով, փոխարինում է Ֆաբիան Ուագները[77]։ Բեն Աֆլեքը բացահայտվեց որպես գործադիր տնօրեն[78]։ 2016 թվականի մայիսին հայտարարվեց որ Ջեոֆ Ջոնսը և Ջոն Բերգը պետք է զարգացնեն «Արդարության լիգայի» երկու ֆիլմերը, և նրանք պետք է պատասխանատու լինեն DC-ի ընդարձակ տիեզերքի համար, հատկապես, «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի բացասական ընդունումից հետո[79]։ 2016 թվականի հունիսի 3-ին Ջոնսը պաշտոնապես հայտարարեց, որ ֆիլմի անունը «Արդարության լիգա» է[80]։ Նույն ամսում, Այրոնսը նշեց որ «Արդարության լիգան» կլինի ավելի գծային և պարզ քան «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի թատրոնային տարբերակը[81]։ Հետագայում Ջոնսը նշել է, որ ֆիլմը կլինի «հուսադրող և լավատես», համեմատած DC-ի ընդլայնված տիեզերքի մյուս ֆիլմերի[82]։ Մամոան Ինստագրամում հայտարարեց, որ նկարահանումների շրջանը Լոնդոնում ավարտվել է 2016 թվականի հոկտեմբերի 1-ին[83]։ 2016 թվականի հոկտեմբերի 7-ին Զաք Սնայդերը Թվիթթերում հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայում նկարահանումները ավարտվել են[84]։ Հոկտեմբերի 14-ին Մամաոան Ինստագրամում հայտարարեց, որ նկարահանումները ավարտվել են Իսլանդիայում[85]։
Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի մարտին Հանս Ցիմերը, ով գրել էլ «Պողպատե մարդը» և «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմերի երաժշտությունները, հայտարարեց, որ նա պաշտոնապես լքում է «սուպերհերոսական բիզնեսը»[86]։ 2016 թվականի հունիսից նրան փոխարինեց Junkie XL-ը, ով գրել էր «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին» ֆիլմի երաժշտությունը Ցիմերի հետ միասին[87]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
«Արդարության լիգա» ֆիլմը նախատեսվում է թողարկվել 2017 թվականի նոյեմբերի 17-ին[88]։ Ֆիլմը կունենա IMAX ձևաչափ[89]։
Սիքվել[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սիքվելը նախատեսվում էր թողարկվել 2019 թվականի հունիսի 14-ին, սակայն հետաձգվեց Բեն Աֆլեքի Բեթմենի մասին ֆիլմի համար[90]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.boxofficemojo.com/movies/?id=dcfilm1117.htm
- ↑ http://www.svenskfilmdatabas.se/sv/item/?type=film&itemid=614949
- ↑ http://www.imdb.com/title/tt0974015/
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=126527.html
- ↑ 7,0 7,1 7,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,0 8,1 8,2 Box Office Mojo — 1999.
- ↑ «Justice League Producers Explain Where The Movie Picks Up»։ Comicbook.com։ Վերցված է June 27, 2016
- ↑ «Official ‘Justice League’ Synopsis and Logo Revealed»։ Collider.com։ June 21, 2016։ Վերցված է June 21, 2016
- ↑ «‘Justice League’ Villains and Mother Boxes Teased by Zack Snyder»։ Collider.com։ June 21, 2016։ Վերցված է June 27, 2016
- ↑ «Superman training started today»։ Facebook։ February 5, 2016։ Վերցված է April 15, 2016
- ↑ «Justice League Movie Cast Revealed by Warner Bros.»։ ComingSoon.net։ Վերցված է December 23, 2016
- ↑ «Who Willem Dafoe Is Playing In Justice League - CINEMABLEND»։ June 21, 2016։ Վերցված է June 27, 2016
- ↑ «Jesse Eisenberg's Lex Luthor will be in Justice League»։ May 29, 2016։ Վերցված է September 12, 2016
- ↑ «Exclusive: Jeremy Irons Will Bring Batman's Alfred to "Justice League of America"»։ Showbiz 411։ May 1, 2016։ Վերցված է May 1, 2016
- ↑ «‘Game of Thrones’ Star Ciaran Hinds Cast in ‘Justice League’ as Steppenwolf (Exclusive)»
- ↑ «Stella star Julian Lewis Jones lands a role in DC Comics blockbuster Justice League»։ Wales Online։ July 4, 2016
- ↑ Pamela McClintock, Ben Fritz (February 22, 2007)։ «'Justice' prevails for Warner Bros.»։ Variety։ Վերցված է April 4, 2007
- ↑ «Joss Whedon Won’t Write, Direct ‘Wonder Woman’ — Despite Doing ‘A Lot Of Legwork’»։ MTV News։ February 2, 2007։ Վերցված է September 8, 2014
- ↑ Jessica Barnes (February 3, 2007)։ «David Goyer Booted Off The Flash»։ Moviefone։ Արխիվացված է օրիգինալից July 25, 2011-ին։ Վերցված է December 21, 2010
- ↑ Michaela Boland (March 28, 2008)։ «Will Australia get Justice League?»։ Variety։ Վերցված է November 1, 2008
- ↑ Pamela McClintock (June 15, 2007)։ «Justice League film gets script»։ Variety։ Վերցված է March 14, 2008
- ↑ Diane Garrett (September 20, 2007)։ «George Miller to lead Justice League»։ Variety։ Վերցված է September 20, 2007
- ↑ Frosty (April 23, 2008)։ «Brandon Routh Exclusive Video Interview – Lie To Me»։ Collider.com։ Արխիվացված է օրիգինալից October 21, 2008-ին։ Վերցված է November 1, 2008
- ↑ Rachel Howard (August 21, 2007)։ «Interview: Is Christian Bale In or Out of WB's 'Justice League'?»։ IESB։ Արխիվացված է օրիգինալից March 15, 2008-ին։ Վերցված է November 1, 2008
- ↑ Peter Sciretta (April 10, 2008)։ «Jason Reitman Turns Down Justice League»։ Slash Film։ Վերցված է November 1, 2008
- ↑ Borys Kit (October 15, 2007)։ «The Vine: Young actors seek Justice»։ The Hollywood Reporter
- ↑ Michael Cieply (March 1, 2008)։ «A Film's Superheroes Face Threat of Strike»։ Նյու Յորք Թայմս
- ↑ Marc Malkin (September 25, 2008)։ «Holy Double Take, Batman! Here Comes a New Caped Crusader»։ E! Online։ Վերցված է November 1, 2008
- ↑ Shawn Adler (October 26, 2007)։ «Mary Elizabeth Winstead Envisions Bulking Up For Wonder Woman»։ MTV Movies Blog։ Վերցված է March 15, 2008
- ↑ Diane Garrett, Michael Fleming (January 16, 2008)։ «Warner pulls plug on Justice League»։ Variety։ Վերցված է March 15, 2008
- ↑ «Exclusive: Teresa Palmer Still Wants to Play Talia Al Ghul in 'The Dark Knight Rises'»։ Movieweb.com։ November 20, 2010
- ↑ Larry Carroll (October 30, 2007)։ «Columbus Short Turns Down Lantern Ring For Justice League»։ MTV Movies Blog։ Վերցված է March 15, 2008
- ↑ Shawn Adler (February 8, 2008)։ «Common Confirms He's Green Lantern In Justice League»։ MTV Movies Blog։ Վերցված է March 15, 2008
- ↑ Larry Carroll (September 2, 2009)։ «Adam Brody Remembers His 'Justice League' Flash Suit, Before The Project Sprinted Away Forever»։ MTV Splash Page։ Վերցված է September 7, 2014
- ↑ Mike Sampson (August 4, 2008)։ «Jay Talks 'JLA' and Seth»։ JoBlo.com։ Վերցված է November 1, 2008
- ↑ «Costumer Marit Allen dies at 66»։ Variety։ November 30, 2007։ Վերցված է March 15, 2008
- ↑ Tom Cardy (January 7, 2008)։ «Weta triumphs in clash of the superheroes»։ The Dominion Post
- ↑ Michaela Boland (January 17, 2008)։ «Australia denies killing Justice League»։ Variety։ Վերցված է March 15, 2008
- ↑ Andrew Hornery (February 9, 2008)։ «Gale is lassoed for film»։ The Sydney Morning Herald
- ↑ «Sydney mooted as location for Megan Gale's Wonder Woman flick»։ The Daily Telegraph։ February 20, 2008
- ↑ Garry Maddox (February 25, 2008)։ «Unhappy feet may flee Sydney»։ The Sydney Morning Herald
- ↑ Kyle Buchanan (October 20, 2010)։ «The Social Network's Armie Hammer Talks Special Effects, Misogyny, and the Downside of Being Tall and Handsome»։ New York։ Վերցված է September 8, 2014
- ↑ Diane Garrett (February 26, 2008)։ «Warner Bros. to serve 'Justice' in '09»։ Variety։ Վերցված է March 15, 2008
- ↑ «Film greenlights in limbo»։ Variety։ February 27, 2008։ Վերցված է March 15, 2008
- ↑ Casey Seijas (March 9, 2009)։ «Justice League' Movie Still A Possibility, Says Director... Just Not Anytime Soon»։ MTV Splash Page։ Վերցված է September 17, 2014
- ↑ Jeff Sneider (June 5, 2012)։ «Beall writing ‘Justice League’ for Warner Bros.»։ Variety։ Վերցված է September 8, 2014
- ↑ Baldwin Kristen (April 11, 2013)։ «'Man of Steel' will open door for more DC Comics superhero movies»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից November 22, 2013-ին։ Վերցված է June 3, 2013
- ↑ «‘Man of Steel’ director Zack Snyder promises references to DC Universe»։ Batman News։ April 23, 2013։ Վերցված է April 24, 2013
- ↑ «‘Man of Steel’ Will Launch DC Shared Universe»։ ScreenRant։ April 11, 2013։ Վերցված է April 12, 2013
- ↑ Brendon Connelly (June 13, 2013)։ «David Goyer Tells Me How Man Of Steel Will "Cause" The Justice League Movie»։ BleedingCool.com։ Արխիվացված է օրիգինալից August 31, 2014-ին։ Վերցված է September 8, 2014
- ↑ Nikki Finke (June 10, 2013)։ «‘Man Of Steel’ Sequel Underway With Zack Snyder And David S. Goyer»։ Deadline.com։ Վերցված է September 8, 2014
- ↑ Jon Lyus (June 14, 2013)։ «David Goyer talks about a Blank Slate and a New Batman for the Justice League Movie»։ HeyUGuys.com։ Վերցված է September 8, 2014
- ↑ Alex Stedman (April 27, 2014)։ «Zack Snyder to Direct ‘Justice League’ Movie»։ Variety։ Վերցված է September 8, 2014
- ↑ Mike Fleming (July 25, 2014)։ «‘Batman V Superman’ Scribe Chris Terrio For ‘Justice League’»։ Deadline.com։ Վերցված է September 8, 2014
- ↑ «Batman v Superman: Dawn of Justice Scenes Described, Justice League Script Complete»։ comingsoon.net։ July 3, 2015։ Վերցված է July 4, 2015
- ↑ «JUSTICE LEAGUE WILL NOT BE A TWO-PART MOVIE AFTER ALL»։ ign.com։ June 21, 2015։ Վերցված է June 22, 2016
- ↑ «Snyder Calls "Justice League" A "Complete Movie," Sequel Still On Track»։ Comic Book Resources։ June 23, 2016։ Արխիվացված է օրիգինալից June 26, 2016-ին։ Վերցված է June 27, 2016
- ↑ Lee Chris (October 21, 2014)։ «DC's 'Cyborg,' Ray Fisher, didn't know he was getting his own movie»։ ew.com։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2014-ին։ Վերցված է October 22, 2014
- ↑ «Cyborg is also in Zack Snyder's Superman/Batman movie»։ ew.com։ April 25, 2014։ Արխիվացված է օրիգինալից October 28, 2014-ին։ Վերցված է October 22, 2014
- ↑ Hughes Mark (April 28, 2014)։ «'Justice League' Movie Confirmed, Starts Filming After 'Superman Vs. Batman'»։ Forbes։ Արխիվացված է օրիգինալից May 28, 2014-ին։ Վերցված է May 29, 2014
- ↑ «Jason Momoa will play Aquaman in 'Dawn Of Justice,' and we know how it will happen»։ HitFix։ June 14, 2014։ Վերցված է October 17, 2014
- ↑ «'Game Of Thrones' Actor Will Play Aquaman In New Movie»։ Business Insider։ October 16, 2014։ Վերցված է October 16, 2014
- ↑ «Jason Momoa Confirms Aquaman For Justice League, Thinks Standalone Movie Will Be Origin Story»։ comicbook.com։ October 20, 2014։ Վերցված է October 20, 2014
- ↑ Kit Borys (January 13, 2016)։ «Amber Heard in Talks to Star in 'Aquaman' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է January 14, 2016
- ↑ Ford Rebecca (March 7, 2016)։ «Justice League' Adds J.K. Simmons as Commissioner Gordon (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է March 7, 2016
- ↑ Kile Meredith (March 17, 2016)։ «EXCLUSIVE: Amber Heard Confirms Her 'Aquaman' Role in 'Justice League', Dishes on 'Interesting' Mera Costume»։ Entertainment Tonight։ Վերցված է March 20, 2016
- ↑ «EXCLUSIVE: Amy Adams and Gal Gadot Are Excited About Amber Heard's 'Justice League' Casting: 'I Hope We All Get to Work Together'»։ Entertainment Tonight։ Վերցված է May 20, 2016
- ↑ «Justice League: J.K. Simmons Talks Commissioner Gordon»։ Collider (en-US)։ Վերցված է April 18, 2016
- ↑ «'Justice League' Adds Willem Dafoe to Cast (Exclusive)»։ The Hollywood Reporter։ April 19, 2016
- ↑ «Instagram photo by Henry Cavill • Apr 12, 2016 at 1:46pm UTC»։ Instagram։ Վերցված է April 26, 2016
- ↑ «Jesse Eisenberg's Lex Luthor will be in Justice League»։ Digital Spy։ May 29, 2016։ Վերցված է May 31, 2016
- ↑ «Exclusive: Jesse Eisenberg confirms Lex Luthor will return for Justice League»։ Shortlist.com։ June 20, 2016։ Վերցված է June 21, 2016
- ↑ Jayson Jay (July 29, 2015)։ «Dates Wonder Woman & Justice League Start Filming Confirmed»։ comicbook.com։ Վերցված է August 1, 2015
- ↑ «Justice League begins shooting April 11 - EXCLUSIVE»։ Entertainment Weekly։ February 22, 2016։ Վերցված է February 22, 2016
- ↑ Begley Chris (April 11, 2016)։ «Fabian Wagner is the cinematographer for ‘Justice League’»։ Batman News։ Վերցված է April 12, 2016
- ↑ «Ben Affleck Elevated to 'Justice League' Executive Producer»։ The Hollywood Reporter։ May 6, 2016։ Վերցված է May 24, 2016
- ↑ «'Batman v. Superman' Fallout: Warner Bros. Shakes Up Executive Roles (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է May 18, 2016
- ↑ «Clearing up any misconceptions -- the Justice League movie is called "Justice League."»։ Twitter։ June 3, 2016։ Վերցված է June 3, 2016
- ↑ «Batman v Superman: Dawn Of Justice star Jeremy Irons on his new life as a semi-retired actor | Daily Mail Online»։ Daily Mail։ Վերցված է June 12, 2016
- ↑ «Warner Bros.’s New Strategy on DC: Lighten Up, Superheroes»։ September 8, 2016։ Վերցված է September 12, 2016 – via Wall Street Journal
- ↑ «Jason Momoa Thanks ‘Justice League’ Crew With Shirtless Photo as Filming Wraps (Photo)»։ TheWrap։ October 1, 2016։ Վերցված է October 2, 2016
- ↑ «Last day filming in the UK. It has been an amazing shoot. Big thanks to everyone involved!»։ Twitter։ October 7, 2016։ Վերցված է October 6, 2016
- ↑ «That's a wrap»
- ↑ «Composer Hans Zimmer retires from 'superhero business'»։ BBC։ March 30, 2016։ Վերցված է August 5, 2016
- ↑ «Justice League: Junkie XL Will Score Zack Snyder's Epic»։ Collider։ June 28, 2016։ Վերցված է August 5, 2016
- ↑ «DC Comics Movies Announced: ‘Suicide Squad,’ ‘Wonder Woman,’ ‘Justice League,’ ‘The Flash,’ ‘Aquaman’»։ /Film։ October 15, 2014։ Վերցված է October 15, 2014
- ↑ «IMAX and Warner Bros. Extend Deal to Include 12 More Films»։ ComingSoon.net։ October 19, 2016։ Վերցված է October 22, 2016
- ↑ «Justice League: Part Two’ Delayed to Accommodate Ben Affleck’s Standalone ‘Batman’ Film»։ Collider.com։ December 9, 2016։ Վերցված է December 9, 2016
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայքէջ
- Արդարության Լիգան Internet Movie Database կայքում
- Արդարության լիգան Box Office Mojo կայքում
- Արդարության լիգան Rotten Tomatoes կայքում
- Արդարության լիգան Metacritic կայքում
|
|
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2017 ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան մարտաֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ ֆիլմեր
- Ֆիլմեր Բեթմենի մասին
- Warner Bros. ֆիլմեր
- DC-ի ընդարձակ տիեզերքի ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ամերիկյան գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ամերիկյան էքշն արկածային ֆիլմեր
- 2010-ականների գիտաֆանտաստիկ էքշն ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Զակ Սնայդերի ֆիլմեր
- Ֆիլմեր սուպերհերոսների մասին
- DC-ի կինեմատոգրաֆիական տիեզերք
- Ֆիլմեր ապոկալիպսիսի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- 2010-ականների ֆիլմեր սուպերհերոսների մասին