Jump to content

Բնության համաշխարհային հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնության համաշխարհային հիմնադրամ
պատկերանիշ
Տեսակմիջազգային ոչ կառավարական կազմակերպություն
Հիմնադրված էապրիլի 29, 1961[1]
ՀիմնադիրԱրքայազն Բերնհարդ, Նիդեռլանդների արքայազն կոնսորտ, Ջուլիան Հաքսլի, Փիթեր Սքոթ, Էդվարդ Մաքս Նիկոլսոն, Արքայազն Ֆիլիպ, Լյուկ Հոֆման և Գայ Լեռ
ՎայրԳլան (Շվեյցարիա), Nyon District, Վո, Շվեյցարիա[2][3]
Երկիր Շվեյցարիա
ՏնօրենՔիրստեն Շուիտ[4]
Աշխատողների թիվ12 000 մարդ (2023)[5]
Դուստր ընկերություններԲնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Մեծ Բրիտանիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Իտալիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Շվեյցարիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Տանզանիա), Գերմանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (ԱՄՆ), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Ինդոնեզիա), Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Կամերուն), Ճապոնիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Ֆրանսիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Թուրքիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Արգենտինայի Վայրի Բնության Հիմնադրամ, Իսպանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, Դանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ, WWF Österreich?, WWF Netherlands?, WWF 中国?, WWF မြန်မာ?, WWF ประเทศไทย?, WWF Հայաստան?, WWF Україна?, WWF Монгол?, WWF България?, WWF Zimbabwe?, WWF Vietnam?, WWF United Arab Emirates?, WWF Uganda?, WWF Slovensko?, WWF Adria?, WWF România?, WWF République Démocratique du Congo?, WWF Philippines?, WWF Perú?, WWF Nepal?, WWF Namibia?, WWF Moçambique?, WWF México?, WWF Malaysia?, WWF Latvija?, WWF Laos?, WWF Korea?, WWF in Papua New Guinea?, WWF Honduras?, WWF Guatemala?, WWF Gabon?, WWF Ecuador?, WWF Chile?, WWF Bhutan?, WWF Belice?, WWF Azerbaijan?, Associação Natureza Portugal?, Världsnaturfonden WWF?, WWF Australia?, WWF België?, WWF Bolivia?, WWF Cambodia?, WWF-Canada?, WWF Colombia?, WWF Suriname?, WWF-India?, WWF Kenya?, WWF Madagascar?, WWF Magyarország?, WWF NewZealand?, WWF Pakistan?, WWF Paraguay?, WWF Polska?, WWF Singapore?, WWF South Africa?, WWF Suomi?, WWF Zambia?, WWF Ελλάς?, WWF Hong Kong? և WWF-Brasil?
Կայքwwf.am
Մասնակից էԵվրոպական բնապահպանական բյուրո
 World Wide Fund For Nature Վիքիպահեստում

Բնության համաշխարհային հիմնադրամ (անգլերեն՝ World Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպություն։ Հիմնադրվել է 1961 թվականին։ Ունի մոտ 5 միլիոն մշտական հովանավոր և ազգային ընկերակցություններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգելումը, բնության պահպանության և բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակների փրկության համար ֆինանսական միջոցների հայթայթումը։ Հիմնական գործունեությունն է գենետիկական, տեսակային և էկոհամակարգային բազմազանության պահպանումը, վերականգնվող բնական պաշարների օգտագործման կայուն ձևերի ապահովումը, աղտոտման նվազեցման և էներգիայի ու պաշարների արդյունավետ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմևախնդիրների լուծման ռազմավարության մշակումը։ Նստավայրը Գլանդում է (Շվեյցարիա

WWF-ը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության համաշխարհային հիմնադրամը 2002 թվականից համագործակցում է Հայաստանի հետ։ WWF-ի հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական գրանցումը տեղի է ունեցել 2006 թվականի նոյեմբերին։

WWF-Հայաստանի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • բնության հատուկ պահպանվող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկեր, արգելավայրերը
  • վտանգված տեսակների պաշտպանություն
  • Էկոհամակարգերի վերականգնում
  • կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմելուն ուղղված աշխատանքներ
  • աշխատանք տեղական համայնքների հետ
  • բնապահպանական իրազեկությանն ու կրթությանը աջակցություն

WWF-Հայաստանը զբաղվում է վտանգված տեսակների պահպանությամբ, ինչպիսիք են՝ կովկասյան ընձառյուծը, հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, գորշ արջը և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։