Շանել Իման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանել Իման
անգլ.՝ Chanel Iman
Դիմանկար
Շանել Իմանը 2009 թվականի Victoria's Secret նորաձևության շոուի ժամանակ
Ծնվել էդեկտեմբերի 1, 1990
ԾննդավայրԱտլանտա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիությունամերիկացի
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
Մասնագիտությունմոդել
Կայքchaneliman.com
 Chanel Iman Վիքիպահեստում

Շանել Իման Ռոբինսոն (անգլ.՝ Chanel Iman Robinson, դեկտեմբերի 1, 1990(1990-12-01), Ատլանտա), ամերիկացի մոդել, ավելի հայտնի Շանել Իման անունով[1]։ Հայտնի է որպես Victoria's Secret-ի հերշտակ։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շանել Իմանը ծնվել է 1990 թվականի դեկտեմբերի 1-ին Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ Նրա մայրը ունի կորեական և աֆրոամերիկյան արմատներ, իսկ հայրը՝ աֆրոամերիկացի է[2]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմանը սկսել է աշխատել մոդել 13 տարեկան հասակից՝ ստորագրելով պայմանագիր Ford Models մոդելային գործակալության հետ Լոս Անջելեսում։ 2006 թվականին մեկնեց Նյու Յորք՝ մասնակցելու Ford Models-ի «Աշխարհի սուպերմոդելը» մրցույթին և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ 2007 թվականի փետրվարին հայտնվեց «Teen Vogue» ամսագրի շապիկին, Կարլի Քլոսի և Ալի Մայքլի հետ միասին, նկարահանված Պատրիկ Դեմանշելիեի կողմից։ 2009 թվականի նոյեմբերին նա կրկին հայտնվեց այդ ամսագրի շապիկին՝ այս անգամ Ջորդան Դանի հետ։ Հայտնվել է նաև իտալական «Elle», «i-D», Դուբայի և Ուկրաինայի «Harper's Bazaar», «Lula», կորեական, ամերիկյան և մանկական «Vogue» ամսագրերի շապիկներին։ Աշխատել է Բալենսիագայի, Մաքս Մարայի, Վերսաչեի, Yves Saint Laurent-ի և Ստելա Մակքարթնեի համար։ Նկարահանվել է նաև Allure, Դուբայի, Ամերիկայի և Ուկրաինայի «Harpers Bazaar», «V», «i-D», «Pop», Իտալիայի, Բրիտանիայի և Ինդոնեզիայի «Elle», Իտալիայի «Vanity Fair» և մի շարք այլ միջազգային «Vogue» ամսագրերի էջերում։ Գովազդել է Բոտեգա Վենետայի, GAP-ի, Ռալֆ Լոուրենի, Էքսպրեսի և Դոնա Կարանի հավաքածուները։ Քայլել է 2009, 2010[3] և 2011 թվականների Victoria's Secret նորաձևության շոուների ժամանակ[4], իսկ 2010 թվականին դարձել այդ բրենդի հրեշտակ[5]։

2012 թվականին ներկա գտնվեց Met Gala ցուցահանդեսին, դիզայներ Թոմ Ֆորդի հետ միասին[6]։ Իմանը Amazon Fashion 2012 թվականի մոդելներից էր։

2010 թվականի սկզբին նա և իր մայրը բացեցին իրենց «The Red Bag» հագուստի բուտիկը Կալիֆորնիայում[7][8]։

Դերասանական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին նկարահանվեց «Թմրանյութ» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ Սանդենս կինոփառատոնի ժամանակ։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հոկտեմբերին Շանել Իմանն ու իր մայրը ներկա էին Թայրա Բենքսի հեռուստաշոուին[9]։ 2009 թվականի մարտի 21-ին նկարահանվեց MTV-ի «House of Style» հեռուսատահաղորդման համար[10][11]։ 2009 թվականի սեպտեմբերի 9-ին նա հանդես եկավ որպես ժյուրի Ամերիկայի հաջորդ թոփ մոդելը հեռուստաշոուի 13-րդ սեզոնի պրեմիերայի ժամանակ։

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվել է Բեյոնսեի «Yonce» տեսահոլովակում։ Խաղացել է նաև Աշերի «Dive» և The Weeknd-ի «Can't Feel My Face» տեսահոլովակներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի ապրիլ ամսից նա սկսեց ժամադրվել ռեփեր ASAP Rocky-ի հետ[12][13]։ 2014 թվականի հոկտեմբերին նրանք դադարեցին իրենց կապերը։ Նրանց բաժանության պատճառը համերգային շրջագայությունների խիտ օրացույցն էր։ Այժմ Իմանը հանդիպում է Լոս Անջելես Լեյքերսի անդամ Ջորդան Քլարկսոնի հետ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wilson, Eric (2006 թ․ հոկտեմբերի 12). «A Model From Day 1». New York Times Styles. էջ 4. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Hit Girls». style.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Victorias Secret Supermodels Attend The 2010 Victorias Secret Fashion... | Getty Images Nederland | 106652423». Gettyimages.com. 2010 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. Paxman, Lauren (2011 թ․ նոյեմբերի 10). «All my friends bring over food and we party it up: How Chanel Iman PUT ON 15lbs for Victoria's Secret show». London: Daily Mail. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  5. «Victoria's Secret Angels' Holiday 2011 Gift Picks». 2011 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.
  6. Wilson, Eric (2012 թ․ մայիսի 7). «Fashion Gala at Metropolitan Museum Compares Schiaparelli and Prada». The New York Times.
  7. Mulling, Kate (2010 թ․ մայիսի 21). «Chanel Iman Opens The Red Bag Boutique». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
  8. Locht, Susan (2010 թ․ հուլիսի 1). «Chanel». The Block Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  9. «Chanel Iman». New York: NY Magazine. 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  10. «House of Style: Chanel Iman Bio». MTV. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  11. Samson, E. J. (2009 թ․ մարտի 19). «Chanel Iman Makes Herself at Home in the New House of Style». Teen Vogue Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 16-ին.
  12. Brown, Nicole (2013 թ․ մայիսի 1). «Chanel Iman Confirms Relationship with A$AP Rocky». Vibe Vixen. Spin Entertainment. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
  13. «A$AP Rocky And MTV Security Get Into An Argument». XXL.
  14. «A$AP Rocky & Chanel Iman Reportedly Split». Billboard. Prometheus Global Media. 2014 թ․ հոկտեմբերի 29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանել Իման» հոդվածին։