Դաութզեն Կրուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դաութզեն Քրուս
անգլ.՝ Doutzen Kroes
Դիմանկար
Քրուսը 2013 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ
Ծնվել էհունվարի 23, 1985
ԾննդավայրԻսթերմար, Նիդերլանդներ Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Ազգությունհոլանդացի
Մասնագիտությունմոդել և դերասան
Գործունեություն2003–ներկա
ԱմուսինՍանրի Ջեյմս Գոռե (2010)
Երեխաներ2
 Doutzen Kroes Վիքիպահեստում

Դաութզեն Կրուս (հունվարի 23, 1985(1985-01-23)[1], Eastermar, Թիչերկստերադեյլ, Ֆրիսլանդիա, Նիդերլանդներ), ֆրիզ-հոլանդացի մոդել և դերասանուհի։ Սկսել է իր մոդելային գործունեությունը 2003 թվականին Նիդեռլանդներում և իր գործակալության կողմից անմիջապես ուղարկվել է Նյու Յորք, որտեղ անցնել է հանրահայտ ներքնազգեստների ապրանքանիշ՝ Victoria's Secret-ի քաստինգը։ 2008 թվականին դարձավ բրեդնի Հրեշտակ[2]։ Մոտ 5 տարուց ավել եղել է L'Oreal Paris–ի գովազդային մոդել[3][4][5]։ Կրուսը եղել է ամենաշատ վաստակող մոդելների թոփ 5 ցուցակում՝ ավելին քան 5 միլիոն ամերիկյան դոլարի եկամուտով ամեն տարի, սկսած 2008-ից։ Ըստ Forbes-ի նա 2014-ի երկրորդ ամենավաստակող մոդելն էր (զիջելով Ջիզել Բունդշենին)՝ մեկ տարում 8 միլիոն դոլար աշխատելով[6]։ Նա համարվում է մեր ժամանակների սուպերմոդել[7][8]։

Ի տարբերություն մյուս թոփ մոդելների, Կրուսը ծանոթացավ նորաձևության աշխարհի հետ ավելի ուշ[9]։ Նա այն քիչ հաջողությունների հասած մոդելներից է, ով չի հայտնաբերվել մոդելային գործակալությունների կեղմից։ Իր արձակուրդների լուսանկարները Paparazzi գործակալություն (Ամստերդամ) ուղարկելուց հետո նրան ընդունում են։ Կրուսը առաջին հայտնիությունը ծեռք բերեց 2005 թվականին, երբ հայտնվեց իտալական Vogue ամսագրի շապիկին։ Նկարահանումը կատարել է Ստիվեն Մեիսելը։ Իր գործունեությունը Victoria's Secret–ի հետ սկսելուն պես, նա 2005–ին քվեարկվեց որպես «Տարվա մոդել»՝ Vogue.com–ի կողմից[10]։ 2013–ը զգալի հաջողակ տարի էր Կրուսի համար։ Այդ տարվա սեպտեմբեր ամսին նա հայտնվեց չորս միջազգային տարբեր Vogue–ի շապիկներում՝ դարձնելով իրեն առաջին մարդը դրա պատմության մեջ[11]։ Սովորաբար սեպտեմբերյան համարները ամենակարևորներն են ներաձևության ամսագրերում, հատկապես Vogue–ում։ Տարեվերջին նա ունեցավ 9 ամսագրի շապիկ Vogue–ի համարներում՝ ցուցանիշ, որ ոչ մի մոդել չի գերազանցել[12]։

Դերասանական գործունեությունը սկսել է «Նոր ցամաք» ֆիլմով 2011 թվականին։ Նա Dance4Life հոլանդական բարեգործական կազմակերպության ակտիվ աջակից է։ Կազմակերպությունը օգտագործում է երգերն ու պարերը որպես ՄԻԱՎ–ի և ՁԻԱՀ–ի կանխարգելման միջոցներ։ Կրուսը նաև աջակցում է ընդերքի պահպանությանն ու Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաութզեն Կրուսը ծնվել է 1985 թվականի հունվարի 23-ին Նիդերլանդների Իսթերմար գյուղում՝ մոտ 1,600 բնակչությամբ, ֆրիզների ընտանիքում[13][14]։ Ծնվել է գյուղական մարզ Ֆրիսլանդում (Նիդերլանդների հյուսիս–արևմտյան հատված), որն ունի ավելի քիչ քան 650,000 բնակչություն և իր սեփական լեզուն։ Մայրը եղել է բուժքույր, հետագայում ուսուցչուհի[15], իսկ հայրը՝ հոգեթերապևտ։ 1970–ականներին նրանք երկուսն էլ արագ դահուկասահքի չեմպիոն էին։ Գտնվելով այդ ընտանիքում նա փոքրուց ձգտում է լինել պրոֆեսիոնալ արագ դահուկասահքի մարզուհի[16]։

Կրուսը և իր քույր Ռենսը՝ մասնագիտությամբ դիետոլոգ, մեծացել են դահուկասահքելով, հեծանիվ վարելով և առողջ սնվելով[17]։ Կրուսը նշել է այդ մասին․

Ամեն իր ես գնում էի դպրոց հեծանիվ վարելով, մոտ 25կմ դեպի այնտեղ և վերադարձ։ Մայրս ասում էր, եթե վարեմ հեծանիվ, այն ինձ ուժեղ կդարձնի։ Կարծում եմ այն ինձ դարձրեց... Ես գրեթե միշտ գտնվում էի դրսում... Երբևէ անգամ չեմ էլ մտածել հագուստներիս մասին։ Մենք չունեինք սոցիալական մեդիա և չէինք կարող դիտել ուրիշ աղջիկների և ամսագրերի նկարներ։ Մենք առանձնապես ամսագրեր չէինք էլ գնում․ ծնողներս պարզապես կարդում էին լրատվական թերթեր... Ես ինձ զգում էի շատ երիտասարդ Նիդերլանդների հյուսիսից և մինչ ես ուղարկվեցի Նյու Յորք, ես այցելել էի Ամստերդամը ընդամենը մեկ անգամ[18]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրուսը իր երիտասարդությունը նկարագրում է որպես ոչ կանացի աղջիկ։ Նա երբեք լուրջ չէր մտածել մոդել դառնալու մասին, սակայն իրեն տեսավ այդ ոլորտում երբ իր նկարները Paparazzi մոդելային գործակալության կողմից ընդունվեցին 2003 թվականին Ամստերդամում։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո, երբ Կրուսը 18 տարեկան էր, որոշեց աշխատել՝ իր գրպանի գումարը հոգալու համար։ Նրա գործակալությունը ուղարկեց Կրուսին Նյու Յորք և մի քանի անգամ մասնակցելով Victoria's Secret–ի քասթինգներին, նրան առաջարկեցին փորձել իր ուժերը դառնալու բրենդի հրեշտակ։ Նիդերլանդներից Նյու Յորք տեղափոխվելուց հետո նա նոր է լսել և սկսել ճանաչել Victoria's Secret բրենդը։

Կրուսը հայտնվել է հանրահայտ Time, Vogue, Harper's Bazaar, Seventeen, Elle, Marie Claire, Glamour, WAvantgarde, Numéro և այլ ամսագրերի շապիկներում։ Պարբերաբար հայտնվում է Victoria's Secret–ի կատալոգներում և քայլել է դրա 2005, 2006, 2008, 2009, 2011, 2012, 2013 և 2014 թվականների շոուներում։ Գովազդել է Gucci, Թոմի Հիլֆիգեր, Վերսաչե, Վալենտինո, Բլումարին, նաև Ջորջիո Արմանիի «White» ապրանքանիշը և «Eternity» օծանելիքը։ 2005 թվականին Vogue.com–ի ընթերցողների կողմից ընտրվել է որպես «Տարվա մոդել»[19]։ 2007–ին հայտնվեց ամերիկյան Vogue–ի մայիսյան համարի շապիկում, վերնագրված «Աշխարհի հաջորդ թոփ մոդելները»՝ Շանել Իմանի և ուրշների հետ միասին[20]։ Այդ մոդելներից որոշների հետ նաև հայտնվեց 2008 թվականի Pirelli նորաձևության օրացույցում։

Կրուսը Նյու Յորքում

2006 թվականին ֆրիզերեն վավերագրական ֆիլմ նկարահանվեց՝ պատմելով Կրուսի մեկ շաբաթյա մոդելային գործունեությունը[21]։ Ֆիլմը ցուցադրում է Կրուսին Միլանի նորաձևության շաբաթում և նրա կարծիքը մոդելային բնագավառի մասին։ 2007 թվականի հուլիսին, վաստակելով շուրջ 1.5 միլիոն դոլլար նախկին տասներկու ամիսներում, Կրուսը Forbes–ի կողմից անվանվեց տասնչորսերորդը 15 ամենավաստակող սուպերմոդելների ցուցակում[22]։ 2008–ի ապրիլին նա արդեն զբաղեցնում էր հինգերորդ հորիզոնականը՝ 6 միլիոն եկամուտով[23]։ Forbes–ը կրկին անվանեց նրան հինգերորդը 2009–ին(6 միլիոն դոլար), 2010–ին(6 միլիոն դոլար) և 2012–ին՝ գրեթե 7 միլիոն եկամուտով[24][25][26]։ Կրուսը բարձրացավ երկրորդ հորիզոնական 2014–ի ցուցանիշներում՝ վաստակելով 8 միլիոն նախկին տարում։

Կրուսը պաշտոնապես Ֆրիզերենի, իր մայր լեզվի, պահպանման աջակից է[27]։

Կրուսը 2015 թվականի Կաննի կինոփառատոնի ժամանակ

2008 թվականի օգոստոսի վերջին Victoria's Secret–ը պաշտոնապես հաստատեց People ամսագրին, որ Կրուսը նրանց հրեշտակներից մեկն է[28]։ Բրենդի համար առաջին գովազդը, արդեն որպես հրեշտակ, «Սուպերմոդելային մոլուցք(Supermodel Obsession)»–ն էր։ 2009 թվականին նա կնքեց պայմանագիր[29] դառնալու Swiss–ի կաշմիր ապրանքանիշի «Repeat»–ի դեմքը երկու տարի շարունակ[30]։

Կրուսն ունի իր մոմե արձանը Ամստերդամի Մադամ Տյուսոյի թանգարանում[31]։ 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010–ի հուլիս նա Marie Claire ամսագրի համար գրել է ամսական սյունակ իր կյանքի մասին[32]։ Կրուսը ունի պայմանագիր DNA Model Management մոդելային գործակալության հետ[33]։

2010 թվականին վերադարձավ շոուների մասնակցության և մասնակցեց Պրադայի նորաձևության շոուին՝ Ալեսսանդրա Ամբրոսիոյի և Միրանդա Քերի հետ միասին[34]։ 2011 թվականին գովազդեց L’Oréal և Tiffany & Co. ապրանքանիշները։ 2012–ին նա շարունակեց իր գործունեությունը նշավ երկու բրենդների համար, ինչպես հայտնվեց մի քանի Vogue–ի շապիկներում։ 2013–ին կնքեց շուրջտարյա պայմանագիր L’Oréal–ի հետ և գովազդեց նրանց ապրանքանիշները[35]։ Այդ նույն տարում նա հայտնվեց ավելի քան տասը ամսագրերի շապիկներում․ գերմանական Vogue (մարտ), կորեական Vogue (մարտ), ճապոնական Vogue (ապրիլ), հոլանդական Vogue (հունիս և սեպտեմբեր), թուրքական GQ (հուլիս), ֆրանսական Elle (օգոստոս), չինական Vogue (սեպտեմբեր), իսպանական Vogue (սեպտեմբեր), իտալական Vogue (սեպտեմբեր), պորտուգալական Elle(դեկտեմբեր), նորվեգական Elle (դեկտեմբեր) և Sunday Times Style (դեկտեմբեր)։ 2013 թվականի սեպտեմբերին Կրուսը դարձավ առաջին մոդելը, ով հայտնվեց չորս Vogue–ի շապիկներում՝ ընդամենը մեկ ամսում[11][36]։

2014 թվականին հայտնվեց Calvin Klein–ի նոր օծանելիք «Reveal»–ի գովազդում՝ Չարլի Հունամի հետ միասին, ինչպես նաև շարունակեց իր պայմանագիրը բրենդի հետ։ Այդ տարում Կրուսը հայտարարեց, որ դադարեցնում է իր պայմանագիրը Victoria's Secret–ի հետ՝ վեց տարի դրա հետ աշխատելուց հետո։ Բրենդի շոուների համար նա քայլել է 2005, 2006, 2008, 2009, 2011, 2012, 2013 և 2014 թվականներին։ Models.com–ը Կրուսին համարում է «Նոր սուպերմոդելներ»–ից մեկը[37]։

Դերասանական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Նոյեմբերի 24–ին Կրուսը կատարեց իր դեբյուտային ֆիլմը՝ «Նոր ցամաքը»՝ առաջին հոլանդական Ստերեոկինո 3D ֆիլմը։ Կրուսը Նյու Յորքում այցելել է դերասանական վարպետության դասընթացների և հարցազրույցների ընթացքում նշել է, որ պլանավորում է նկարահանվել ավելի շատ ֆիլմերում։ 2016 թվականին նա խաղացել է Հրաշք կինը ֆիլմում՝ որպես ամազոնյան մարտիկ[38]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Կրուսը սկսեց հանդիպել հոլանդացի դիջեյ Սանրի Ջեյմսի հետ[39][40]։ 2010 թվականի Հուլիսի 15–ին Կրուսը հայտարարեց, որ նա հղի է իր առաջնեկով։ Նույն թվականի նոյեմբերի 7–ին նրանք ամուսնացան Կրուսի ծննդավայրում[41]։ 2011 թվականի հունվարի 21–ին նրանք ունեցան իրենց առաջնեկ որդուն՝ Ֆիլոն Ջոյ Գոռեին[42]։ Կրուսը հայտարարեց իր երկրորդ հղիության մասին 2014 թվականի փետրվարին[43]։ Այդ թվականի մարտի 22–ին պարզ դարձավ, որ նրանք ունենալու են աղջիկ[44]։ Իրենց դուստր Միլենա Մաե Գոռեն ծնվեց հուլիսի 30–ի առավոտյան[45]։ Երկու երեխաներն էլ լույս աշխարհ են եկել Ամստերդամում։ Հարցազրույցում Կրուսը անկեղծացել է իր դստեր ապագայի մասին․ ««Դու գեղեցիկ ես» ասելու փոխարեն ես կասեմ «դու խելացի ես», այսպիսով նա կյանքում կունենա գեղեցկությունից և նորաձևությունից տարբեր ձգտումներ։ Չնայած ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, սակայն ես չեմ փոխում աշխարհը։ Ես կցանականամ որ նա սովորի և ունենա ուրիշ ձգտումներ։ Մենք պետք է սովորեցնենք մեր աղջիկներին, որ նրանք կարող են դառնալ նախագահներ, և միշտ չէ, որ ամեն ինչ կախված է գեղեցկությունից[46][47][48]»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Mama Glow Icon: Doutzen Kroes». MamaGlow.com. 2014 թ․ փետրվարի 11. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. «Doutzen Kroes, ses secrets de beauté sur L'Oréal Paris». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  4. «Doutzen Kroes Biography & Passions | L'Oréal Paris». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. Doutzen Kroes with L'Oréal Paris
  6. Robehmed, Natalie (2014 թ․ օգոստոսի 18). «The World's Highest Paid Models». Forbes.com. Forbes. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «MODELS.com's New Supers». Models.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. «Victoria's Secret, L'Oreal, Miu Miu and every human with a pair of eyes and a pulse can't be wrong; Doutzen is the face of a generation. The meteoric rise of Ms. Kroes can be summed up in one word - destiny.»
  8. «MODELS.com's The Money Girls». MODELS.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. «Will the massive money jobs ever stop for the Dutch wonder called Doutzen? L'Oreal as far as the eye can see booked alongside that long running Victoria's Secret contract. She's like the Helen Of Troy of advertising.»
  9. Allen, Fred. «In Focus: A Most Beautiful Angel, Doutzen Kroes on her way to becoming one of the most successful supermodels on the planet». Today's Outlook. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  10. «49 Interesting Facts About Doutzen Kroes». BOOMSbeat.com. 2015 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 Kruspe, Dana (2013 թ․ օգոստոսի 27). «Doutzen Kroes Lands an Unprecedented Four September Vogue Covers». Fashionista.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  12. Moodie, Neil (2015 թ․ հունիսի 25). «"MODELS N STUFF" DUTCH SPECIAL – DOUTZEN KROES». NeilMoodie.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  13. «Doutzen Kroes: Victoria's Secret on CBS». CBS. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  14. «Doutzen Kroes' Frisian roots». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  15. Strehlke, Sade (2015 թ․ փետրվարի 4). «Q&A With Supermodel Doutzen Kroes». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. «I wanted to become a teacher like my mother, or a charity worker.»
  16. «Doutzen Kroes likes to enjoy life». DutchDailyNews.com. 2010 թ․ հունիսի 4. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  17. Krezic, Natasha (2012 թ․ նոյեմբերի 23). «Interview: Doutzen Kroes for Vogue Netherlands December 2012». FabFashionFix.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին. «Doutzen Kroes: "At home we always eat biological that is the way I am raised. My grandfather was the first biological farmer in Friesland, with pride he cycled with his trays of strawberries down the village. And my mother has done a training in food."»
  18. Blanchard, Tamsin (2013 թ․ սեպտեմբերի 9). «Inside the life of Victoria's Secret supermodel Doutzen Kroes». Telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  19. The World's Top 10 Highest Earning Models. The Sydney Morning Herald. Retrieved 2010-01-17.
  20. Hit Girls. American Vogue. May 2007.
  21. Official website.. Retrieved 2010-03-16.
  22. Blakeley, Kiri (2007 թ․ հուլիսի 16). «The World's Top-Earning Models». forbes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.
  23. Blakeley, Kiri (2008 թ․ ապրիլի 30). «The World's Top-Earning Models». forbes.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 1-ին.
  24. Streib, Lauren. «In Pictures: The World's Top-Earning Models». Forbes.
  25. Forbes.com
  26. Solomon, Brian (2012 թ․ հունիսի 14). «The World's Highest Paid Models». Forbes.com. Forbes. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  27. «Doutzen docht mei, do ek?» (Frisian). www.praatmarfrysk.nl. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. «Victoria's Secret's Newest Angel Revealed: Doutzen Kroes». Off the Rack. People. 2008 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 2-ին.
  29. «Doutzen Kroes in the "Softest Campaign Ever"». Muse Amsterdam. Muse.nl. 2009 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  30. «Doutzen Kroes is the face of the new Repeat campaign printed to perfection by Chevalier». Chevalier International. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)
  31. «Doutzen Kroes's wax figure at Madame Tussauds Amsterdam». Madame Tussaud's Amsterdam. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  32. "Doutzen Kroes schrijft in Marie Claire", Algemeen Dagblad, 14 October 2009
  33. «Doutzen Kroes - Model Profile». nymag.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 8-ին.
  34. Bonnie Fuller (2010 թ․ փետրվարի 25). «Hooray! Skinny Models Booted out of Top Fashion Show and Replace by Victoria's Secret Angels!». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 4-ին.
  35. Doutzen Kroes on Models.com
  36. Lidbury, Olivia (2013 թ․ օգոստոսի 29). «Doutzen Kroes scores four September Vogue covers». Fashion.telegraph.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  37. «MODELS.com's New Supers». MODELS.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  38. «Dutch Supermodel Doutzen Kroes Cast In Wonder Woman Movie». Comicbook.com. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  39. "Doutzen Kroes weer gelukkig" Արխիվացված 2012-03-16 Wayback Machine De Telegraaf, 30 August 2009
  40. Carter, Dan Roy (2013 թ․ սեպտեմբերի 29). «25 years of dance music in the Netherlands: Sunnery James & Ryan Marciano». Dancing Astronaut. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  41. Doutzen Kroes in geheim getrouwd Արխիվացված 2012-01-22 Wayback Machine De Telegraaf, 7 November 2010
  42. Michaud, Sarah (2011 թ․ հունվարի 21). «Doutzen Kroes Welcomes Son Phyllon Joy». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 29-ին.
  43. «Sunnery James and Doutzen Kroes expecting second child». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  44. «Doutzen Kroes expecting a daughter with Sunnery James». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  45. «Doutzen Welcomes Her Baby Girl». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 9-ին.
  46. Smith, Stephanie (2014 թ․ ապրիլի 27). «Model Doutzen Kroes wants daughter to have 'different aspirations'». Page Six. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  47. Klein, Alyssa Vingan (2014 թ․ ապրիլի 28). «Doutzen Kroes Doesn't Want Her Daughter to Become a Model». Fashionista.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  48. Kilcooley-O'Halloran, Scarlett (2014 թ․ ապրիլի 28). «Doutzen Wants Daughter To Be Different». Vogue.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաութզեն Կրուս» հոդվածին։