Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ
WWF logo.svg
Տեսակ միջազգային ոչ-կառավարական կազմակերպություն
Ընկերության տեսակ Բարեգործական կազմակերպություն
Հիմնադրված է ապրիլի 29, 1961
Հիմնադիր Արքայազն Բեռնարդ Լիպպե-Բիստերֆելդցի
Վայր Շվեյցարիա Գլանդ, Շվեյցարիա
Տնօրեն Marco Lambertini
Սպասարկվող տարածք Համաշխարհային
Հասույթ € 525 միլիոն (2010)
Աշխատողների թիվ 6203 մարդ (2017)[1]
Դուստր ընկերություններ World Wide Fund for Nature (United Kingdom), World Wide Fund for Nature (Italy), World Wide Fund for Nature (Switzerland), World Wide Fund for Nature (Tanzania), Q18632554?, World Wildlife Fund (United States), World Wide Fund for Nature և World Wide Fund for Nature
Կայք wwf.org
panda.org
Մասնակից է European Environmental Bureau
World Wide Fund For Nature Վիքիպահեստում

Բնության համաշխարհային հիմնադրամ (անգլWorld Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա

WWF-ը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության համաշխարհային հիմնադրամը 2002 թվականից համագործակցում է Հայաստանի հետ: WWF-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին:

WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկեր, արգելավայրերը
  • վտանգված տեսակների պաշտպանություն
  • Էկոհամակարգերի վերականգնում
  • կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմելուն ուղղված աշխատանքներ
  • աշխատանք տեղական համայնքների հետ
  • բնապահպանական իրազեկությանն ու կրթությանը աջակցություն

WWF-Հայաստանը զբաղվում է վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են՝ կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. https://www.conservation-careers.com/conservation-jobs-careers-advice/whats-it-like-to-work-for-wwf/