Ընդերքի պահպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջանք չի խնայվում, որպեսզի պահպանվի Ավստրալիայի Հոփթաունի ջրվեժը

Ընդերքի պահպանություն, ընդերքի վրա բնածին և մարդահարույց գործոնների բացասական ազդեցության կանխումը։ Ընդերքի պահպանության հիմնական պահանջներն են.

  • ընդերքի կառուցվածքի, ընդերքում պարփակված օգտակար հանածոների քանակի, որակի և այլ հատկությունների վերաբերյալ հավաստի տեղեկությունների ապահովումը,
  • ընդերքօգտագործման սահմանված կարգի պահպանումը և ընդերքի ինքնակամ օգտագործման արգելումը,
  • օգտակար հանածոների պաշարների շարժի հավաստի հաշվառման ապահովումը,
  • օգտակար հանածոների և դրանց ուղեկցող բաղադրամասերի արդյունավետ օգտագործումը,
  • ընդերքօգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցության բացառումը,
  • օգտակար հանածոների հանքավայրերի տարածքների ինքնակամ կառուցապատման կանխումը և այլ նպատակների համար դրանց օգտագործման սահմանված կարգի պահպանումը,
  • օգտակար հանածոների հանքավայրերի պահպանումը հրդեհներից, հեղեղներից և օգտակար հանածոների որակն ու հանքավայրերի արդյունաբերական արժեքը նվազեցնող կամ դրանց շահագործումը բարդացնող այլ գործոններից,
  • ընդերքի աղտոտման կանխումը նավթի, գազի և քիմիական նյութերի ստորգետնյա պահեստավորման, վնասակար նյութերն ու արտադրական թափոնները (այդ թվում՝ ճառագայթաակտիվ) թաղելու, կեղտաջրերը հեռացնելու դեպքերում։

Օգտակար հանածոների հանքավայրերի և ստորգետնյա կառույցների տեղադրման տարածքներում արգելվում է բնակավայրերի, արդյունաբերական և այլ օբյեկտների նախագծումն ու կառուցումը։ Հազվագյուտ երկրաբանական մերկացումների, հանքաբանական գոյացումների, հնէաբանական օբյեկտների ու գիտական, պատմամշակութային արժեք ներկայացնող ընդերքի տեղամասերի կարգավիճակը և պահպանությունը սահմանում է ՀՀ Կառավարությունը։

Ընդերքի պահպանությունը կարգավորվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով (2002

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։