Մեգան Գեյլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Մեգան Գեյլ
Megan Gale 2013.jpg
Հասակը 180 սմ
Ծնվել է օգոստոսի 7, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1] (42 տարեկան)
Ծննդավայր Պերթ, Ավստրալիա
Կրթություն John Curtin College of the Arts
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն մոդել և դերասանուհի
Համատեղ ապրող(ներ) Շաուն Հեմպսոն
megangale.com

Մեգան Քեյթ Գեյլ (անգլ.՝ Megan Kate Gale, օգոստոսի 7, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1], Պերթ, Ավստրալիա, Ավստրալիա), ավստրալացի ֆոտոմոդել, դերասանուհի և մոդելավորող[2]: Մեգանի կարողությունը ներկայումս կազմում է 10 միլիոն դոլար[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեգան Քեյթ Գեյլը ծնվել է 1975 թվականի օգոստոսի 7-ին, Ավստրալիայի Արևմտյան Ավստրալիա նանագի Պերթ քաղաքում՝ անգլիացու և պոլինեզացի մաորիի ընտանիքում։ Մեգանն ունի երկու ավագ եղբայր։ 2003 թվականի դրությամբ նա ապրում է Շվեյցարիայի Տիչինո կանտոնի Լուգանո քաղաքում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնութ տարեկան հասակում Մեգանը հայրների Պերթ քաղաքում հաղթու է գեղեցկության մրցույթը։ 1999 թվականին, մի քանի տարի մոդել աշխատելուց հետո, Գեյլը ընդունվել է իտալական «Omnitel» գովազդային հոլովակների նկարահանման համար, որտեղ աշխատել է մինչև 2006 թվականը։

1999 թվականից սկսած Մեգան այդ թվում նաև նկարահանվել է կինոյում և եղել է մոդելավորող։ 2012 թվականին նա առաջադրվել է «Astra Awards» մրցանակի «Սիրելի անձնավորություն — կին» կատեգորիայում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարից Մեգանը ամուսնացած է «Richmond Tigers»-ում աշխատող Շոն Հեմփսոնի հետ (ծնվել է 1988 թվականին)։ Զույգն ունի մեկ տղա՝ Ռիվեր Ալան Թոմաս Հեմփսոնը (ծնվել է 2014 թվականի մայիսի 13-ին)[4]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2004 ֆ Հիացած լուսնով Stregati dalla luna Վիվիանա
2005 ֆ Սթելս Stealth Բժիշկ Օրբիթայի քարտուղարուհին
2010 ֆ Ես էլ եմ քեզ սիրում I Love You Too Ֆրանչեսկա Մորեթթի
2014 ֆ Հրաշքների աշխարհ Wonderland / Ամելյա Ունիդսոն
2014 ֆ Ջրի որոնողը The Water Diviner Ֆաթմա
2015 ֆ Խելագար Մաքս․ զայրույթի ճանապարհը Mad Max: Fury Road Վալքիրիա
2016 ֆ Ձիթապտղե քույրերը The Olive Sisters միսիս Մարտինո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]